Կրեմլին պետք է վիզը ծռած, կախյալ Հայաստան, որը խոպանչիներ կմատակարարի ռուսներին. վարչապետի թեկնածու Վահե Գասպարյան

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունները համարում է լծակ՝ անցումային կառավարման ծրագիր իրագործելու համար:

Կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանի խոսքով՝ անցումային արդարադատությունը հենց արտակարգ կառավարման ձեւ է՝ ճգնաժամային վիճակը հաղթահարելու համար:

Նրա հետ մեր զրույցը՝ ստորեւ.

-Պարոն Գասպարյան, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցության անդամներին հանրությունը ավելի շատ ճանաչում է Սասնա Ծռերից: Կուսակցության անվան փոփոխությունը արդյոք չի՞ հանգեցնում հանրության կողմից ձեր կուսակցության նկատմամբ ավելի քիչ հետաքրքրվածություն դրսեւորելուն:

-Անշուշտ, վերկուսակցական շարժում հանդիսացող «Ազգային ժողովրդավարական  բեւեռ» ուժի հիմնական կորիզը «Սասնա ծռեր» կուսակցության անդամներն են՝ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը եւ այլք, բայց  մեր կուսակցության մեջ կան նաեւ շատ այլ քաղաքական գործիչներ, նվիրյալներ՝ օրինակ՝ Արա Պապյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Եղիշե Պետրոսյանը եւ այլք: Հենց  շարժման  ստեղծման հիմնական  նպատակն այն էր, որ միավորի տարբեր կուսակցությունների կամ անկուսակցականների՝ մեկ գաղափարի շուրջ, այն է՝ ստեղծել ազգային ժողովրդավարական ինքնիշխան պետություն: Անշուշտ, մեզ ժամանակ էր պետք, որպեսզի ժողովուրդը մեզ ճանաչի եւ հասկանա, որ մեր կուսակցությունը Սասնա Ծռերի գաղափարախոսությունը կիսող ուժ է, այսպես ասած, ասոցացնեն ԱԺԲ-ն Սասնա ծռերի հետ: Ցավոք սրտի, հիմա մենք այդ ճանաչելիության խնդիրն ունենք, որովհետեւ շատ են դեպքերը, երբ ԱԺԲ ասելով մեզ չեն ճանաչում, հետո երբ ասում ենք, որ նույն Սասնա Ծռերն են, քաղաքացիներն ավելի  մեծ  հետաքրքրվածություն են դրսեւորում: Քարոզարշավի ժամանակ մենք օգտագործում ենք Սասնա ծռերի դրոշները, լոգոները:

- Կուսակցության անվան փոփոխությունը պայմանավորվա՞ծ է նաեւ գաղափարախոսության փոփոխությամբ:  Եվ ներկայացրեք այն հիմնական գաղափարները, որոնք համախմբել են ձեզ:

-Բացարձակ, կուսակցության անվան փոփոխությունը պայմանավորված չէ գաղափարախոսության փոփոխությամբ. մենք նույն գաղափարի կրողն ենք եւ ավելի շատ միավորվել ենք՝ որպես անցումային փուլի պատասխանատվությունը ստանձնող ուժ: Մեզ միավորում է անցումային շրջանի միջոցով համակարգը փոփոխելը, մի համակարգից մյուսի անցում կատարելը, այսինքն՝  գաղութատիրական- քրեաօլիգարխիկից  դեպի ազգային-ժողովրդավարական: Անցումային փուլի կետերը պիտի կատարի անցումային կառավարությունը, եւ այդ կետերն են՝ իրավաքաղաքական գնահատական նախկին ռեժիմներին, անցումային արդարադատություն, լյուստրացիա, նոր սահմանադրություն, նոր ընտրական օրենսգիրք: Հետո արդեն նոր ընտրություններ, եւ կձեւավորվի արդեն հիրավի Ազգային ժողով, որը կարտացոլի ինքնիշխան  ազգային քաղաքական դաշտը: Գաղութում քաղաքական դաշտ եւ քաղաքական պայքար չի լինում, գաղությում կա ազգային -ազատագրական պայքար, եւ կան գաղութատիրոջը սպասարկող ուժեր, որոնք իրենց ներկայացնում են իշխանություն կամ ընդդիմություն, բայց իրականում գաղութատիրոջ տիկնիկներն են:

-Նկատի ունեք Ռուսաստանի Դաշնությա՞նը:

-Այո, իհարկե, մենք Ռուսաստանի գաղութն ենք արդեն 30 տարի, եւ ոչ միայն մենք, այլ ամբողջ հետխորհրդային տարածքը, բացառությամբ Մերձբալթյան երկրների: Արդեն այդ անցումային փուլը անցնելուց հետո ԱԺԲ-ն որպես ուժ կդադարի գոյություն ունենալուց,  եւ տարբեր մարդիկ կձեւավորեն  տարբեր ուժեր, որոնք  իրենց էությամբ բոլորը ազգային կլինեն, պարզապես տարբեր կերպով կպատկերացնեն ազգային պետության հետագա ընթացքը: Օրինակ՝ մեր գործընկերները Եվրոպական կուսակցությունից համարում են, որ Հայաստանը պիտի լինի ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ երկիր: Մենք հանդես ենք գալիս միայն ԱՄՆ-ի դաշնակից կարգավիճակը ստանալու օգտին, բայց բոլորիս միավորում է մեկ գաղափար. Հայաստանը պիտի լինի ինքնիշխան, ազգային ժողովրդավարական երկիր:

-Հանդիպումներ եք ունեցել քաղաքացիների հետ, ինչ տրամադրություններ եք նկատել ձեր կուսակցության եւ առհասարակ ընտրությունների հետ կապված:

-Մարդկանց մի ստվար զանգված զզվել -հոգնել է նախկիներից, որովհետեւ 30 տարի առաջ ժողովրդի աչքի առաջ տեղի էին ունենում մի ամբողջ պետության զավթում. պետության բոլոր ինստիտուտները գտնվում են մեկ մարդու կամ մարդկանց մի խմբի ձեռքերում՝ դատական, օրենսդիր, գործադիր իշխանությունները, ուժային կառույցները: Հետեւաբար, ժողովրդի մեծամասնությունը ենթագիտակցորեն արդեն հասկացել է վաղուց, որ պետությունը զավթված է, համակարգային ճգնաժամի մեջ է:

Եվ ինչքան էլ Նիկոլ Փաշինանը փորձի մեզ ասել՝ ինքն է արել 2018 թվականի հեղափոխությունը, եւ հեղափոխությունը հաջողել  է, այդ երկու պնդումներն էլ սուտ են, որովհետեւ հեղափոխությունը արել է հայ ժողովուրդը, ով վստահել էր նրան ու հանձնարարել կատարել հեղափոխության  ժամանակ տված խոստումները՝ նույն վեթինգը, նույն անցումային արդարադատությունը, պատժել, ոչ ոք չի պլստա եւ այլն:  Բայց այդ ամենը տեղի չունեցավ այն պարզ պատճառով, որովհետեւ նա մերժեց  միայն Սերժին, իսկ  ժողովուրդը՝ ի դեմս Սերժի, նկատի ուներ համակարգի մերժումը: Համակարգը ոչ միայն մնաց, այլեւ Փաշինյանը դարձավ այդ համակարգի բաղկացուցիչ մասը. մենք տեսնում ենք նույն կոռուպցիան, նույն օլիգարխներին, նույն դատաիրավական համակարգի ոչ անկախ վիճակը: Նրա նկատմամբ հիասթափությունը մեծացավ հատկապես պատերազմից հետո: Մեր տղաները երեք տարի ելակ էին ուտում, եւ մենք հպարտանում էինք դրանով, բայց պարզվեց, որ ելակ ուտելով՝ մեր զինվորները վտանգեցին իրենց կյանքը, որովհետեւ ելակ ուտող բանակը դրոններ չուներ, կամ դրոնների վրա հակազդելու զենք չուներ:

-Պարոն Գասպարյան, իսկ չե՞ք կարծում, որ վեթինգ, վենդետա անելով՝ ներքաղաքական իրավիճակը ավելի չէր խորանա:

-Այդ կեղծ գաղափարներով ժողովրդին մոլորեցրել են, որ եթե մենք վենդետա անենք, կլինի 37 թիվ, քաոս եւ այլն: Մենք տեսնում ենք, որ դա չարեցինք, բայց դրանից երկիրը ոչ միան չկայունացավ, այլեւ հակառակը, գլորվում է դեպի քաոս: Անցումային արդարադատությունը հենց արտակարգ կառավարման ձեւ է՝ ճգնաժամային վիճակը հաղթահարելու համար:

-Որո՞նք են այն առաջնային անելիքները, որոնք պատրաստվում եք ի կատար ածել խորհրդարանում հայտնվելուց անմիջապես հետո:

-Խորհրդարան  մտնելը մենք չենք համարում նպատակ, այլ միջոց՝ նպատակին հասնելու համար: Մենք հայտարարել ենք, որ երկրում սկսել ենք քաղաքական Սարդարապատ, մոբիլիզացնելու ենք ժողովրդին, եւ ի վերջո, երկրի ապագան լուծվելու է Երեւանի հրապարակներում: Երբ մենք դառնանք խորհրդարանական ուժ, խորհրդարանի ամբիոնը մեզ համար հավելյալ հարթակ կլինի՝ ժողովրդին փողոց դուրս բերելու, մեր գաղափարները ժողովրդին հասանելի դարձնելու համար: Խորհրդարանում գտնվելու դեպքում  ավելի ծանրակշիռ կդառնա մեր արեւմտյան դաշնակիցների հետ սկսված մեր երկխոսությունը եւ ի վերջո, մենք կհասնենք մեր նպատակին՝ կձեւավորվի անցումային կառավարություն՝ բոլոր առողջ ազգային ուժերի լայն կոնսեսուսի ներքո: Նոր Հայաստանը կլինի նորարար ազգ, ստարտափ պետություն: Մենք կօգտագործենք 4-րդ արդյունաբերական հեղափոխության եւ 21-րդ դարի պահանջներին համապատասխան տնտեսագիտական, էներգետիկ բարեփոխումներ՝ զարգացնելով կանաչ տնտեսությունը, Այ Թի ոլորտը, բիոտեխնոլգիաները, նանոտեխնոլոգիաները, մեր սփյուռքի ներուժը կներգրավենք: Նոր սահամանադրությունը ընդունելուց հետո արհեստական խոչընդոտները նրանց համար կհանվեն, օրինակ՝ քաղաքացիություն ստանալու, ընտրել-ընտրվելու իրավունքը, պաշտոններ զբաղեցնելու եւ այլն: Ասեմ, որ այդ խոչընդոտները այս 30 տարիների ընթացքում Կրեմլի պատվերով են եղել, որովհետեւ Կրեմլին ուժեղ Հայաստան պետք  չէ, այլ պետք է վիզը ծռած, կախյալ Հայաստան, որը խոպանչիներ կմատակարարի ռուսներին:

- Առողջ ազգային ուժերի հետ միասին անցումային արդարադատություն ստեղծելու մասին նշեցիք. այսինքն 25 կուսակցությունների մեջ կա՞ն այնպիսի ուժեր, որոնց հետ պատրաստ եք համագործակցել:

-Նախ ասեմ, որ առողջ ուժերը այն ուժերն են, որոնք մաս չեն կազմել եւ չեն օժանդակել նախորդ ռեժիմներից որեւէ մեկին կամ Մոսկվայի կողմից նշանակված ընդդիմություն չեն եղել: Բոլոր ուժերը պետք է զատվեն, զտվեն, եւ նոր դաշտում կմնան եւ կհայտնվեն այն ուժերը, որոնք նախկինում որեւէ հանցանք չեն գործել Հայաստանի ժողովրդի շահերի դեմ: Այսինքն՝ նախկին կամ ներկա ուժերի հետ որեւիցե ձեւաչափով կոալիցիան բացառվում է: Ես չէի ուզի հիմա շատ մանրամասնել, բայց իմ նշած ուժերի մեջ կան ուժեր, որոնք ազգային են իրենց էությամբ, եւ նրանց հետ չի բացառվում մեր համագործակցությունը, օրինակ՝ Եվրոպական կուսակցությունը եւ այլն:

-Պարոն Գասպարյան, Ռուսաստանի հետ հարաբերություններում դուք շատ կտրուկ եք, սակայն ռուսական խաղաղապահների ներկայությունը շատերի համար երաշխիք է, որ առնվազն 5 տարի պատերազմի վտանգից ձերբազատված կլինենք:

-Ասեմ, որ Ռուսաստանը վաղուց հրաժարվել է Հայաստանի առաջ ունեցած իր պարտավորությունից: Ռուսական խաղաղապահ զորքեր Արցախում չկան այն պարզ պատճառով, որ խաղաղապահ զորքերին մանդատը տալիս է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը: Երկրորդ՝ ռուսական զորքերը Արցախում չեն մտցվել մեզ պաշտպանելու համար. ես սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ. նոյեմբերի 9-ից հետո ռուսական զորքերի քթի տակ, երեւի նրանք խմած-քնած էին այդ ժամանակ, Խծաբերդում գերեվարվեցին 64 տղաներ: Ռուսական, այսպես կոչված, խաղաղապահ զորքերը այլեւս չեն ուղեկցում մեր հայրենակիցներին դեպի Դադիվանք, ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետերը Սյունիքում չխոչընդոտեցին, որպեսզի ադրբեջանցիները մտնեն Սյունիքի տարածք:

Մոտ ապագայում մենք կտեսնենք շրջադարձային զարգացումներ, մեր նպատակն է արեւմուտքի արդեն իսկ մեզ մեկնած ձեռքը սեղմել եւ իրական դաշնակիցների միջոցով ստեղծել նոր անվտանգային համակարգ: Արեւմուքը վերադառնում է տարածաշրջան՝ Կովկաս, եւ նրանք սկսում են արդեն հյուսիս-հարավ մեգապրոյեկտի իրագործումը, որի նպատակն է Պարսից ծոցի երկրները Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի միջոցով կապել Սեւ ծովի, Եվրոպայի հետ: Սա բերելու մեզ անվտանգային երաշխիքներ, տեխնոլոգիաների ներհոսք եւ այլն: Այստեղ է, որ մեր շահերը համընկնում են Արևմուտքի, այլ ոչ թե ռուս-թուրք ադրբեջանական դաշինքի հետ:

-Նշենք նաեւ բանակի զարգացման, Արցախյան հարցի լուծման եւ կրթության եւ գիտության զարգացման ձեր տեսլականը:

-Բանակի հարցում մենք ունենք հատուկ կոնցեպտ, որը կոչվում է ազգ-բանակ, մի քանի դրույթ ասեմ, օրինակ՝ զինել սահմանամերձ բնակչությանը, հանել 18 տարեկան տղաներին սահմանից, ստեղծել պրոֆեսիոնալ սահմանապահ զորքեր եւ այլն: Եվ ստանալ ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակցի կագավիճակ, որը ենթադրում է ԱՄՆ-ի պարտավորվածություն զենք-զինամթերքի  տրամադրման, վաճառքի հարցերում, համատեղ զորավարժություններ, համատեղ զենքի արտադրություն, ամերիկյան ռազմաբազայի առկայություն Հայաստանի ցանկության պարագայում: Արցախյան հարցը հայկական հարցի բաղկացուցիչ մաս է, եւ արցախյան հարցի լուծման բանալին մենք տեսնում ենք ՀՀ տարածքային ամբողջականության վերականգման ներքո:

Ինչ վերաբերում է կրթությանը, նախ այն պետք է լինի ազգային, բայց նաեւ պետք է 21-րդ դարի բոլոր նորարությունները սերմանի երեխաներին, մենք պետք ոչ թե գիտելիք, այլ գիտելիք ստանալու գիտելիք փոխանցենք նրանց:

Բուհը պետք է լինի ոչ միայն կրթող, այլեւ գիտահետազոտական եւ արդյունաբերական կենտրոն, ինչպես ԱՄՆ-ում է: Այսինքն՝ ուսանողն իր նորարական մտքերը համալսարանին կից լաբորատորիաներում պետք է ստուգի, համալսարանին կից արտադրամասում առաջին նմուշները ստանա: Համալսարանները պետք է պետության կողմից պատվեր ստանան, սա կխթանի ե՛ւ գիտությունը, ե՛ւ կրթությունը, ե՛ւ արտադրությունը, ե՛ւ եկամուտները:

Տպել
1508 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել