Հնդկաստանում նոր վիրուսի հետևանքով հեռացնում են հիվանդների աչքը. չի բացառվում, որ վարակը հասնի նաեւ Հայաստան

Վերջին երկու ամիսների ընթացքում Հնդկաստանը պայքարում էր կորոնավիրուսային հիվանդության երկրորդ ալիքի դեմ, դրան զուգահեռ երկրում սկսեց տարածվել մուրկամիկոզ սնկային հիվանդությունը կամ «սև բորբոս» նոր հիվանդությունը:

Սա, ըստ առողջապահության ոլորտի մասնագետների, հիմնականում ախտահարում է Covid-19-ից բուժված անձանց: Բանն այն է, որ Covid-19-ով վարակվածների բուժման ընթացքում օգտագործվող դեղամիջոցները բուժում են քովիդի հետևանքով առաջացած թոքաբորբը, բայց միևնույն ժամանակ ճնշում են մարդու իմունային համակարգը և բարձրացնում արյան շաքարը: Հենց այդ ցածր իմունիտետն էլ կարող է պատճառ դառնալ, որ «սև բորբոսը» տարածվի մարդու օրգանիզմում:

Մեկ այլ վարկածով՝ կորոնավիրուսով վարակված և առողջացած հիվանդների մոտ հիվանդության զարգացման խթան կարող են լինել ստերոիդները, որոնք մարդու օրգանիզմում ակտիվանում են Covid-19 ծանր դեպքերում: Ստերոիդները նույնպես նվազեցնում են իմունիտետը և արյան մեջ բարձրացնում շաքարի մակարդակը:

Հնդկաստանի բժիշկները նշում են, որ մարդկանց մեծ մասը «սև բորբոսով» վարակվել է կորոնավիրուսային հիվանդությունից բուժվելուց հետո 12-15 օրվա ընթացքում: 100 հիվանդից 11-ին բուժելու ընթացքում հնդիկ բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրանց մեկ աչքը, իսկ 6 մարդ մահացել է այդ հիվանդությունից:

Նշվում է, որ սնկային հիվանդությունը վտանգավոր է նաև այն մարդկանց համար, ովքեր ունեն այլ հիվանդություններ, օրինակ՝ շաքարային դիաբետ, քաղցկեղ, սպիդ:

Իսկ որտե՞ղ է հանդիպում սև բորբոսը և որն է հիվանդության նշանները

Մուկորմիկոզի ախտանշաններն են բարձր ջերմություն, հազ, գլխացավ, կոկորդի ցավ, քթային արտադրություն, աչքերի ցավ, խոց: Մուկորմիկոզի սնկերը հանդիպում են հողում, բույսերի, քայքայված մրգերի և բանջարեղենների վրա, ինչպես նաև կենդանիների արտաթորանքում, որոնք շնչառական համակարգով կամ արյան միջոցով ներթափանցում են օրգանիզմ: Հիվանդությունը, մանագետների խոսքով՝ անցնելով  մարդու օրգանիզմ ախտահարում է թոքերը, գլխուղեղը և քթի լորձաթաղանթները:

Արդյո՞ք բուժում ունի այս հիվանդությունը

Մուկրոմիկոզը բուժելու պաշտոնական առաջարկություններ կամ արձանագրություններ դեռևս չկան, որոշ մասնագետների կարծիքով, այն բուժելու տարբերակ է մարդու օրգանիզմից հեռացնելով սև բորբոսի հետևանքով ախտահարված օրգանը: Մասնագետները շեշտում են, որ սնկային ինֆեկցիաները շատ ավելի դժվար են բուժվում, քան մանրէային վարակները: Ըստ նրանց՝ սնկային վարակի բարդությունն այն է, երբ այն ախտահարում է գլխուղեղը: Այդ դեպքում հիվանդի առողջական վիճակի կայունացման հույսերը գրեթե չկան:

Մասնագետները կարծում են, որ մուկորմիկոզի հետևանքով մահացության տոկոսը կազմում է 50%:

Այժմ «սև բորբոս» հիվանդությունը տարածվել է Եգիպտոսում, Պակիստանում, Իրաքում, Չիլիում, Ուրուգվայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Նեպալում և Ռուսաստանի Դաշնությունում: Չի բացառվում, որ այդ հիվանդությունը հասնի նաև Հայաստան: Նաեւ այդ հավանականությունից ելնելով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Ըստ գերատեսչության՝ այս հիվանդությունների դեմ պայքարելու միակ միջոցը պատվաստումն է, քանի որ պատվաստվելով կորոնավիրուսային հիվանդության դեմ, մարդն արդեն ձեռք է բերում բարձր իմունիտետ, որն էլ նրան կարող է օգնել պայքարել այլ հիվանդությունների դեմ:

Մերի Խաչատրյան

Տպել
224 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան