«Կառավարության իրականացրած ծրագիրն ազդեցություն ունեցել է. օժանդակություն ստացած ընկերություններն իրենց լավ են դրսևորել»

Դոլար-դրամ փոխարժեքի տատանումը տնտեսության վրա ազդել է այնպես, ինչպես միշտ: Եթե փոխարժեքն արժեւորվել է, ապա դա ավելի լավ է եղել ներմուծողների համար, ավելի վատ է եղել արտահանողների համար, եթե հակառակն է եղել, ուրեմն արտահանողների համար է լավ եղել, ներմուծողների համար՝ վատ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով ՀԺ-ի հարցին, թե ինչպես է ազդել դոլար-դրամ տատանումը տնտեսության վրա:

«Այդտեղ որեւէ էական փոփոխություն չի եղել, հատկապես որ փոփոխությունն էլ այդքան զգալի չի եղել: Մենք Հայաստանում սովոր ենք ինչ-որ փոքր մեծություններին մեծ մագնիտուդի էական փոփոխություններ տալ, բայց որ նայեք, դրամ-դոլարը շատ ավելի քիչ են տատանվում որպես կանոն, քան այլ արժույթները, օրինակ՝ դոլարի նկատմամբ եվրոն: Բայց ես չգիտեմ՝ եվրոպացիները դրանով ծայրահեղ մտահոգվում կամ դրա վրա ուշադրություն դարձնո՞ւմ են, թե՞ չէ: Մենք, ըստ էության, գնաճին ենք նայում»,- ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահից հետաքրքրվեցինք նաեւ, թե 2020 թվականին, համավարակով պայմանավորված, Կառավարության ներարկած գումարները տնտեսության մեջ ի՞նչ ազդեցություն են ունեցել, ի պատասխան՝ վերջինս ասաց, որ, բնականաբար, Կառավարության գործընկերներն էլ իրենց կարծիքը կունենան դրա վերաբերյալ, բայց իրենք մի քանի հետազոտություն են արել այդ ազդեցությունների վերաբերյալ:

«Մեր հետազոտությունների արդյունքում վերցրել ենք այն ընկերությունները, որոնք օժանդակություն չեն ստացել եւ այն ընկերությունները, որոնք ստացել են: Էապես իրար նման ընկերություններ ենք վերցրել՝ նույն տնտեսական գործունեությունն իրականացնող, նույն վարկային բեռն ունեցող, համարյա նույնչափ աշխատողներ ունեցող, նույն ոլորտում եւ այլն: Այն ընկերությունները, որոնք օժանդակություն են ստացել, ավելի լավ են իրենց դրսեւորել շահութաբերության տեսանկյունից, աշխատակիցների չհեռացման տեսանկյունից եւ այլն: Այդ առումով մենք կարծում ենք, որ Կառավարության իրականացրած ծրագիրն ազդեցություն ունեցել է, եթե ծրագիրն ավելի մեծ լիներ, միգուցե դրական ազդեցությունն ավելի մեծ լիներ»,- ասաց Մարտին Գալստյանը:

Տպել
912 դիտում

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն