Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. գործը դատարանում է

11/06/2021 schedule16:58

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա: Գործը դատարանում է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից մեկն ԻԻՀ քաղաքացի է:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այն անձանց ինքնությունը, ովքեր փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով «Հերոին» և «Ափիոն» տեսակի թմրամիջոցները:

Քննության տվյալներով՝ 2021թ. փետրվարին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3065 գրամ «Հերոին» և 1951.3 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցները տեղադրել է Սյունիքի մարզի Ալվանք-Շվանիձոր գյուղ տանող ավտոճանապարհահատվածում՝ փայտե էլեկտրասյան և դրա հենակի միջնամասում՝ հողածածկի տակ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներն իրացնելիս պարզվել է, որ վերոհիշյալ անձը դրամական աջակցություն ստանալու խոստմամբ քննությամբ դեռևս չպարզված անձի հետ համաձայնություն է ձեռք բերել նշված թաքստոցում պահված թմրամիջոցներն այլ վայրեր տեղափոխելու շուրջ:

Մանրակրկիտ մշակված միջոցառման շրջանակներում «Հերոին» տեսակի թմրամիջոցի փաթեթների նմանակները տեղադրվել են Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում, որից հետո թմրամիջոցներն իրացնողից տեղեկանալով թաքստոցների վայրերի մասին՝ հայտնել է Երևանում բնակվող ԻԻՀ 49-ամյա քաղաքացուն, որը թմրամիջոցները վերցնելու պահին ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է նույն մեխանիզմով կատարված ևս մեկ դեպք:

2021թ. փետրվարի 23-ին նույն եղանակով և քննության տվյալներով նույն անձից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1951.3 գրամ «Ափիոն» և 730 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ է ցանկացել ձեռք բերի Երևանի 37-ամյա բնակչուհին, ինչի մասին հայտնի է դարձել իրավապահներին:

Բջջային հեռախոսի հավելվածների միջոցով ստացված նկարներից տեղեկանալով թմրամիջոցների գտնվելու վայրի մասին՝ դրանք վերցնելու համար կինը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ տղամարդու հետ։ Վերջինս, ըստ տրված ցուցումների, մեկնել է թմրամիջոցի թաքստոցի գտնվելու վայր, հայտնաբերել տեղադրված հիշյալ թմրամիջոցների փաթեթների նմանակները, վերցրել դրանք, սակայն նույն պահին բռնվել է իրավապահների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Իրանի 49-ամյա քաղաքացուն և Երևանի 37-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թմրամիջոցներն ապօրինի իրացնողի կամ իրացնողների մասով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր շղթային մասնակից հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Տպել
687 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի