Փոխնախարար Սիմոնյանը Սպուտնիկ Վ-ով պատվաստվելուց հետո Աստրազենեկայով էլ է պատվաստվել. ԱՀԿ-ն դեռ չի գրանցել Սպուտնիկ Վ-ն

2020 թվականի օգոստոսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացրեց բոլորին՝ հայտարարելով կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը ստեղծվելու մասին: Որոշ փորձագետներ, սակայն, թերահավատորեն էին մոտենում պատվաստանյութի այդքան արագ ստեղծմանն ու ՌԴ-ում գրանցմանը: Հիմա էլ, երբ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 6 պատվաստանյութ թույլատրել է կիրառել արտակարգ իրավիճակներում, դեռևս չի քննարկում Սպուտնիկ Վ պատվաստանյութի հարցը:

Ինչպես այդ ժամանակ, այնպես էլ հիմա որոշ մասնագետներ խոսում են, թե ԱՀԿ-ն գուցեև չգրանցի Սպուտնիկ Վ-ին, այսինքն՝ չթույլատրի այն կիրառել արտակարգ իրավիճակներում (համաճարակը հենց համարվում է առողջապահական արտակարգ իրավիճակ): Դրան զուգահեռ Սպուտնիկ Վ պատվաստանյութով պատվաստված քաղաքացիները մտավախություններ ունեն, որ ԱՀԿ-ն օգոստոսին սպասվող քննարկումների արդյունքում որոշում կկայացնի չգրանցել այդ պատվաստանյութը, և որոշակի սահմանափակումներ կլինեն, օրինակ՝ Սպուտնիկ Վ-ով պատվաստված անձանց թույլ չի տրվի այցելել եվրոպական երկրներ:

Այդ մտավախություններից ելնելով՝ շատերը սկսել են պատվաստվել մյուս՝ ԱՀԿ հաստատած պատվաստանյութերով: Հետաքրքիր է, որ այդպես է վարվել նաև Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Երկու դեղաչափ Սպուտնիկ Վ պատվաստանյութը ստանալուց մի քանի ամիս անց նախարարի տեղակալը պատվաստվել է նաև Աստրազենեկա-ով:

ԱՀԿ-ն այժմ հաստատել է COVID-19-ի դեմ օգտագործվող հետեւյալ 6 պատվաստանյութերը՝ Պֆայզր, Մոդեռնա, Աստրազենեկա, Նովովաքս, Կորոնավակ, Ջոնսոն և Ջոնսոն:

Չնայած ԱՀԿ կողմից Սպուտնիկի Վ-ի գրանցումը դանդաղում կամ գոնե առայժմ տեղի չի ունեցել՝ առողջապահական խնդիրներ լուսաբանող մոլորակի ամենաազդեցիկ գիտական հանդեսներից մեկը՝ բրիտանական The Lancent-ը, հրապարակել էր, որ կորոնավիրուսի դեմ Սպուտնիկ Վ ռուսական պատվաստանյութը 91.6 տոկոսով արդյունավետ է, ինչն ապացուցում են գիտական հետազոտությունների արդյունքները:

Պատվաստանյութի արդյունավետությունը 91.6 տոկոսի է հասել առաջին ներարկումից 21 օր անց երկրորդ դեղաչափը ներարկելուց հետո: Պատվաստանյութը շուկայահանող Ռուսաստանի ներդրումների ֆոնդի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Reuters-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ ԱՀԿ-ն երկու ամսվա ընթացքում կհաստատի Սպուտնիկ Վ պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ:

Նա ասել է, որ Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA), որը նույնպես ուսումնասիրում է Սպուտնիկ Վ-ի պատվաստանյութին վերաբերող տվյալները, «տրամադրվել է առկա բոլոր հիմնական տեղեկությունները, և առայժմ քննադատական դիտողություններ չկան պատվաստանյութի վերաբերյալ»: Դմիտրիևը չի նշել, սակայն, թե երբ կարող է EMA-ն իր որոշումը կայացնել՝ խնդրելով հարցերը ուղղել գործակալությանը և նշելով, որ ԱՀԿ-ն էլ չունի էական քննադատական դիտողություններ՝ հիմնված մի քանի ստուգումների վրա, որոնք արդեն իրականացվել են: Դմիտրիևը հրաժարվել է նշել նաև, թե պատվաստանյութի որ արտադրամասեր են այցելել ԱՀԿ ներկայացուցիչները ստուգման ընթացքում: «Մենք տեսնում ենք, որ տեսուչները պահպանում են մասնագիտական վերաբերմունքը: ...գոնե առայժմ նշանակալից քննադատական դիտողություններ չկան: Եթե մենք միանգամայն համոզված չլինեինք գործընթացի թափանցիկության մեջ, ոչ մեկին չէինք հրավիրի»,- ասել է նա:

Սպուտնիկ Վ պատվաստանյութը կիրառվում է Բելառուսում, Մոլդովայում, Ադրբեջանում, Հայաստանում և Կենտրոնական Ասիայի մի քանի հանրապետություններում:

Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետ Պիրիջիդա Սիմոնյանը, անդրադառնալով ԱՀԿ-ի կողմից Սպուտնիկ Վ-ն արտակարգ իրավիճակներում կիրառելու թույլտվություն դեռևս չտալուն, մեզ հետ զրույցում ասաց.

«Այդ գործընթացը, նախնական տվյալներով, կսկսվի օգոստոսին: Ամբողջ աշխարհը հիմա սպասում է ԱՀԿ-ի պատասխանին: Շատ երկրներ կան, որոնք դեռ չեն օգտագործում այդ պատվաստանյութը՝ մտածելով, որ ԱՀԿ-ն չի տա թույլատվությունը, բայց մի օր գուցե Սպուտնիկն էլ ստանա ԱՀԿ-ի կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն»: Ըստ մասնագետի՝ եվրոպական տարբեր երկրներում Սպուտնիկ Վ պատվաստանյութի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Կան երկրներ, որոնց առանձին քաղաքներում կիրառում են Սպուտնիկ Վ-ին, կան երկրներ, որոնք ընդհանրապես չեն ընդունում. «Աշխարհը դեռ չգիտի՝ ինչ պետք է ընդունի, ինչը՝ ոչ: Շատ բազմազան են պատվաստանյութերը: Արդեն 10 պատվաստանյութ կիրառվում է, 160 պատվաստանյութ էլ կլինիկական փորձարկումների փուլում է: Հիմա աշխարհի շատ երկրներ ու պատվաստանյութեր արտադրողները իրենց առջև տարբեր խնդիրներ են դնում: Արտադրողը ուզում է ամենորակյալը և արդյունավետը արտադրել, իսկ ամբողջ աշխարհն ուզում է ազատվել կորոնավիրրուսից»:

Խոսելով նաև այն մասին, որ շատ մարդիկ, չնայած նրան, որ պատվաստվել և ստացել են Սպուտնիկ Վ-ի երկու դեղաչափը, հիմա նաև պատվաստվում են Աստրազենեկա-ով, Սիմոնյանն ասաց. «ԱՀԿ-ն երկու տարբեր պատվաստանյութ ընդունելու վերաբերյալ որևէ բան չի նշել, սակայն այն որևէ վտանգ չի ներկայացնում: Աստրազենեկան և Սպուտնիկ Վ-ին նույն տեխնոլոգիայով արտադրված պատվաստանյութեր են, երկուսն էլ վիրուսային վեկտոր պատվաստանյութեր են, այսինքն՝ միանման են: Բոլոր պատվաստանյութերի հիմնական բաղադրիչը սպիտակուցն է, որը օրգանիզմում պետք է պաշտպանություն առաջացնի, վերջնական արդյունքում օրգանիզմը պետք է ճանաչի սպիտակուցային մասնիկը, դրա համար տարբերություն չի կարող լինել, երբ ընդունում ես երկու տարբեր պատվաստանյութեր: Պարզապես ԱՀԿ-ն ունի խիստ մոտեցում, որևէ բան ուսումնասիրելուց հետո միայն նա Է խոսում այդ հարցի շուրջ»,- ընդգծեց նա: 

Մասնագետը շեշտում է՝ հիմա Հայաստանում մարդիկ այլևս ուշադրություն չեն դարձնում, թե որ պատվաստանյութն են ընդունում, քանի որ նկատել են, որ մեզ մոտ օգտագործվող որևէ պատվաստանյութի հետևանքով առողջական խնդիր չի առաջացել ինչ-որ մեկի մոտ:

Հիշեցնենք՝ Հայաստանում այժմ կիրառվում է երեք պատվաստանյութ՝ Սպուտնիկ Վ-ի, Աստրազենեկա և չինական Կորոնավակ: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հունիսի 6-ի դրությամբ, ըստ առողջապահության նախարարության՝ պատվաստվողների թիվը հատել է 50 հազարի շեմը:

Նշենք նաև, որ բացի Սպուտնիկ Վ պատվաստանյութից, Ռուսաստանը արտադրել է ևս երկու պատվաստանյութ՝ ԷպիվակԿորոնա և ԿովիՎակ: ԷպիՎակԿորոնա պատվաստանյութը գրանցվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից 2020 թվականի հոկտեմբեր ամսին, իսկ ԿովիՎակը՝ նույն թվականի փետրվարին: Ռուսաստանը այս պատվաստանյութերի հարցով նույնպես դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ստանալու թույլտվությունը՝ դրանք արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար:

Մերի Խաչատրյան

Տպել
10037 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված