Արգելվում է զենքով ընտրատեղամաս մուտք գործելը. այս և այլ հիշեցումներ ՀՀ դատախազությունից

ՀՀ դատախազությունը ընտրական օրվան ընդառաջ մեկ անգամ ևս հիշեցնում է, որ յուրաքանչյուր ընտրող քվեարկությանը մասնակցում է միայն մեկ անգամ:

Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելն արգելվում է: Դրանց կատարումը ծանր հանցագործություն է և պատժվում է ընդհուպ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարվելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով:

Ոչ ոք իրավունք չունի ընտրողին՝

հարկադրելու, համոզելու հայտնել քվեարկության արդյունքը,

որևէ եղանակով ստուգելու նրա լրացրած քվեաթերթիկը,

առանց ընտրական հանձնաժողովի թույլտվության ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ,

որևէ այլ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը,

հարկադրել ընտրողին քվեախցիկից հանել և իրեն ցույց տալ կամ տրամադրել քվեաթերթիկ՝ վերջինիս կատարած քվեարկության արդյունքներն իմանալու, այդ թվում նաև՝ ընտրողի կողմից որևէ ուժի օգտին քվեարկած չլինելու մեջ համոզվելու համար: 

Նման արարքները հանցագործություններ են, որոնք պատժվում են ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Արգելվում է նաև՝

բացառությամբ քվեարկողին օգնող անձի, արդյունքը այլոց համար տեսանելի ձևով քվեարկելը,

շահադիտական նպատակով քվեարկության արդյունքը բացահայտող  լուսանկար կամ տեսաձայնագրություն հրապարակելը:

Այս  հանցավոր արարքները պատժվում են 100 հազարից 200 հազար դրամի չափով տուգանքով:

Արգելվում է զենքով ընտրատեղամաս մուտք գործելը:

Դա հանցավոր արարք է, որի համար նախատեսվում է պատիժ 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով:

Զենքով ընտրատեղամաս կարող են մուտք գործել միայն այն անձինք, որոնց համար այդ պահին զենք կրելը ծառայողական անհրաժեշտություն է:

Տպել
283 դիտում

Դիլիջանի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը հաստատել են վերամիավորվելու մասին լուրերը. զույգը հրապարակել է կրքոտ համբույրի լուսանկար

Տոկիո-2020. Կորյուն Սողոմոնյան. Երիտասարդ չեմպիոնի վերադարձը՝ օլիմպիական երազանքի համար

Արմավիր քաղաքի մշակույթի տան մոտակա այգին բարեկարգվում է (լուսանկարներ)

Տոկիո-2020. Էլմիրա Կարապետյան. Ոգեշնչող ճանապարհ, որը չի ավարտվի Տոկիոյում

Սահմանամերձ Կոռնիձորում մանկական խաղահրապարակ կկառուցվի․ համայնքապետարան

Երկրաշարժ է գրանցվել Թբիլիսիի մոտակայքում

Դավթաշենի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է նաև հացաբուլկեղենի խանութը (տեսանյութ)

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

Նախագահ Սարգսյանը հետևել է Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություն մաղթել նրան (լուսանկարներ)

Ուկրաինան ԱՄՆ-ի կողմից ֆինանսական օգնություն ստացող 5 երկրների թվում է. Ջորջ Քենթ

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ չկան. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Քննարկվել են վրաց-հայկական պետական ​​սահմանին վերաբերող հարցեր

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում օգնություն են տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց

Ահաբեկիչները 32 հարձակում են իրականացրել Իդլիբի դեէսկալացման գոտուց

Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 63-ի

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտը. Տեսանյութ

Ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի մի քանի աստիճանով. շոգ եղանակին զուգահեռ անձրև կտեղա

Հրդեհ է բռկնվել Երևանի Դավթաշեն թաղամասի տներից մեկում

Հանրային տրանսպորտի սրահները տարատեսակ զարդերով ու խաղալիքներով զարդարողները կենթարկվեն պատասխանատվության

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է առաջին երեխան

Վերին Շորժայի մոտ ադրբեջանցիների կրակոցներից խոշոր եղջերավոր անասուն է սատկել

Թբիլիսիում քովիդ-մահճակալների դեֆիցիտ է

Հիմնական փուլից հետո նաև անվճար տեղեր են թափուր մնացել. ո՞ր մասնագիտությունները առաջին հայտով չեն նախընտրել դիմորդները

Հրդեհ է բռնկվել Կորյուն փողոցի հնդկական ռեստորանում

Պայթյուն Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱԻՊԾ

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել. հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է (տեսանյութ)

Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, որից հետո հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք. գրանցվել է 3 մահ

Փարաքարի ճանապարհին բաց հոսանքալարից երիտասարդ է հոսանքահարվել և տեղում մահացել

Ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր մասերում վնասվել են տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ

Արցախցիների բացառիկ կամքի շնորհիվ այժմ Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ. Թանդիլյան

Խոշոր վթար Գյումրի-Վանաձոր ճանապարհին. 3 զոհերից մեկը 12 տարեկան երեխա է. կան վիրավորներ

Ոստիկանությունը թույլ չի տվել կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը

Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին. 1lurer

Ծովինար գյուղում հետախուզվող է հայտնաբերվել

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների խորհրդակցական ժողովի առաջին նիստը(տեսանյութ)

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքներն անարդյունք էին. վաղը որոնումներ չեն նախատեսվում

Ոստիկանությունում քննարկում են պարեկների մեքենաների և համազգեստի վրայի գրությունները փոխելու հարցը