Փրկարար ծառայությունը ԱԹՍ-ներ կտրամադի մարզային փրկարարական վարչություններին

18/06/2021 schedule17:39

Գյումրիում և Ախուրյանում կառուցվող հրշեջ-փրկարարական ջոկատների շինարարությունը շուրջ մեկ ամսից կավարտվի: Ընդամենն օրեր անց կմեկնարկի նաև Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի կառուցումը: Արտակարգ իրավիճակների նախարարության առաջնահերթությունների ցանկում շարունակում են կարևորվել տարբեր միջազգային գործընկերների միջոցով գույքի և տեխնիկայի նորացման ծրագրերը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունն ու ամփոփ ներկայացնում 2021 թվականի հինգ ամսում իրականացված աշխատանքները: Գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը և Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը:

Պարբերաբար անակնկալ այցեր են կատարվել Երևանի և մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ նպատակ ունենալով արձանագրել թերությունները և նշել դրանց վերացմանն ուղղված քայլերի հստակ ժամկետները: Փրկարար ծառայության տնօրենն անդրադարձել է աղբավայրերում գրանցված հրդեհներին, նշել, որ միայն մայիս ամսվա ընթացքում հանրապետության տարբեր աղբավայրերում հրդեհների 13 դեպք է գրանցվել. անցած տարվա համեմատ ցուցանիշը քառապատկվել է։

2020 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել էր ընդամենը 3 դեպք։ Մասիսի աղբավայրում ավելի քան տասն օր տևած հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել 28 մարտական հաշվարկ և 121 փրկարար՝ այդ թվում Երևանի փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումներից։ Իրականացվել է 103 ելք, ծախսվել է 6258 տոննա ջուր, 1800 լիտր վառելիք։

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ պայքարում ներգրավվել են 38 մարտական հաշվարկ, 132 հրշեջ-փրկարար, օգտագործվել է 2300 տոննա ջուր, ծախսվել է 1200 լիտրից ավելի դիզվառելիք:

Արմեն Գասպարյանի խոսքով՝ փրկարար ծառայությունը պետք է շեշտադրի կանխարգելումը: Այդ իսկ նպատակով՝ մեկնարկելու է ԱԹՍ-ների կիրառման գործընթացը: Դրանց միջոցով բացի հետախուզական աշխատանքներից, նաև ակտիվ իրազեկում կիրականացվի: Արդեն մեկ անօդաչու թռչող սարք է տրամադրվել Տավուշի մարզային փրկարարական վարչությանը. նախատեսվում է, որ այն կօգտագործվի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բնակչությանը հրդեհային անվտանգության կանոնների մասին պարբերաբար հիշեցնելու համար:

ԱԻՆ Փրկարար ծառայությունն ԱԹՍ-ներ է հատկացնելու բոլոր մարզային փրկարարական վարչություններին: Խորհրդակցության ավարտին ՓԾ տնօրենը ներկայացրել է իր նկատառումները՝ ծառայության պատշաճ կազմակերպման վերաբերյալ և հորդորել բարեխիղճ լինել՝ ի նպաստ համակարգի:

Տպել
762 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա