«Վերելքի» պատգամավորի թեկնածուի տղան ընտրատեղամասից դուրս է եկել, ապա վերադարձել հոր հետ. մանրամասներ հնչած կրակոցներից

ՀՀ Արարատի մարզի Ազատաշեն գյուղում գործող թիվ 11/11 ընտրատեղամասի հարակից տարածքում հնչած կրակոցների հետեւանքով վնասվել են միջադեպի ժամանակ այդտեղ գտնված որոշ անձանց աչքերը: Ընտրատեղամասում գտնվողների խոսքով՝ վնասվածքները եղել են գազային ատրճանակի կրակոցների հետեւանքով: 

Ընտրատեղամասի ներսում է սկսվել վիճաբանությունն ու քաշքշուկը, ապա՝ տեղափոխվել դուրս, որտեղ էլ հնչել են կրակոցները: Ընտրատեղամասում աշխատող վստահված անձինք մեզ ասացին, որ մոտ երեք կրակոցի ձայն են լսել:  

Թիվ 11/11 ընտրատարածքի նախագահ Վիգեն Խաչատրյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ հերթական ընտրողի մուտքի ժամանակ ներս է մտել «Վերելք» կուսակցության վստահված անձը ներկայացող մի քաղաքացի: 

«Էդ տղամարդը պորտֆեյլով մտավ ներս, ներկայացավ «Վերելիքի» վստահված անձ, բայց քանի որ անձը հաստատող փաստաթուղթ ցույց չտվեց, ասացի, որ չի կարող ընտրատեղամասի ներսում մնալ, պետք է գնա եւ անձնագիր բերի: Մի պահ գնաց, հետո հետ եկավ, բայց էլի անձնագիր ցույց չտվեց եւ Էդ ընթացքում նայեց, ասաց, որ տեսախցիկ չկա, դա խախտում է, պիտի արձանագրի: Մենք էստեղ տեսախցիկ չենք ունեցել, չեն էլ տրամադրել»,- ասաց նա:

«Վերելքի» վստահված անձ ներկայացած տղամարդու դուրս գալուց հետո ընտրատեղամաս է եկել Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, «Վերելք» կուսակցության անդամ Սամվել Գաբրիելյանը: Գաբրիելյանը եւս անձնագիր ցույց չի տվել: Ընտրատեղամասում հասցրել են գրանցել միայն նրա անուն-ազգանունը: 

«Մինչեւ տեսախցիկներն էինք քննարկում, այդ ընթացքում ընտրողներից մեկը կտրոնը մոռացել էր քվեատուփի մոտ, մեր համակարգող աղջիկը ասաց, որ քաղաքացին հետ գնա, կտրոնը բերի: Պատգամավորի թեկնածուն այդտեղից բորբոքվեց, թե բա՝ ուղղորդում եք, թելադրում եք: Այստեղ բազմաթիվ վկաներ կան, չի եղել որեւէ նման բան, չի եղել խախտում»,- ասաց թիվ 11/11 ընտրատարածքի նախագահը: Խաչատրյանի խոսքով՝ մինչեւ այդ միջադեպն ամեն ինչ նորմալ է ընթացել:

Բանն այն է, որ «Վերելք» կուսակցության անդամ Սամվել Գաբրիելյանն ու իրենց կուսակցության վստահված անձը, որը, ըստ տեղեկությունների, նրա որդին է եւ հեռանալուց կարճ ժամանակ անց վերադարձած է եղել ընտրատեղամաս, սկսել են վրդովված խոսել, ապա գոռգռացել են ու իրարանցում առաջացրել: 

Քաղաքական ուժերի վստահված անձինք փորձել են հանդարտեցնել ու նրանց դուրս հանել, սկսել են քաշքշել իրար, եւ միջադեպն արդեն դրսում է շարունակվել: Մեզ հայտնեցին, որ «Վերելք» կուսակցության անդամը ներսում քաշքշել է ԲՀԿ վստահված անձին: Վերջինս մեր այցելության ժամանակ ցուցմունք էր տալիս ոստիկաններին:

Ընտրատեղամասից դուրս տեղափոխված միջադեպի ժամանակ ներկա է եղել նաեւ Ազատաշենի գյուղապետը՝ Սարգիս Ստեփանյանը: Ստեփանյանը ՀԺ-ին հայտնեց, որ «Վերելք» կուսակցության անդամ ներկայացած անձն ակնհայտ խոչընդոտել է ընտրական պրոցեսը: Երբ նրան անձնագիր չունենալու համար դուրս են հրավիրել, գնացել է մի պահ, ապա՝ հոր հետ նորից հետ եկել: Հայր ու որդի են հրահրել կռիվը: «Կռվի ընթացքում տղան գոռում էր՝ պապա, պապա, դրանից հասկացանք, որ հայր ու որդի էին»- ասաց նա: Իսկ զենքը, ըստ գյուղապետի, Սամվել Գաբրիելյանը հանել է իր պորտֆեյլի միջից:

ՀՀ ոստիկանությունից էլ «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ վիճաբանության հետեւանքով երկու հոգի մարմնական թեթեւ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ոստիկանությունից ՀԺ-ին հայտնել էին, որ այսօր առավոտյան ժամը 8:30-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ եւ «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ, ինչի ժամանակ հնչել է կրակոց գազային ատրճանակից: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են: Կատարվում է քննություն:

Տպել
1856 դիտում

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից