Այս դեպքն ապացուցում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը անհանդուրժողական է ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ․ Առուստամյան

10/06/2021 schedule16:08

Հայ մեկնաբան Նոբել Առուստամյանը, որն աշխատում է ռուսական Матч ТВ-ում մեկնաբանել է իր անձի շուրջ զարգացող վերջին իրադարձությունները։ Առուստամյանի հավատարմագրի հայտ Եվրո-2020-ի լուսաբանման համար մերժվել էր Բաքվի կազմկոմիտեի պատճառոգվ, սակայն խնդիրն արդեն լուծում է ստացել, ևԱռուստամյանի հավատարմագրությունը հաստատվել է։ Առուստամյանը գրառում է կատարել ֆեյսբուքում՝ խոսելով իրավիճակի հանգուցալուծման մասին։

«Ժամանակն է բացատրել, թե ինչ տեղի ունեցավ Եվրոպայի առաջնության իմ հավատարմագրի հետ։

Չէի ուզում այս պատմության շնորհիվ հեղինակությունս բարձրացնել, այդ պատճառով հայցում եմ գործընկերներիս ներողամտությունը, որոնք այս օրերին գրոհում են և խնդրում, որ արտահայտվեմ։ Մի քանի բառ կասեմ հիմա, երբ իրավիճակն արդեն լուծում ստացավ։

Մայիսի վերջին հավատրամգրության իմ դիմում մերժվեց։ Ես չէի անցել ոստիկանական ստուգումը։ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգով եթե կազմակերպիչ երկրներից մեկն արգելք է դնում, ապա չես կարող լուսաբանել մրցաշարը։

Բնականաբար, ես ոչ մի պարագայում չէի պատրաստվում այցելել Բաքու։ Ադրբեջանում ինձ չեն սպասում, այնտեղ ինձ ուրախ չեն ընդունելու, այնպես, ինչպես վաղուց ուրախությայմբ չեն ընդունում հայերին։ Ես շատ լավ գիտեմ տեղի հայատացության մասին։ Ես ծնունդով բաքվեցի եմ, այնտեղ են ծնվել նաև իմ ծնողները, այնտեղ թաղված է իմ պապը, այնտեղից է իմ ամբողջ ընտանիքը։ Բոլորս ստիպված էինք հեռանալ այնտեղից 80-ականների վերջին

Այնպես որ ոչ մի պատրանքներ չունեի։ Ուզում էի ուրիշ քաղաքներում աշխատել։ Իսկ Ադրբեջանի կողմից դրված արգելքը սպասելի էր։ Ես շատ հանգիստ ընդունեցի այն, նույնիսկ հեգնական ժպիտով։

Իսկ հիմա Լեռնային Ղարաբաղ իմ այցելության մասին, որը պատրվակ էին բերում Ադրբեջանն ու տեղի ֆուտբոլի ֆեդերացիան։ Այո, ես իսկապես այնտեղ եղել եմ, բաց ասում եմ այդ մասին։ Դա իմ նախնիների, մասնավորապես պապիս հայրենիքն է, ես իր ազգանունն եմ կրում։ Այնտեղից են իմ արմատները, ես դրանից չեմ ամաչում։ Ու դա ինձ համար երբեք խնդիր չի եղել։

Ղարաբաղյան կոնֆլիկտը ցավալի, ինձ համար շատ անձնական թեմա է։ Ես միշտ դրա խաղաղ լուծման կողմնակիցն եմ եղել։ Ինձ ուղարկում են դաժան կադրեր անցած աշնանը բռնկված պատերազմից, բայց ես դրանց անդրադառնալ։ Ես միշտ կոչ եմ արել երկու կողմերին էլ խնդիրը խաղաղ լուծել։ Միայն ուզում էի, որ ղարաբաղյան կոնֆլիկտը մարեր, մարդիկ չզոհվեին։

Նախորդ աշնանը Ադրբեջանի հրահրած նոր ագրեսիան մեծ ողբերգություն էր։ Երկու կողմերից հազարավոր զոհվածներ, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցության հետաձգում՝ տասնյակ տարիներով. այսպիսի վերքերը, ցավոք, արագ չեն բուժվում։

Ես Ղարաբաղ եմ այցելել միայն խաղաղ նպատակներով։ Կազմակերպել եմ երեխաների ֆուտբոլային մրցաշար: Գիտեմ, որ արդեն 30 տարի է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապրում է պատերազմի ամենօրյա զգացումով։ Այդ մրցաշարը, հնարավոր է, տեղի երեխաների համար ամենավառ իրադարձությունն էր։ Հպարտ եմ, որ մասնակից եմ եղել դրան։ Բայց ես գիտեմ մարդկանց, որոնք արգելք չեն ստացել Բաքվի կողմից՝ նույնիսկ լինելով Ղարաբաղում։ Հարցը հաստատ նրանում չէ, որ ես մեկնել եմ այնտեղ։

Պաշտոնական Ադրբեջանը պատերազմի ավարտից մի քանի ամիս անց անընհդատ հայտարարում է, որ պետք է խաղաղ ապրել։ Մինչդեռ իր մոտ 200-ից ավել գերիներ է պահում՝ չնայած պատերազմն ավարտվել է։ Ու, թեև ընդհանուր ֆոնին սա արդեն մանրուք է, բայց նման փոքրոգիորեն էլ վերաբերվում է Ռուսաստանի լրագրողի նկատմամբ, որը, առաջին հերթին, ֆուտբոլ է լուսաբանում, երկրորդ հերթին էլ՝չի պատրաստվում գնալ Բաքու։

Այս դեպքն ապացուցում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը (այստեղ կարևոր է ընդգծել․ ես գիտեմ շատ ադրբեջանցիների, որոնք հասկանում են՝ այլևս չի կարելի ապրել ատելությամբ լցված) զրոյական հանդուրժողականություն ունի ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ։ Չեմ բերի հարյուրավոր օրինակներ, երբ մարդիկ՝ 25 տոկոս հայկական արյունով, ուրիշ երկրի անձնագրով չեն կարղանում մտնել Ադրբեջան միայն իրենց ազգանունի պատճառով։ Նրանց պարզապես թույլ չեն տալիս ռեգիստրացիա անցնել։

Եվրո-2020-ը և, առհասարակ, սպորտը, պետք է մտերմացնեն ժողովուրդներին, աշխարհն ավելի խաղաղ դարձնեն։ ՈՒԵՖԱ-ն միշտ խոսում է իր արժեքների մասին՝ հարգանք մարդկանց նկատմամբ՝ անկախ ազգությունից։ Ցավալի է պարզապես, որ կան պետություններ, որոնք նման արժեքներ չեն ընդունում։

Ուրախ եմ, որ խնդիրը լուծվեց։ Նորից՝ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Նախկին պես վստահ եմ՝ յուրաքանչյուր ազգի նկատմամբ ատելությունը՝ լինի դա հայ, թե ադրբեջանցի, անընդունելի է։ Հավատում եմ, որ աշխարհը կփոխվի, և մի օր հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները կփոխվեն․ կուզենայի դա իմ աչքերով տեսնել,- գրել է Առուստամյանը։

Տպել
718 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել