Նեթանյահուն պարտվեց. Իսրայելում վերջապես ձևավորվում է կառավարություն՝ վարչապետի աթոռը «կիսելով»

Չորեքշաբթի երեկոյան Իսրայելի ութ ընդդիմադիր կուսակցություններ, երկար բանակցություններից հետո, ի վերջո հայտարարեցին, որ համաձայն են միասին կառավարություն կազմել: Վարչապետի պաշտոնը նրանք «կիսեցին» իրար միջև: Պայմանագրի համաձայն՝ նոր ընտրություններից առաջ առաջին երկու տարին վարչապետի պաշտոնը պետք է ստանձնի աջակողմյան «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը, երկրորդ երկու տարին՝ կենտրոնամետ «Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդին, որի քաղաքական ուժը դարձավ Կնեսետի երկրորդ մեծ խմբակցությունը:

Այնուամենայնիվ, կոալիցիան, որը համախմբում է կուսակցություններին քաղաքական սպեկտրով, դեռ պետք է ձևավորի խորհրդարանական աջակցությունը:

Իսրայելի երկարամյա վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որն ամեն գնով փորձում էր խոչընդոտել կառավարության ձևավորմանը, դեմ կանգնեց այդ եմնին մինչև վերջին պահը: Կոալիցիայի կազմավորումից հետո իր առաջին մեկնաբանության մեջ Նեթանյահուն հորդորեց Կնեսետի անդամներին, որոնք «ընտրվել են աջի քվեով», չաջակցել կոալիցիային: Ներկայիս վարչապետը Twitter- ում կուսակցությունների նոր միությունը որակել է «ձախ» և «վտանգավոր»: Ավելի վաղ նա նոր կառավարության ձևավորումը անվանել էր «դարի կեղծիք»՝ հայտարարելով, թե այն սպառնալիք է ներկայացնում  Իսրայելի պետության ու ժողովրդի համար:

Մեկնաբանները կասկած չեն հարուցում, որ Նեթանյահուն, ով ինքն ի վիճակի չէր կոալիցիա կառուցել (չնայած իր «Լիկուդը» հավաքել էր ամենաշատ ձայները մարտ ամսվա ընտրություններում), այժմ ամեն ինչ կանի, որպեսզի պատգամավորները չաջակցեն նոր կոալիցիային:

Դեռ պարզ չէ, թե երբ է  խորհրդարանը հաստատելու Լապիդի ստեղծած կոալիցիան: Քվեարկությունը պետք է տեղի ունենա նոր կոալիցիայի հայտարարությունից մոտ տասն օր անց, բայց հստակ ամսաթիվ չի նշվել: Սա նշանակում է, որ որոշ կուսակցություններ տեսականորեն կարող են դուրս գալ կոալիցիայից՝ նույնիսկ քվեարկությունից առաջ:

Լապիդը Իսրայելի նախագահին տեղեկացրեց կոալիցիա կազմելու մասին չորեքշաբթի երեկոյան, հավանական գործընկերների հետ բանակցությունների վերջնաժամկետը լրանալուց մոտ մեկ ժամ առաջ:

«Յեշ Աթիդ» կուսակցության ղեկավարը խոստացել է կառավարություն կազմել, որը «կծառայի Իսրայելի բոլոր քաղաքացիներին, կհարգի հակառակորդներին և կանի հնարավորը՝ իսրայելական հասարակության բոլոր շերտերի միջև միավորվելու և կապեր հաստատելու համար»:

Բենյամին Նեթանյահուին տապալելու համար ստեղծված նոր կոալիցիան ընդգրկում է 8 կուսակցություն քաղաքական սպեկտրի բոլոր մասերից՝ ձախից, աջից, կենտրոնամետներից, հրեա ազգայնականներից, ինչպիսիք են Բենեթը և նույնիսկ գաղափարապես կապված արաբական Համաս կուսակցությունը: Բացի այդ, նրանց հետ է«Մեր տունը Իսրայել» կուսակցությունը՝ Ավիգդոր Լիբերմանի գլխավորությամբ, որը միացել է նոր կոալիցիային և վայելում ռուսախոս իսրայելցիների զգալի մասի աջակցությունը:

Արաբական Միացյալ ցուցակ կուսակցությունը (ՌԱԱՄ) մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ կներկայացվի կոալիցիայում: Փորձագետները նրա մուտքը իշխող մեծամասնություն համարեում են արտառոց իրադարձություն: Սոցիալական ցանցերում շրջանառվում է Լապիդի, Բենեթի և ՌԱԱՄ-ի առաջնորդ Մանսուր Աբասի կողմից պայմանագիրը ստորագրելու պահին արված լուսանկարը:

Եթե կոալիցիան չկարողանա ապահովել 120 հոգանոց Կնեսետի մեծամասնության աջակցությունը, ապա Իսրայելը ստիպված կլինի երկու տարվա ընթացքում անցկացնել  իր հինգերորդ ընտրությունները: Կառավարությունը հաստատելու համար կոալիցիային անհրաժեշտ է 61 ձայն:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ ժողովրդական միասնության կառավարությունը, որին առաջարկվում է փոխարինել իր կաբինետին, սպառնալիք է երկրի անվտանգության համար:

Նա աջ կուսակցությունների անդամներին հորդորել էր չսատարել այդ գործընթացին այն բանից հետո, երբ աջակենտրոն «Յամին» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը հայտարարել էր  կոալիցիա ստեղծելու հնարավորության մասին:

Նեթանյահուի հակառակորդներին հաջողվեց կոալիցիա կազմել մինչև վերջնաժամկետի՝ չորեքշաբթի օրվա ավարտը: Այսպիսով, ավարտին է մոտենում  Իսրայելի պատմության մեջ երկրի վարչապետի ամենաերկար իշխանությունը:

Նեթանյահուն, կոռուպցիայի լուրջ մեղադրանքների առաջ կանգնելով, չկարողացավ կազմել մարտին տեղի ունեցած ընդհանուր ընտրություններում կաբինետ ստեղծելու համար անհրաժեշտ մեծամասնությանը: Սա երկու տարվա ընթացքում երկրում արդեն չորրորդ քվեարկությունն էր, և 4 անգամ անընդմեձ  նրան չհաջողվեց գտնել դաշնակիցներ, ովքեր ցանկանում էին կոալիցիա կազմել իր հետ:

Տպել
3544 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ