Ձեր քվեարկությամբ Հայաստանում վերջնականապես հաստատեցիք իշխանության ուժը և ջախջախեցիք ուժի իշխանությունը. Հայկ Կոնջորյան

«Նոյեմբերի 9-ից հետո ամենազազրելի միջոցներով փորձում էին հափշտակեն ձեր իշխանությունը, դոլարային միլիոնատերերի, կրիմինալի, զոռբաների, քաղաքական դամբարաննեից արթնացածների ամբողջ մի շքախումբ էր հավաքվել, որպեսզի գրպաներ ձեր իշխանությունը:

Բայց մենք ձեզ հետ միասին մնացինք կանգուն, և երեկ դուք ձեր քվեարկությամբ հաստատեցիք, որ դուք եք ապագան»,-Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթի իր խոսքում ժողովրդին ասաց Հայկ Կոնջորյանը:

Հայաստանում, ըստ Կոնջորյանի, օրինականությունն այլընտրանք չունի, ժողովրդի կամքը և ժողովրդավարությունն այլընտրանք չունի: Եվ բոլորը պետք է իրենց ականջին օղ անեն, որ ՀՀ-ում ժողովրդավարությունն անատամ չէ, գիտի ինչպես իրեն պաշտպանել:

«Եվ դուք այդ պաշտպանության միջոցը տվել եք պողպատյա մանդատով»,-հայտարարեց նա:

Կոնջորյանի մեկնաբանությամբ, Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթեցինք պատերազմը, բայց պարտվեցինք խաղաղությունը: Մենք պարտվեցինք դպրոցներում, երբ որ դպրոցները, ըստ նրա, դարձրեցինք ընտրակեղծարարության օջախ:

«Մենք պարտվեցինք ընտրատեղամասերում, երբ որ բռնացանք ժողովրդի կամքին: Մենք չպարտվեցինք, պարտվեցին անցյալի ուրվականները, որոնց դուք երեկ ուղարկեցիք անցյալ: Եվ ամեն անգամ, երբ դու պարտվում ես խաղաղությունը, դու մոտեցնում ես մի նոր պատերազմ, որն անխուսափելիորեն պիտի պարտվես:

Բայց այսօր ձեր վերածնվող աչքերի մեջ ես տեսնում եմ, որ այսուհետ մենք հաղթելու ենք խաղաղությունը: Մենք հաղթելու ենք դպրոցներում, մանկապարտեզներում, մենք հաղթելու ենք ընտրատեղամասերում, կրթական և գիտական օջախներում: Մենք հաղթելու ենք ժողովրդավարության և տնտեսության մեջ՝ շնորհիվ ձեզ, քանզի երեկ դուք դրեցիք այդ հաղթանակի աղյուսը ընտրատեղամասերում:

Եվ դուք ձեր քվեարկությամբ Հայաստանի Հանրապետությունում վերջնականապես հաստատել եք իշխանության ուժը և վերջնականապես ջախջախել եք ուժի իշխանությունը, փողի իշխանությունը, կրիմինալի իշխանությունը, ընտրակաշառքի իշխանությունը:

Եվ դուք ձեր քվեարկությամբ հաստատել եք. Հայաստանում ապագա կա»,-փաստեց Հայկ Կոնջորյանը:

Սամսոն Մատինյան

 

Տպել
1263 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)