Հնդկաստանը պատվիրել է 300 մլն դոզա չարտոնագրված պատվաստանյութ, որը դեռ փորձարկումների փուլում է

Հնդկաստանի կառավարությունը, պատրաստվելով կորոնավիրուսի երրորդ ալիքին, պատվիրել է 300 միլիոն դոզա ներքին պատվաստանյութ, որը, սակայն դեռ նոր է փորձարկվում ու հաստատում չի անցել:

Պատվաստանյութը, որը պատրաստում է հնդկական Biological E ընկերությունը, նույնիսկ անուն չունի և գտնվում է փորձարկումների երրորդ փուլում, բայց առաջին երկուում այն խոստումնալից արդյունքներ է ցույց տվել: Այս մասին ասվում է կառավարության հայտարարության մեջ:

BBC-ն գրում է, որ 206 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրով առաջին անգամն է, որ Հնդկաստանը պատվիրում է պատվաստանյութ, որը չի վավերացվել նույնիսկ արագ ընթացակարգով: Դրա արտադրությունը, ինչպես խոստացել է կառավարությունը, կսկսվի առաջիկա ամիսներին:

Հնդկաստանի իշխանությունները ցանկանում են արագացնել պատվաստումների արշավը, որն ակնհայտորեն արագ չի ընթանում:

Մինչ օրս Հնդկաստանում կատարվել է ավելի քան 220 միլիոն պատվաստում: Թվում է, թե դա մեծ թիվ է, սակայն իրականում՝ պատկերը բոլորովին այլ է: Պատվաստանյութերը սակավ են, և երկրի 1,4 միլիարդ բնակիչների 10% -ից պակասն է ստացել առնվազն մեկ ներարկում:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հակառակորդները նախատում են նրան ու կառավարությանը ՝ հնդիկ կամ արտասահմանյան արտադրողներից մեծ քանակությամբ պատվաստանյութեր նախապես չպատվիրելու համար:

Հնդկաստանում հիվանդանոցները մինչև բոլորովին վերջերս գերբեռնված էին աշխատում, իսկ դիակիզարաններին և հատուկ կովիդի համար առանձնացված տարածքներում ասեղ գցելու տեղ չկար:  Այժմ երկրում երկրորդ ալիքը անկման փուլում է, բայց դեռ գրանցվում է օրական ավելի քան 100 հազար նոր վարակակիր:

Ըստ պաշտոնական տվյալների, Հնդկաստանում ավելի քան 340 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից, սակայն փորձագետները կարծում են, որ այդ ցուցանիշները խիստ թերի են հաշվարկված:

 Այժմ Հնդկաստանում պատվաստում են երեք պատվաստանյութերով. Հնդկական շիճուկի ինստիտուտի արտադրած Covishield-ով, Bharat Biotech-ի Covaxin-ով և ռուսական Sputnik V- ով: 

Երկու հայրենական արտադրողները հունվարից մայիս մատակարարել են շուրջ 350 միլիոն դոզա, և կառավարությունն անմիջապես կրկին պատվիրել է 300 միլիոն դոզան Biological E-ից:

Հնդկական կարգավորիչը հունվարին հրատապ կարգով հաստատեց Covaxin պատվաստանյութը՝ չսպասելով փորձարկումների ավարտին: Մինչ այժմ  դրա արդյունավետության մասին տվյալները չեն հրապարակվել:

Հնդկաստանում պատվաստումների արշավը բավականին արագ սկսվեց, երբ աշխարհի շատ երկրները դեռ չէին էլ նախապատրաստվում զանգվածային պատվաստումներին: Երկրում սկսեցին պատվաստվել  հունվարից, բայց հետո վարակակիրների թիվը սկսեց կամաց-կամաց պակասել,  դրա հետ մեկտեղ նվազեցվեց պատվաստում ցանկացողների թիվը:

Այնուհետև եցավ երկրորդ հզոր ալիքը, որի ժամանակ կառավարությունը թույլ տվեց 18 տարեկանից բարձր բոլորին պատվաստվել՝ հավաքական իմունիտետ ունենալու համար, բայց Շիճուկի ինստիտուտը և Bharat Biotech-ը դեռ ի վիճակի չեն ապահովել անհրաժեշտ քանակությամբ դոզաներ:

Պատվաստանյութերը սակավաթիվ են, և երկրում հատկապես խոցելի են գյուղաբնակները, աղքատները, որոնք երկրում մեծ թիվ են կազմում  և կանայք, որոնք չեն պատվաստվում՝ ազգային նախապաշարմունքների հետևանքով:

Ապրիլին ամբողջ աշխարհի առողջապահական կազմակերպությունների ուշադրությունը սևեռված էր Հնդկաստանի վրա, որտեղ կորոնավիրուսային իրավիճակը ծայրաստիճան լարված էր: Երկրում ստեղծված իրավիճակը փորձագետներն անվանում էին երկրի պատմության մեջ եղած խոշորագույն հումանիտար աղետը:

Հիվանդանոցները աշխատում էին գերբեռնված վիճակում, հնարավոր չէր լինում ընդունել բոլոր վարակակիրներին, մարդիկ՝ հիվանդության ծանր դրսևորումներով, ժամերով հերթ էին պահում ու չէին կարողանում բուժօգնություն ստանալ անգամ առողջապահության առաջնային օղակում: Գրանցվել են այդ հիվանդանոցային սպասումների, հերթերի ընթացքում արձանագրված մահերի հարյուրավոր դեպքեր:

Համաճարակաբանները նշում են, որ այն, ինչ կատարվում էր այս գարնան ընթացքում Հնդկաստանում, կարելի է համարել համաճարակի վերջին 1 տարում աշխարհի ցանկացած վայրում ստեղծված ամենասուր իրավիճակը:

Բժիշկների խոսքով ՝ մարդկանց հնարավորինս մեծ թվի օգնելու համար նրանք ստիպված էին  դուրս գրել լիարժեք չբուժված հիվանդներին, որոնք ցույց են տալիս միայն վերականգնման առաջին նշանները:

Տարբեր տեսակի հիվանդությունների ու վարակների դեմ պատվաստանյութերի արտադրության առաջատար երկիր համարվող Հնդկաստանը ստիպված էր արագացնել իր մի քանի տեսակ պատվաստանյութերի փորձարկումները, ավելացնել արտադրական ծավալները:

Դեպքերի քանակով Հնդկաստանն աշխարհում դեռ երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո:

Տպել
994 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը