Արթուր Դավթյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը

10/06/2021 schedule18:40

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Օուեն Մերֆիին և  առաքելության իրավական հարցերով վերլուծաբան Սվետլանա Չետայկինային:  

Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը՝ մեր երկրի համար բացառիկ կարևորության առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների դիտարկման գործընթացներն արդեն տևական ժամանակ իրականացնելու կապակցությամբ: Նա նշել է, որ բազմափորձ դիտորդական խմբի անաչառ ներգրավվածությունն ընտրությունների ընթացքի վերահսկելիության բարձր մակարդակի ապահովման կարևոր նախադրյալներից է:  

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ՀՀ դատախազության նախաձեռնողականությամբ իրավապահ մարմինները, առաջնորդվելով քաղաքական զսպվածության և բացարձակ անաչառության սկզբունքով, մոբիլիզացրել են անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ ինչպես ընտրարշավի, այնպես էլ բուն քվեարկության օրը, նաև հետընտրական շրջանում գործընթացների օրինականությունն ապահովելու, քաղաքացիների, ընտրությունների մասնակից ուժերի, այլ սուբյեկտների իրավունքները պաշտպանելու նպատակով:

Գլխավոր դատախազը հավաստիացրել է, որ լիարժեք անհանդուրժողականություն է դրսևորվելու ընտրական հանցավոր ցանկացած դրսևորման նկատմամբ, և այս հարցում լիարժեք հավասարություն է լինելու բոլոր մասնակիցների նկատմամբ՝ անկախ նրանից՝ քաղաքական որ բևեռն են ներկայացնում:

 Դիտորդական խմբի ներկայացուցիչներին տեղեկացվել է այդ նպատակով գլխավոր դատախազության կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքների մասին, այդ շրջանակում ներկայացվել է հնարավոր ընտրական խախտումների վերաբերյալ հրապարակումների, հաղորդումների և ահազանգերի գրանցման, հաշվառման, դրանց ստուգման, նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության միասնականության ապահովման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ընթացիկ արդյունքները, ընտրությունների ընթացքում քրեական օրենքով արգելված արարքների, դրանց համար նախատեսված պատիժների վերաբերյալ հանրության իրազեկվածությունն ապահովելու նպատակով իրականացված միջոցառումները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության խմբի ղեկավարը նշել է, որ երկարաժամկետ դիտորդներն ուշիուշով հետևում են նախընտրական գործընթացներին, իսկ քվեարկության նախօրեին Հայաստան կժամանի նաև կարճաժամկետ դիտորդների մեծաթիվ խումբը, և հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ կիրականացվի դիտարկում:  Յոհան Մերֆին հավելել է, որ COVID19-ով պայմանավորված գլոբալ սահմանափակումներ մտցվելուց հետո առաջին անգամ են որևէ երկրում կարճաժամկետ դիտորդներ տեղակայում, ինչը վկայում է, թե որքան լուրջ է մոտենում առաքելությունը Հայաստանում սպասվող ընտրություններին:

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են ՀՀ քրեական օրենսգրքում կատարված բարեփոխումներին, քաղաքացիների հանցավոր արարքներից զերծ պահելուն ուղղված իրազեկման աշխատանքներին, գրանցված առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով կատարվող ստուգողական աշխատանքների, քննությունների ընթացիկ դրությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այսօր իրավապահ մարմիններն ընտրական հանցագործությունների հակազդման շատ ավելի լայն գործիքակազմ ունեն: ՀՀ քրեական օրենսգրքում ընտրական հանցագործությունների զգալի մասի սանկցիաների խստացմամբ նախկինում միջին ծանրության համարվող հանցավոր արարքները դարձան ծանր, ինչը հնարավորություն է տալիս հանցագործությունների լիարժեք բացահայտման համար կիրառել օպերատիվ-հետախուզական միջոցառումների ավելի լայն գործիքակազմ: Ընտրություններից առաջ քրեական օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով քրեականացվել են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու, ընտրատեղամասում կամ դրա հարակից շրջանում բռնություններ կիրառելու կամ նման սպառնալիքներ տալու արարքները, որոնք կարևոր են ընտրարշավների և բուն քվեարկության բնականոն, անվտանգ ընթացքն ապահովելու  տեսանկյունից:     

Հանդիպման ընթացում երկուստեք պատրաստակամություն է հայտնվել իրենց իրավասությունների սահմաններում օպերատիվ տեղեկատվության փոխանակման շուրջ: Ընդգծվել է, որ ինչպես ընտրական մյուս սուբյեկտներին, այնպես էլ դիտորդական առաքելություններին դատախազությունը մոտենում է որպես գործընկերների, և պատրաստ է լայն համագործակցության՝ օրինական, թափանցիկ և լեգիտիմ ընտրությունների անցկացումը երաշխավորելու նպատակով:  

Տպել
724 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)