Աշխատատեղերի ավելացում, կենսաթոշակի, նպաստի եւ աշխատավարձերի բարձրացում. ինչ է առաջարկում իշխող ուժը ընտրություններին

Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ քաղաքական ուժերը տնտեսական մի շարք խոստումներ են արդեն տալիս:

 Մեկը խոստանում է վարկերը ներել, մյուսը՝ շատ աշխատատեղեր ստեղծել: Կան նաեւ մեծ ներդրումներ եւ բարձր աշխատավարձ խոստացողներ, որոնք  անգամ տարեկան մինչեւ 1 մլրդ դոլար ներդրում են խոստանում: Սրանք թերեւս ընտրությունների համար դասական դարձած խոստումներ են, իսկ թե դրանցից քանիսն են Հայաստանում կատարվել՝ դժվար է ասել:

«Հայկական ժամանակ»-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանի հետ զրուցել է նրանց կողմից առաջարկվող տնտեսական փոփոխությունների մասին:

- Պարո՛ն Պապոյան, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ի՞նչ տնտեսական բարեփոխումներ է ներառել իր նախընտրական ծրագրում:

- Ըստ ոլորտների՝ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների եւ այլն, կներկայացնենք մեր իրականացրած աշխատանքը եւ  թե ինչ ենք պատրաստվում անել: Հավաստիացնում եմ ձեզ՝ բավականին մեծածավալ ծրագիր է:

- Մասշտաբային փոփոխություններ նախատեսվա՞ծ են:

- Այո, նախատեսվում են շատ կարեւոր ծրագրերի իրականացում, որոնք կբերեն տնտեսության կայուն, բարձր ծավալներով շարունակական զարգացման: Մենք ոչ միայն պարզապես ինչ-որ խոստումներ ենք տալու, այլ շատ կոնկրետ անելիքներ ենք նշելու՝ կոնկրետ ոլորտներում եւ այդ անելիքների արդյունքում է, որ լինելու է աշխատավարձի շարունակական ու պարբերաբար ավելացում, կենսաթոշակի շարունակական ու պարբերաբար ավելացում, աշխատատեղերի ավելացում, գործազրկության մակարդակի նվազում, աղքատության մակարդակի կրճատում եւ վերջնական հաղթահարում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, միջին աշխատավարձի բարձրացում, նպաստի բարձրացում եւ այլն:

- Այսինքն՝ ոչ թե ուղղակի թղթի վրա գրված ծրագրեր են, այլ այնպիսի ծրագրեր, որոնք իրակա՞ն են:

- Սրանք բարի կամքի ցանկություններ չեն, այլ հերթականությամբ՝ կետերով նշված կոնկրետ ծրագրեր են: Այդ ծրագրերի մի մասի մեկնարկն արդեն տրված է կամ պլանավորման, նախագծման փուլում է: Իրականացման արդյունքում շատ կոնկրետ փոփոխություններ են տեղի ունենալու Հայաստանում որակական առումով մարդկանց կյանքում: Ես շատ լավ ծանոթ եմ նախընտրական ծրագրին եւ դրա վրա աշխատող մարդկանցից մեկն: Հունիսի 5-ին կհրապարակվի մեր ծրագիրը, եւ բոլորն այդ մասին կիմանան:

- Ո՞ր ոլորտն է առաջնահերթ լինելու այս ծրագրով: Նախորդ ընտրություններին որպես առաջնահերթություն նշվում էր բարձր տեխնոլոգիական ոլորտը:

- Մի շարք ոլորտների վրա ենք ուշադրություն դարձնում: Այնպես չէ, թե կենտրոնանալու ենք 1-2 ոլորտի վրա: Այո, բարձր տեխնոլոգիաները առաջնահերթություն են, բայց առաջնահերթություն են նաեւ գյուղատնտեսությունը, մշակող արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, ենթակառուցվածքները: Այնպես չէ, թե մենք համարում ենք, որ Հայաստանում 1-2 ոլորտ պետք է ունենա ավելի ընդգծված տարբերություն: Այո, մենք ունենք գերակա ոլորտներ եւ բոլոր գերակա ոլորտներում տեսնում ենք, որ կա հսկայական աշխատանքի տեղ: Այդ աշխատանքն անելու դեպքում նույն զբոսաշրջության ոլորտում կանխատեսում ենք տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր ծրագրերի իրականացման արդյունքում կհասնենք տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման:

- Նախորդ ընտրությունների ծրագրով նախանշված խոստումները որքանո՞վ եք կատարել: 

- Մենք ներկայացրել էինք 5 տարվա ծրագիր, բայց աշխատել ենք, կարելի է ասել՝ 2 տարի, այսինքն պետք չէ 5 տարվա ծրագիրը պրոյեկտել 2 տարվա վրա եւ ասել՝ չի արվել: Այդ ծրագրի այն դրույթները, որոնք հնարավոր էր անել 1-2 տարում՝ ամբողջությամբ արվել են: Մնացածն ավելի երկարաժամկետ ծրագրեր էին, որոնք հայտնի պատճառներով մասամբ ենք իրականացրել: Մենք իրականում աշխատելու համար 1 տարի ենք ունեցել՝ 2019 թվականը: 2020 թվականի 12 ամիսներից 10-ը եղել են կորոնավիրուսի դեմ պայքարի, պատերազմի եւ դրա հետեւանքների հաղթահարման ամիսներ: Եթե դիտարկենք, թե ինչ մարտահրավերներ ենք հաղթահարել՝ վերջնարդյունքում ես կարծում եմ նույնիսկ գերազանց ենք իրականացրել մեր անելիքը: Կորոնավիրուսի, պատերազմի միջով անցնելուց հետո, շատերը մակրոտնտեսական կայունության խաթարում էին կանխատեսում, բայց Հայաստանը շարունակել է 2 ոտքով մնալ կանգնած եւ չի ունեցել մակրոտնտեսական կայունության խաթարման փաստացի իրավիճակ: Դեռ մինչեւ պատերազմը խոսում էին երկնիշ տնտեսական անկման մասին՝ մենք ընդամենը 7.4 տոկոս անկում ունեցանք:

- 2018-ի ընտրություններին տրված խոստումներ կա՞ն, որոնք ներկայիս ծրագրում էլ եք ներառել:

- Մենք շատ խոստումներ իրականացրել ենք: Օրինակ՝ նվազագույն աշխատավարձը խոստացել էինք բարձրացնել՝ բարձրացրել ենք, թոշակները խոստացել էինք բարձրացնել՝ բարձրացրել ենք, աշխատավարձերի առումով՝ եկամտահարկն ենք նվազեցրել: Իհարկե, որոշ խոստումներ կան, որոնք չենք կարողացել ժամանակային առումով իրականացնել, բայց չիրականացված մասը կամ նրանք, որոնք իրականացման փուլում են՝ բնականաբար ներառվել են նոր ծրագրում: Գլոբալ առումով նախընտրական ծրագիրն էական փոփոխություն է կրել, որովհետեւ հասկանալի է, որ պատերազմն ու կորոնավիրուսը՝  նոր տնտեսական իրավիճակ է ստեղծել, նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծել եւ բնականաբար մարտահրավերները էականորեն փոփոխություն են կրել:

- Ի՞նչ է առաջարկում իշխող ուժը ընտրվելու դեպքում, որը չեն առաջարկում այլ ուժեր:

- Ես չգիտեմ ով ինչ է առաջարկում, դրա համար չեմ կարող համեմատել: Մենք առաջարկում ենք Հայաստանում բարեկեցիկ ապագա, խաղաղության շրջան եւ այդ խաղաղության մեջ մեր պետության, մեր քաղաքացիների բարեկեցիկ ապագան կառուցելու հնարավորություն: Մենք առաջարկում ենք մեր նախընտրական ծրագրում դրան համապատասխան ոչ միայն խոստումներ, այլեւ կոնկրետ գործիքներ, որոնց միջոցով հասնելու ենք ծրագրերի իրականացմանը:

- Բիզնեսը կշարունակի ազատ եւ առանց խնդիրների աշխատե՞լ: 

- Բիզնեսը ոչ միայն շարունակելու է ազատ աշխատել, այլեւ մենք երաշխավորում ենք, որ որեւէ մեկը չի կարող որեւէ քաղաքացու կամ որեւէ տնտեսվարող սուբյեկտի սահմանափակել ինչ-որ բան իրականացնել կամ փայ մտնել եւ այլն:  

- Պարո՛ն Պապոյան, տարբեր ուժեր խոստանում են տարեկան 1 մլրդ դոլար ներդրում, վարկերի ներում եւ այլն, իշխող ուժը նմանատիպ խոստումներ տալո՞ւ է:

- Մենք իրատեսական ծրագրեր ենք առաջարկում եւ չենք առաջարկում բաներ, որոնք ոչ միայն հնարավոր չէ անել, այլեւ մեր պետության եւ տնտեսության հիմքերը կխարխլեն: Կարծում եմ՝ մեր քաղաքացիները շատ ավելի լավ են հասկանում ամեն ինչ: Ցավոք, այդպիսի առաջարկներ այսօր հնչում են, բայց եկեք իրատեսությունը չկորցնենք:

Տպել
2574 դիտում

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է