Մենք պետք է հույսեր կապենք մեր բանակի հետ. քաղաքական ուժերը՝ ՀՀ-ի անվտանգային հարցերի լուծման ուղիների մասին

Այսօր Հանրային ՀԸ-ի եթերում խոսելով ՀՀ-ի անվտանգային հարցերի լուծման ուղիների մասին, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ առաջինը հույսը պետք է դնել մեր բանակի ուժերի վրա:

Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու և կառույցից արձագանք չլինելուն, Մարուքյանը նշեց.«ՀԱՊԿ-ի այն պռոկոտոլները, որոնք չեն գործում, պետք  վերանայվեն»:

Սերգեյ Բագրատյանի կարծիքով էլ Հայաստանը պետք  մնա ՀԱՊԿ-ում և իր լուման բերի կառույցին.

«Մենք չենք կարող անվտանգության առումով անել քայլեր, որոնք չեն երաշխավորվում ՀԱՊԿ-ի կողմից: Մենք երկու անգամ փորձել ենք ձեռք քաշել Ռուսաստանից և պատժվել ենք»:

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ հայ-ռուսական անվտանգային փոխհարաբերությունները իր համար առաջնահերթություն են.

«Միանշանակ է, որ այդ ուղղությամբ մենք մեր հարաբերությունները պետք է խորացնենք: ՀԱՊԿ-ի հետ կապված մենք պետք է զարգացնենք կազմակերպությունը: Այս նոր իրավիճակներին ՀԱՊԿ-ը պետք է սովորի ու մեխանիզմներ կատարելագործի»,-նշեց Փաշինյանը:

«5165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը նույնպես շեշտեց, որ պետք է առաջնային հույսը դնել մեր բանակի վրա.

«Մենք պետք է ինքնահարգանք ունենանք: Այն ազգը, որը չունի ինքնահարգանք, աշխարհը նրան տալու ոչ մի բան չունի»: Տոնոյանի խոսքով հարաբերությունները այլ երկրների հետ պետք  է կազմել այնպես, որ առաջնային լինի մեր պետության շահը:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ իր խոսքում նշեց, երբ քաղաքացին գնա ընտրության պետք է իրեն մեկ հարց տա.

«Պետք է հարց տա, թե ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել ինքը:  Հայաստան, որը կախված է մեկ գերտերության քմահաճույքների՞ց, թե՞ բալանսավորված արտաքին քաղաքականությամբ Հայաստան: Եթե քաղաքացին որոշի, որ բալանսավորված արտաքին քաղաքականությամբ պետություն է ուզում, թող իր ձայնը տա մեզ: Մենք հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանի հետ թշնամական հարաբերություններ ունենալ, բայց մեր ամբողջ հույսը թողնել մեկ պետության վրա, մենք համարում ենք անթույլատրելի, քանի որ այդ երկիրը դառնում է անկառավարելի»,-եզրափակեց Սարգսյանը:

Տպել
921 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)