Մեր առաքելությունն այն է, որ ներկա-նախկին կռվից դուրս մարդիկ ողջամտության ձայն ունենան խորհրդարանում. Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանում այսօր Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում էր: Վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ կուսակցության անդամները շրջում էին փողոցներով, այգիներով, բարևում քաղաքացիներին, թռուցիկներ բաժանում, զրույցի բռնվում նրանց հետ:

Քաղաքացիներին ողջունելով՝ Սանասարյանը «Էս վիճակից դուրս ենք գալու» արտահայտությունն էր կրկնում:

Մի թոշակառու կնոջ հետ նա խոսեց թոշակների բարձրացման անհրաժեշտությունից եւ ասաց, որ իրենց ծրագրերում կան նաեւ թոշակների բարձրացման դրույթներ, ապա կնոջն առաջարկեց ամբողջությամբ կարդալ իրենց կայքում տեղադրված ծրագիրը:

Շրջող քաղացիներից մեկն էլ բարձրաձայն հայտարարեց. «Հենց քեզ եմ ընտրելու»:

Դավիթ Սանասարյանին հանդիպած քաղաքացիներից մեկն էլ իր մտահոգությունը հայտնեց, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն իր թիմից հեռացրել իր թիկունքում գտնվող ուժեղ մարդկանց, ի դեմս՝ Դավիթ Սանասարյանի: Այդ հարցին, սակայն, Դավիթ Սանասարյանը չպատասխանեց, այլ անցավ ժպիտով:

Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց, որ թիմի համար անընդունելի են ատելության կոչերը, իրենց առաքելությունը քաղաքացիներին այլընտրանք առաջարկելու մեջ է:

«Մեր առաքելությունն այն է, որ ներկա- նախկին այդ վատ  կռվից դուրս քաղաքացիներն իրենց ողջախոհության, ողջամտության ձայնն ունենան խորհրդանում, եւ մեզ համար դա լինելու է սուրբ պարտականություն, ինչպես որ Հայաստանի ազատության, զարգացման, անվտանգության եւ ինքնիշխանության  համար պայքարել ենք տարիներ շարունակենք: Հիմա էլ մեր գործը տեղափոխելու ենք Ազգային ժողով: Մենք գնալու ենք սահամնամերձ գյուղեր, քաղաքներ, բերելու ենք այդ մարդկանց խոսքը, իրենց խնդիրները եւ դրանց լուծումներ ենք տալու Ազգային ժողովում»,- ասաց նա, ապա հավելեց, որ իրենց կուսակցությունում մարդիկ են, որոնք երբեւիցե չեն քաշվել մի կողմ, այլ միշտ պայքարել են:

«Մենք նվիրյալներ ենք, սա ոչ միայն խոսք է, սա նաեւ գործ է, որովհետեւ մենք եղել ենք բոլոր պայքարներում, մենք վերջին երկու պատերազմների ժամանակ եղել ենք ամենաթեժ տեղերում, մեր տղաների մեծ մասը պատերազմի մեդալակիրներ են, մարդիկ, ովքեր իրենց անձը չեն դրել մի կողմ եւ պետք եղած ժամանակ եղել են փողոցում ու խրամատում»:

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ այն բոլոր խոսակցությունները, թե Հայաստանը միութենական պետություն կարող է լինել Ռուսաստանի հետ եւ մնալ անվտանգ, դրանք պարզապես անհիմն քարոզներ են: Իրենք ասում են՝ Հայաստանը պետք էլինի ինքնիշխան, ինքնուրույն պետք է որոշի  իր արտաքին քաղաքականությունը, ներքին եւ արտաքին քաղաքական որոշումները պետք է կայացվեն բացառապես Հայաստանում:

Նա բոլոր քաղաքական ուժերին խորհուրդ տվեց փոքր-ինչ հասունություն դրսեւորել, սթափ լինել, մուրճերի և դուելների, զենքերի մասին թեզերով չգնալ հանրության մոտ, իսկ քաղաքացիներին կոչ արեց ծափ չտալ վատ քարոզին, ատելության ներարկմանը։

Տպել
327 դիտում

Դիլիջանի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը հաստատել են վերամիավորվելու մասին լուրերը. զույգը հրապարակել է կրքոտ համբույրի լուսանկար

Տոկիո-2020. Կորյուն Սողոմոնյան. Երիտասարդ չեմպիոնի վերադարձը՝ օլիմպիական երազանքի համար

Արմավիր քաղաքի մշակույթի տան մոտակա այգին բարեկարգվում է (լուսանկարներ)

Տոկիո-2020. Էլմիրա Կարապետյան. Ոգեշնչող ճանապարհ, որը չի ավարտվի Տոկիոյում

Սահմանամերձ Կոռնիձորում մանկական խաղահրապարակ կկառուցվի․ համայնքապետարան

Երկրաշարժ է գրանցվել Թբիլիսիի մոտակայքում

Դավթաշենի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է նաև հացաբուլկեղենի խանութը (տեսանյութ)

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

Նախագահ Սարգսյանը հետևել է Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություն մաղթել նրան (լուսանկարներ)

Ուկրաինան ԱՄՆ-ի կողմից ֆինանսական օգնություն ստացող 5 երկրների թվում է. Ջորջ Քենթ

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ չկան. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Քննարկվել են վրաց-հայկական պետական ​​սահմանին վերաբերող հարցեր

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում օգնություն են տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց

Ահաբեկիչները 32 հարձակում են իրականացրել Իդլիբի դեէսկալացման գոտուց

Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 63-ի

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտը. Տեսանյութ

Ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի մի քանի աստիճանով. շոգ եղանակին զուգահեռ անձրև կտեղա

Հրդեհ է բռկնվել Երևանի Դավթաշեն թաղամասի տներից մեկում

Հանրային տրանսպորտի սրահները տարատեսակ զարդերով ու խաղալիքներով զարդարողները կենթարկվեն պատասխանատվության

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է առաջին երեխան

Վերին Շորժայի մոտ ադրբեջանցիների կրակոցներից խոշոր եղջերավոր անասուն է սատկել

Թբիլիսիում քովիդ-մահճակալների դեֆիցիտ է

Հիմնական փուլից հետո նաև անվճար տեղեր են թափուր մնացել. ո՞ր մասնագիտությունները առաջին հայտով չեն նախընտրել դիմորդները

Հրդեհ է բռնկվել Կորյուն փողոցի հնդկական ռեստորանում

Պայթյուն Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱԻՊԾ

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել. հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է (տեսանյութ)

Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, որից հետո հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք. գրանցվել է 3 մահ

Փարաքարի ճանապարհին բաց հոսանքալարից երիտասարդ է հոսանքահարվել և տեղում մահացել

Ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր մասերում վնասվել են տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ

Արցախցիների բացառիկ կամքի շնորհիվ այժմ Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ. Թանդիլյան

Խոշոր վթար Գյումրի-Վանաձոր ճանապարհին. 3 զոհերից մեկը 12 տարեկան երեխա է. կան վիրավորներ

Ոստիկանությունը թույլ չի տվել կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը

Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին. 1lurer

Ծովինար գյուղում հետախուզվող է հայտնաբերվել

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների խորհրդակցական ժողովի առաջին նիստը(տեսանյութ)

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքներն անարդյունք էին. վաղը որոնումներ չեն նախատեսվում

Ոստիկանությունում քննարկում են պարեկների մեքենաների և համազգեստի վրայի գրությունները փոխելու հարցը