Ճեղքել հուսահատությունը․ ճանապարհ դեպի ապագա․ Արարատ Միրզոյանի հոդվածը

Ճեղքել հուսահատությունը․ ճանապարհ դեպի ապագա։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հոդվածը ներկայացնում ենք ստորեւ․

Վերջին յոթ ամիսների հարաբերական լռությունս պայմանավորված է եղել երկու հիմնական հանգամանքով։ Նախ՝ բոլոր էական հարցերի մասին ճշմարտություններն առանց ինձ էլ բարձրաձայնվել են և ոչ մեկ անգամ։ Այդ ճշմարտությունները, ցավոք, արագորեն տարրալուծվել են կեղծիքի ու ստի ամենօրյա հորձանուտում և ջանասիրաբար բարձրացվող քաոսային աղմուկի մեջ, սակայն վստահաբար իրենց արմատներն են գտել մեր ժողովրդի ամենատես ու իմաստուն մտքում և անխուսափելիորեն տալու են իրենց պտուղները։ Երկրորդ՝ այս ընթացքը փորձել եմ օգտագործել ինքնահայեցողության, առկա քաղաքական ժամանակն ու տարածությունը, ինչպես նաև մեր երկրում և նրա շուրջ վերջին տասնամյակներին հյուսված իրադարձություններն ավելի լավ հասկանալու համար։

Այս ողջ ընթացքում եղել եմ և այժմ էլ մնում եմ իմ քաղաքական թիմի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասը՝ գիտակցումով, որ վարչապետին, ինձ, մեր թիմի մյուս անդամներին մշտապես առաջնորդել են միմիայն ավելի լավ Հայաստան կառուցելու մասին երազանքը, մեր հայրենիքին ու մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու մղումը, սարսափելի մարտահրավերների միջավայրում հնարավոր ամենապակաս ցավոտ լուծումների՝ հաճախ գրեթե անհնարին փնտրտուքը, ձախողումների ու հաջողությունների, վտանգների ու հնարավորությունների մասին քաղաքացիների հետ ուղիղ խոսելու դժվարին համարձակությունը, վտանգների ու ձախողումների առջև չծնկելու, չընկրկելու, թևաթափ չլինելու և երազանքի, արձանագրված հաջողությունների ու բացվող հնարավորությունների հիման վրա թեկուզ գերմարդկային ջանքերով ապագա կառուցելու վճռականությունը։

Ստորև, սակայն, փորձելու եմ հնարավորինս վերացարկվել կոնկրետ քաղաքական թիմի ներկայացուցչի և անգամ հայոց խորհրդարանի խոսնակի իմ կարգավիճակից և խոսել որպես պատմության ու հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ համեստ պատկերացումներ ունեցող մի մարդ։

Առաջ շարժվելու և ճիշտ լուծումներ գտնելու համար նախ անհրաժեշտ է սթափ գնահատել, ճշգրիտ «ախտորոշել» առկա իրավիճակը։ Եվ այսպես՝

Ախտորոշում

Շրջանը, որի միջով անցնում են Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը, թերևս առանց չափազանցության կարելի է բնորոշել որպես վերջին հարյուր տարվա ընթացքում բարդագույններից մեկը՝ ինչպես անվտանգային միջավայրի ու մարտահրավերների առումով, ինչպես տարբեր ոլորտների՝ դեռ ամբողջականորեն չլուծված կամ նոր առաջացած խնդիրների իմաստով, այնպես էլ անհատի և ողջ հանրույթի հոգեբանական ընկալումների մակարդակում։

Բազմաթիվ դրվագներով հերոսական, բայց միաժամանակ ծանր ընթացքով ու գերցավալի կորուստներով պատերազմի ու նաև պատերազմից հետո մեր պետության նկատմամբ շարունակական սադրանքների հետևանքով առաջացած անձնային, հասարակական և պետական-ինստիտուցիոնալ տրավման շատերին գրեթե մղել են հուսահատության։ Խնդիրը հատկապես սրվում է, երբ ներքին և արտաքին ուժերի առնվազն առերևույթ համակարգված գործողությունների հետևանքով հասարակությունը պարբերաբար ենթարկվում է նոր հոգեբանական տեռորի, ունենում է անվտանգային նոր մտահոգություններ և պահանջում արագ լուծումներ, որոնք ոչ միայն միշտ չէ, որ կարող են լավագույնը լինել, այլև ճիշտ հակառակը՝ ամենայն հավանականությամբ կարող են հանգեցնել նոր անկանխատեսելի հետևանքների։

Իրենց նեղ անձնական կամ խմբային շահադիտական նկրտումներից ելնելով՝ որոշ ուժեր փորձում են շրջանառության մեջ դնել մեր հայրենիքի այս կամ այն առանձին հատվածին վերագրվող տեղային հայրենասիրության կեղծ, բայց միևնույն ժամանակ կենտրոնախույս ու անվտանգային բավականին մեծ ռիսկեր պարունակող և դրանով իսկ քաղաքացիների մտահոգություններն արհեստականորեն էլ ավելի խտացնող օրակարգը։ Սրանով և ոչ միայն սրանով այդ ուժերը գիտակցաբար հատում են իշխանություն կազմող քաղաքական ուժի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, և մեր պետականության դեմ պայքարելու միջև անտեսանելի գիծը՝ ըստ էության թուլացնելով մեր պետության դիմադրողականությունը և պատերազմ հայտարարելով նրա քաղաքացիներին։

Ի հավելումն՝ համավարակի ու հատկապես պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում սրվել են սոցիալական խնդիրները։ Պետությունն, իհարկե, ինչպես և պարտավոր է, ահռելի ջանքեր է գործադրում և հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում այդ խնդիրների լուծմանը՝ հաճախ ի հաշիվ այլ ոլորտների, սակայն այս ուղղությամբ երբևէ որևէ ջանք անգամ տեսականորեն չի կարող վերջնականապես ու լիովին գոհացուցիչ լինել շահառուների կարիքների համեմատությամբ։

Դատաիրավական համակարգի ընթացող, բայց դեռ չավարտված բարեփոխումները առայժմ թույլ չեն տվել ամբողջական արդարադատություն իրականացնել պետությունը զավթած և քաղաքացիներին կեղեքած հանցագործ խմբակների նկատմամբ, թեև բազմաթիվ այդպիսի գործեր արդեն իսկ վարույթի այս կամ այն փուլում են: Դատական համակարգի առանձին ներկայացուցիչներ այդպես էլ չեն կարողացել իրապես անաչառ և անկախ գործել, ինչի արդյունքում մի կողմից նշյալ խմբակների շրջանում առաջացել է անպատժելիության զգացում ինչպես նախկինում գործած հանցագործությունների, այնպես էլ ապագայի համար, մյուս կողմից սրել է քաղաքացիների արդարության պահանջարկի անբավարարվածությունը։

Խնդիրներն, իհարկե, ամենևին չեն սահմանափակվում այսքանով, բայց այս տեքստը չափազանց հեռու է ամբողջական վերլուծություն, էլ չասած՝ ֆունդամենտալ գիտական ուսումնասիրություն լինելու հավակնությունից, ուստի անցնենք առաջ։ Իբրև այս հատվածի եզրափակում՝ նշենք միայն, որ թվարկված ու շրջանցված խնդիրները մի կողմից խոցելի են դարձնում մեր պետության ինքնիշխանական իմունիտետը, մյուս կողմից նվազեցնում են քաղաքացիների վստահությունը երկրի ապագայի, պետական առանձին ինստիտուտների, իսկ երբեմն նաև ողջ պետական համակարգի նկատմամբ, ինչի հետևանքով այս քաղաքացիները ենթագիտակցորեն իրենց «հեռու են դիրքավորում» պետությունից։

Վերագործարկում

Այս հանգրվանում, ուրեմն, Հայաստանը երկու հնարավոր հետագա ճանապարհ ունի, և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները անկյունաքարային ու բախտորոշ են լինելու այդ ճանապարհի ընտրության առումով։

Առաջին՝ հանձնվել, համակերպվել, հրաժարվել լավ երկիր ունենալու երազանքից։ Ըստ այդմ՝ վերադառնալ անցյալ՝ դեպի քաղաքացու վճռորոշ դերի զրոյացում, քաղաքացուց կրկին պարզապես հարկատուի ու սպառողի վերածում, քաղաքացու ունեզրկում, համատարած ու համակարգված կոռուպցիա ու կաշառակերություն, բիզնես մոնոպոլիաներ, տնտեսական անազատություն ու ստվերային հարկեր, դեպի ճահիճ, որտեղից միակ ելքը շատերը տեսնում էին արտագաղթելու մեջ․․․

Երկրորդ։ Ճեղքել հուսահատության շղթան, դուրս գալ հոգեբանական փակուղուց ու շտկել մեջքը։ Անհոգնում իրականացնել անհրաժեշտ գործողությունները և քայլ առ քայլ, աղյուս առ աղյուս կառուցել Հայաստանի ապագան։

Խորապես բարեփոխել ու նոր իրողություններին համապատասխանեցնել Զինված ուժերը։ Վերագործարկել անվտանգային ճարտարապետությունն առհասարակ։ Մեր ռազմավարական դաշնակցի, նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների և տարածաշրջանի կայունության մեջ հետաքրքրված մյուս գործընկերների հետ համատեղ ապահովել հրադադարի ռեժիմի պաշտպանությունը և Հայաստանի Հանարպետության պետական սահմանների ողջ երկայնքով և Արցախում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների բացառումը։

Խորքային հաշվարկների և քննարկումների ենթարկել մեր հնարավոր հետագա գործողությունները, հնարավոր քայլերն ու հակաքայլերը, սպառնալիքներն ու մարտահրավերները՝ հաշվի առնելով նաև ճգնաժամային կառավարման այն փորձը, որը պետական ինստիտուտները կուտակեցին նախորդ տարվա ընթացքում։

Գիտակցել, որ մեր հայրենիքի շուրջ ստեղծված իրողություններն իրենց մեջ պարունակում են ինչպես սպառնալիքներ, այնպես էլ, որքան էլ տարօրինակ հնչի, նոր հնարավորություններ։ Չունենալով ելք դեպի ծով՝ գնալ դեպի տարածաշրջանի ենթակառուցվածքների օգտագործման հնարավորություն՝ իհարկե, նախապես ապահովելով բոլոր անհրաժեշտ ազգային անվտանգային գործիքները և առավել ևս՝ իհարկե ոչ ի հաշիվ ազգային շահերի։

Ամրապնդել ու զարգացնել հեղափոխությունից հետո ունեցած ձեռքբերումները՝ ժողովրդավարական ինստիտուտները, ազատ ու մրցակցային տնտեսությունը, որն ի դեպ ի հեճուկս տարաբնույթ գույժերի ապացուցեց իր կենսունակությունն անգամ համավարակի, պատերազմի ու հետպատերազմյան ճգնաժամի պայմաններում՝ մեծապես շնորհիվ հենց այդ ազատության ու մրցակցայնության, շնորհիվ ստվերային հարկահանության բացակայության։ Շարունակել տնտեսության գերակա և հեռանկարային ուղղությունների աջակցումը տարաբնույթ ֆինանսական ծրագրերով։

Շարունակել ենթակառուցվածքների՝ լայն թափով ծավալված կառուցումն ու վերանորոգումը։ Շարունակել սկսված հավակնոտ որակական բարեփոխումները դատաիրավական, կրթական և առողջապահական համակարգերում։ Ստեղծել հավելյալ սոցիալական բարձիկներ քաղաքացիների համար։

Վերագործարկել առանձին պետական ինստիտուտներն ու պետականաշինության գործընթացն առհասարակ։ Թույլ չտալ, որ այս գործընթացը բախվի սաբոտաժի և տորպեդահարման այնպիսի փորձերի և օրինակների, որոնց ականատես ենք եղել վերջին երեք տարիների ընթացքում։ Ըստ այդմ, ձեռնարկել անհրաժեշտ, անգամ՝ ցավոտ քայլեր պետական մեխանիզմի ամբողջական և անխափան աշխատանքն ապահովելու համար։

Այս հպանցիկ, բայց էական գծերով նկարագրված երկընտրանքում ճիշտ ընտրությունը, կարծում եմ, ակնհայտ է։ Որպես ազգ, որպես պետություն մենք չափազանց մեծ գին ենք վճարել, չափազանց մեծ զոհողություններ ենք ունեցել և հանձնվելու իրավունք այլևս պարզապես չունենք։ Չունենք այդ իրավունքը ո՛չ մեր անգին զոհերի հիշատակի, ո՛չ մեր ծնված ու ծնվելիք երեխաների առջև։ Հանու՛ն նրանց բոլորի մենք պարտավոր ենք վերածնվել և ապրել։

Հանուն Հայաստանի և Արցախի, հանու՛ն կյանքի, հանու՛ն ապագայի մենք պարտավոր ենք, մենք կարող ենք և մենք կճեղքենք հուսահատությունը միասին։ Իսկ ապագա, այո, կա՛, հաստատապես կա։

Արարատ Միրզոյան

09 հունիս 2021թ․

Տպել
1024 դիտում

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին