Հնդկաստանում նոր վիրուսի հետևանքով հեռացնում են հիվանդների աչքը. չի բացառվում, որ վարակը հասնի նաեւ Հայաստան

Վերջին երկու ամիսների ընթացքում Հնդկաստանը պայքարում էր կորոնավիրուսային հիվանդության երկրորդ ալիքի դեմ, դրան զուգահեռ երկրում սկսեց տարածվել մուրկամիկոզ սնկային հիվանդությունը կամ «սև բորբոս» նոր հիվանդությունը:

Սա, ըստ առողջապահության ոլորտի մասնագետների, հիմնականում ախտահարում է Covid-19-ից բուժված անձանց: Բանն այն է, որ Covid-19-ով վարակվածների բուժման ընթացքում օգտագործվող դեղամիջոցները բուժում են քովիդի հետևանքով առաջացած թոքաբորբը, բայց միևնույն ժամանակ ճնշում են մարդու իմունային համակարգը և բարձրացնում արյան շաքարը: Հենց այդ ցածր իմունիտետն էլ կարող է պատճառ դառնալ, որ «սև բորբոսը» տարածվի մարդու օրգանիզմում:

Մեկ այլ վարկածով կորոնավիրուսով վարակված և առողջացած հիվանդների մոտ հիվանդության զարգացման խթան կարող են լինել ստերոիդները, որոնք մարդու օրգանիզմում ակտիվանում են Covid-19 ծանր դեպքերում: Ստերոիդները նույնպես նվազեցնում են իմունիտետը և արյան մեջ բարձրացնում շաքարի մակարդակը:

Հնդկաստանի բժիշկները նշում են, որ մարդկանց մեծ մասը «սև բորբոսով» վարակվել է կորոնավիրուսային հիվանդությունից բուժվելուց հետո 12-15 օրվա ընթացքում: 100 հիվանդից 11-ին բուժելու ընթացքում հնդիկ բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրանց մեկ աչքը, իսկ 6 մարդ մահացել է այդ հիվանդությունից:

Նշվում է, որ սնկային հիվանդությունը վտանգավոր է նաև այն մարդկանց համար, ովքեր ունեն այլ հիվանդություններ, օրինակ՝ շաքարային դիաբետ, քաղցկեղ, սպիդ:

Իսկ որտե՞ղ է հանդիպում սև բորբոսը և որո՞նք են հիվանդության նշանները

Մուկորմիկոզի ախտանշաններն են բարձր ջերմություն, հազ, գլխացավ, կոկորդի ցավ, քթային արտադրություն, աչքերի ցավ, խոց: Մուկորմիկոզի սնկերը հանդիպում են հողում, բույսերի, քայքայված մրգերի և բանջարեղենների վրա, ինչպես նաև կենդանիների արտաթորանքում, որոնք շնչառական համակարգով կամ արյան միջոցով ներթափանցում են օրգանիզմ: Հիվանդությունը, մասնագետների խոսքով, անցնելով մարդու օրգանիզմ, ախտահարում է թոքերը, գլխուղեղը և քթի լորձաթաղանթները:

Արդյոք բուժում ունի՞ այս հիվանդությունը

Մուկրոմիկոզը բուժելու պաշտոնական առաջարկություններ կամ արձանագրություններ դեռևս չկան, որոշ մասնագետների կարծիքով՝ այն բուժելու տարբերակ է մարդու օրգանիզմից հեռացնելով սև բորբոսի հետևանքով ախտահարված օրգանը: Մասնագետները շեշտում են, որ սնկային ինֆեկցիաները շատ ավելի դժվար են բուժվում, քան մանրէային վարակները: Ըստ նրանց՝ սնկային վարակի բարդությունն այն է, երբ այն ախտահարում է գլխուղեղը: Այդ դեպքում հիվանդի առողջական վիճակի կայունացման հույսերը գրեթե չկան:

Մասնագետները կարծում են, որ մուկորմիկոզի հետևանքով մահացության տոկոսը կազմում է 50%:

Այժմ «սև բորբոս» հիվանդությունը տարածվել է Եգիպտոսում, Պակիստանում, Իրաքում, Չիլիում, Ուրուգվայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Նեպալում և Ռուսաստանի Դաշնությունում: Չի բացառվում, որ այդ հիվանդությունը հասնի նաև Հայաստան: Նաեւ այդ հավանականությունից ելնելով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Ըստ գերատեսչության՝ այս հիվանդությունների դեմ պայքարելու միակ միջոցը պատվաստումն է, քանի որ պատվաստվելով կորոնավիրուսային հիվանդության դեմ՝ մարդն արդեն ձեռք է բերում բարձր իմունիտետ, որն էլ նրան կարող է օգնել պայքարել այլ հիվանդությունների դեմ:

Մերի Խաչատրյան

Տպել
2542 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր