Արցախում նահատակված զինվոր Դավթի գյումրեցի մայրը զավակ է լույս աշխարհ բերել

10/06/2021 schedule17:41

Դանիելը Դավթի փոխարեն չի ծնվել, հենց իր տեղն է ծնվել, իր ժամանակն էր: Ու ծնվելուց հետո էլ ոչ մեկին ո՛չ կամա, ո՛չ ակամա չեմ ձգտել նմանեցնել նրան:

Լուսինե Արսենյանը սկզբում կարծես ինքն իրեն, հետո նաև մեզ է ներկայացնում իր նորածնին:

1 կգ 900 գրամ, 46 սմ հասակ: Արցախում նահատակված Դավթի եղբորն այս պահին բնութագրական են հենց այս տվյալները: Երեխան կանխածին է, ծնվել է Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում հունիսի 8-ին: Դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Մասնագետները մեզ հետ զրույցում նշեցին, որ մայրն էլ, երեխան էլ միառժամանակ կշարունակեն մնալ իրենց հսկողության տակ: Փոքրիկն օրգանական որևէ խնդիր չունի, սակայն ունի խնամքի կարիք:

Հավանաբար պտղի վրա մոր սթրեսային վիճակն իր ազդեցությունն ունեցել է: Տղայի՝ Դավթի զոհվելու լուրից մի քանի օր անց է հղիությունը հաստատվել: Դավիթը նահատակվել է 2020-ի հոկտեմբերի 16-ին, Լուսինեն հղիության մասին իմացել է որդու հուղարկավորությունից հետո՝ հոկտեմբերի 25-30-ին:

«Նա դիմել էր առողջական այլ խնդիրների համար, սակայն հետազոտության ժամանակ պարզվեց, որ արդեն 6 շաբաթական հղիություն ունի ու սթրես: Աննկարագրելի ապրումներ ուներ, շոկային: Ասաց՝ պատրաստ չեմ ես, նաև առողջական լուրջ խնդիրներ ունեմ: Նույնիսկ երեխայից հրաժարվելու հարց եղավ: Չէր պատկերացնում, որ հնարավոր է՝ նորից մայրանա: Անընդհատ ասում էի՝ լավ, մի 10 օրից խոսենք էդ մասին, մի շաբաթ էլ թող անցնի, ու այսպես կարողացանք հասցնել երեխային ծնվելու պահի: Ասում էր՝ բա որ աղջիկ լինի: Ես անընդհատ ասում էի՝ Լուսինե, ինքը տղա է, կտեսնես, ու այդպես էլ եղավ»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց մանկաբարձ-գինեկոլոգ Ալլա Հովհաննիսյանը:

Բժշկուհին ասում է՝ փոքրիկին ամբողջ կոլեկտիվով էին սպասում, իրենց կոլեգային ուզում են կրկին տեսնել ապրելու հույսն աչքերում և վստահ են, որ սպասումներն արդարանալու է:

Նորածնին Դանիել անունն են տվել: Լուսինեն ասաց՝ ինքը չի ցանկացել, որ Դավիթ անվանակոչեն: Դավիթն իր տեղն ունի, իր անմոռանալի տեղը: Դանիելն իր հետ սփոփանք կբերի Չաքրյաններին, ապրելու, առաջ նայելու կամք կտա ծնողներին:

«Թող բոլոր որդեկորույս մայրերն էլ, եթե կկարողանան, զավակներ ունենան: Մեր վիշտը մեծ է, չի մոռացվի, չի լրացվի այս երեխայով, բայց ուժ է, որ ապրենք, որ դիմանանք»,- նահատակված զինվորների ծնողներին իր խնդրանքը փոխանցեց գյումրեցի կինը:

Դավիթն Արցախում ծառայելու մասին ոչ թե մտածում, այլ երազում էր: Ու երբ անցավ ծառայության Մարտակերտի շրջանի Ղազանչիում, երջանիկ էր ուղղակի: «Իրենք դիրքեր չունեին, պահեստային զորամասում էր, երկու ամսվա ծառայող էր, որ պատերազմը սկսվեց: Վերջին անգամ հոկտեմբերի 14-ին խոսեցի հետը ու էլ վերջ: Հոկտեմբերի 20-ին արդեն հուղարկավորությունն էր, ու հետո՝ հղիությանս լուրը: Հիմա արդեն կա Դանիելը, ծնվել է»,- հակասական զգացումներով պատմում է Լուսինեն:

Դանիելը եղբոր պես կծառայի բանակում, միայն թե երկիրը խաղաղ լինի: Ապագայի ծրագրեր Լուսինեն չի կազմի: Դավթի համար մեծ երազանքներ, նպատակներ ուներ, Դանիելի պարագայում ասելիքը մեկն է. առաջ Աստված:

Սամսոն Մատինյան

Տպել
1961 դիտում

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը