Ստիպված է անձամբ զենք վերցնել, Նաիրի Հունանյանը բանտում է. Փաշինյանն արձագանքեց Քոչարյանի «դույելի» հրավերին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Փարաքար գյուղում քաղաքացիների հետ հանդիպմանը արձագանքեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն ուղղված դուելի առաջարկին:

Հիշեցնենք՝ ի պատասխան Փաշինյանի կողմից արված հեռուստաբանավեճի առաջարկի՝ Քոչարյանը հունիսի 5-ին իր համախոհների հետ հանդիպմանը հայտարարել է. «Բանավեճի ցանկություն չկա, բայց դույելի պատրաստ եմ, յուրաքանչյուր զենքի տեսակով»:

Փաշինյանն այսօր Փարաքարում հայտարարեց. «Թոթովախոս մեկը կա, վախենում է գա եւ բանավեճի մասնակցի, ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ, զենքի ցանկացած տեսակով: Հիմա պատկերացրեք՝ վիճակն ինչքան է վատացել. սա նաեւ մեր իշխանության գործունեության գնահատականն է, որովհետեւ տվյալ սուբյեկտը անձամբ ստիպված է զենք վերցնել, քանի որ Նաիրի Հունանյանը բանտում է գտնվում»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ եթե ինքը լիներ գլխավոր գերագույն հրամանատար, ինքն իրեն կգնդակահարեր՝ Փաշինյանն ասաց. «Իսկ որ  Հայաստանի Հանրապետության վերջին 10 տարվա զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, բա ինչի՞ չես քեզ գնդակահարում դրա համար: Իսկ որ Մոնտե Կառլոների կազինոներում զինվորից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ:

Էս վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ այդ նախկին ղեկավարներից մեկի որդին էդ մարդու նախագահությունից հետո 18 միլիոն դոլար կանխիկ փող է մուտքագրել սեփական հաշիվներին, 18 միլիոն դոլար: Դե արի ու մի ասա՝ այ բոմժեր, դուք 18.000 դրամ տեսե՞լ էիք»:

Այնուհետեւ վարչապետի պաշտոնակատարը եզրակացրեց. «Այո՛, նրանց իշխանավարումը եղել է ոչ այլ ինչ, քան սեփական ժողովրդին դուելի հրավիրել եւ գնդակահարելը, նրանք 2008 թվականի Մարտի 1-ին էլ են գնդակահարել ժողովրդին, ընդ որում՝ առանց հրավերի»: 

Ապա կրկին վերադառնալով Սերժ Սարգսյանի խոսքերին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ 1999 հոկտեմբերի 27-ին նա եղել է Ազգային անվտանգության նախարար.

«Բա դու Ազգային անվտանգության նախարար էիր, երկրի ԱԺ նախագահին, վարչապետին գնդակահարեցին, բա դրանից հետո քեզ խի՞ չգցեցիր պատուհանից, կարո՞ղ է նրա համար, որ քո ղեկավարած կառույցը առնվազն լավ էլ տեղյակ էր, որ նման բան է տեղի ունենում եւ որեւէ քայլ չէր ձեռնարկում՝ երկրի անվտանգությունը ապահովելու համար, իսկ կարո՞ղ է նրա համար, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ էին կանգնել Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագրին»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով Մեղրի այցելության ժամանակ Վազգեն Սարգսյանի խոսքերը 1999 թվականի օգոստոսին Սյունիք այցելության ժամանակ. 

«Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա»։ 

«Էդ ո՞վ էր ուզում Մեղրին տալ օտարին»,- հարց հնչեցրեց Փաշինյանը:

Տպել
3077 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել