Դասախոսների աշխատանքը իրապես արժևորելու համար անհրաժեշտ է աշխատանքին համարժեք պետական վարձատրություն. Սոնա Հովհաննիսյան

07/06/2021 schedule12:37

Բուհերի ֆինանսավորման նոր մոդելի մշակման և ներդրման հարցի հետ կապված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակական քննարկումների շարք է սկսել բուհերի ներկայացուցիչների հետ: Օրերս այդպիսի քննարկում էր տեղի ունեցել արվեստի կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Փոխնախարար Կարեն Թռչունյանը նշել էր, որ եթե բուհի բյուջեի 65-70 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը, մնացածն էլ պահպանման ծախսն է, այդ բուհը չի կարող զարգացում ունենալ, ուստի գործող մոդելը փոփոխելու անհրաժեշտություն է զգացվում։ Նախարարը անդրադարձել է նաև ուսումնական ծրագրերում հետազոտական բաղադրիչի ներդրման կարևորության հարցին: Արվեստի ոլորտի կրթական ծրագրերի իրականացման և ֆինանսավորման առանձնահատկությունների համատեքստում բուհերի պատասխանատուները ներկայացրել են իրենց մոտեցումները:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր կոնսերվատորիան ամբողջությամբ պետական աջակցության կարիք ունի.

«Պետական հատկացումը շատ սիմվոլիկ է կոնսերվատորիայի համար, որովհետև մենք աշխատում ենք մեկ դասախոս-մեկ ուսանող ձևաչափով: Կան մասնագիտացումներ (խմբավարներ, դիրիժորներ, վոկալիստներ), որտեղ մեկ ուսանողի հետ երեք մասնագետ է աշխատում: Մեր դասերն անհատական են: Եվ եթե այլ համալսարաններում 50-200 ուսանող վճարում Է մեկ դասախոսի, մեր դեպքում մեկ ուսանողն է վճարում մեկ դասախոսի (Կոնսերվատորիայում ուսման վարձը 700 հազար դրամ է, ջազ-փոփ մասնագիտացումների և արտասահմանյան ուսանողների համար՝ 800 հազար դրամ): Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած է ակնառու արվեստագետներից, արվեստի վաստակավոր գործիչներից, ժողովրդական արտիստներից: Դասախոսներին պատշաճ վարձատրելու, նրանց աշխատանքը իրապես արժևորելու համար անհրաժեշտ է աշխատանքին համարժեք պետական վարձատրություն»,- ասաց նա: Կոնսերվատորիայի վարչական անձնակազմը ձեռնարկատիրական գործունեության միջոցով փնտրում է միջոցներ՝ ստեղծելու համար նոր մեխանիզմներ՝ կոնսերվատորիայի ֆինանսական վիճակը բալանսավորելու համար»,- ասաց նա:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը նշեց նաև, որ ամիսներ առաջ տեղեկացել են, որ պետական հատկացումը 10 տոկոս կրճատվել է, ընդ որում, այդ մասին իրենց նախապես չէին զգուշացրել:

«Իհարկե, հասկանում ենք, որ պատերազմի հետևանքով այդպես եղավ, բայց սա էլ մեզ համար շատ մեծ խնդիր է, մանավանդ, որ այս տարի մենք նշում ենք բուհի 100-ամյակը: Կոնսերվատորիային պետական աջակցությամբ տրվել է հիմնանորոգման նախագծա-նախահաշվային աշխատանքների համար հատկացում: Մենք ևս պասիվ չենք և աշխատում ենք հավելյալ միջոցներ գտնել՝ հիմնանորոգումը իրագործելու համար»,- նշեց նա, ապա հավելեց, որ համավարակի պատճառով թեև չեն տուժել տեսական առարկաները, սակայն ամբողջովին ձախողվել է որոշ կատարողական առարկաների դասավանդումը. կոնսերվատորիայի պարագայում կատարողական մասնագիտացումների պարապմունքները անհնարին են:

«Այսօր լիարժեքորեն վերսկսված է ուսանողական նվագախմբի գործունեությունը՝ Նատալի Գալստյանի ղեկավարությամբ: Նաև վերագործարկվել է օպերայի ստուդիայի աշխատանքը: Ճապոնիայի դեսպանատան միջնորդությամբ գրանտային ծրագիր են ներկայացրել նախարարություն՝ Կոնսերվատորիայի երաժշտական գործիքների անհրաժեշտ բազան համալրելու նպատակով: Ներկայիս վարչական անձնակազմը աշխատում է բուհը գրավիչ դարձնել բոլոր առումներով՝ բովանդակային և ֆիզիկական»,- նշեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը:

Անդրադառնալով ուսումնական ծրագրերում հետազոտական բաղադրիչի ներդրման հարցին՝ Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ կոնսերվատորիայում այդ աշխատանքները նոր չէ, որ պետք է մեկնարկեն, դրանք տարվում են տասնամյակներ շարունակ:

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հանրային կապերի բաժնից փոխանցելով ռեկտոր Դավիթ Խիթարյանը խոսքը՝ նշեցին, որ պետության կողմից հատկացվող ուսանողական ծախսերը բուհին բավարարում են, այդ մասով բուհի կողմից առաջարկություններ չեն եղել: Պետական միջոցների ավելացման առաջարկ եղել է միայն բուհի բարեկարգման, գիտական առաջընթացի, հետազոտական ավելի շատ աշխատանքներ իրականացնելու հետ կապված:

Հավելեցին նաև, որ առաջարկությունը բուհի կողմից գրավոր կերպով պետք է ներկայացվի կրթության նախարարություն:

Մարիամ Գևորգյան

Տպել
1096 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին