Տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի առաջին նիստը․ վարել է Դումանյանը

02/06/2021 schedule18:55

Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար, խորհրդի նախագահ Վահրամ Դումանյանը: Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են պատասխանատուներ ԿԳՄՍՆ-ից և պետական այլ կառույցներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ե. Միլոշևիչը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վ. Չերնիգովը: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արտաշես Թորոսյանը և այլ պատասխանատուներ:

Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ 2021 թվականի հունվարից գործող կենտրոնին` ԿԶՆԱԿ-ին, առանցքային դերակատարում է վերապահված. «Նախարարությունը կարևորում է նորաստեղծ հիմնարկի համակարգային նշանակությունը հանրակրթության ոլորտում և պատրաստակամ է հնարավորինս աջակցել կառույցի կայացմանն ու առաքելության իրականացմանը»:

Անցնելով խորհրդի նիստի օրակարգին` Վահրամ Դումանյանն առաջարկել է  առաջին հարցի քննարկումն ու ընդունումը հետաձգել, քանի որ Կառավարության որոշումը, ըստ որի պետք է փոփոխություն կատարվի ԿԶՆԱԿ-ի 2021 թվականի ծախսերի նախահաշվում, դեռ չի ընդունվել: Առաջարկը հավանության է արժանացել:

Այնուհետև խորհուրդը քննարկել և հավանություն է տվել օրակարգի մյուս 5 հարցերին: Մասնավորապես հաստատվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հաստիքացուցակի  փոփոխության առաջարկը: Ըստ ԿԶՆԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արտաշես Թորոսյանի ներկայացրած զեկույցի` հաստիքացուցակի փոփոխությունը բյուջեի ծախսերի ավելացում չի ենթադրում, հաստիքների թիվը մնում է նույնը, փոխվում է կառուցվածքը` աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:  Հավանություն է տրվել նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի և «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի աշխատողների աշխատանքի ընդունման կարգին:

Օրակարգի մնացած հարցերը ներկայացրել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Սաթենիկ Մկրտչյանը:

Խորհուրդը հաստատել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի 2021 թվականի առաջին եռամսյակի  հաշվետվությունը, ինչպես նաև նույն հիմնարկի ղեկավար հանձնաժողովի կազմը և համապատասխան  գործառնական ձեռնարկը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի՝ հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հավանություն է տրվել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի բյուջեի չօգտագործված միջոցների վերաբաշխման որոշմանը, որով միջոցներ կհատկացվեն Գեղարքունիքի մարզի 23 դպրոցներում խոհանոցային ենթակառուցվածքների ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

Տպել
791 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ