Հայ-ռուսական փոխգործակցության խորացում․ Ռոմանոս Պետրոսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ալեքսանդր Կոզլովի հետ

Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովին (Невский международный экологический конгресс) մասնակցության նպատակով Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը երկկողմ աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ։

Նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի խորհրդական Վ․ Սարգսյանը, նախարարի պաշտոնակատարի օգնական Ա․ Պապյանը, Ռոսհիդրոմետի ղեկավար Ի․ Շումակովը, Ռոսլեսխոզի ղեկավար Ի․ Սովետնիկովը, ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարության միջազգային համագործակցության և կլիմայական փոփոխությունների բաժնի ղեկավար Կ․ Ալեքսանդրովիչը և ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարի օգնական Նուրիդին Ռախմանջանովիչը։

Ողջունելով ռուս գործընկերներին նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր խթան կհաղորդի երկկողմ համագործակցությանը և կօգնի լուծել բնապահպանության ոլորտի կոնկրետ խնդիրներ՝ նպաստելով բնական պաշարների խնայողաբար օգտագործմանը և դրական անդրադառնալով ընդհանուր տարածաշրջանի բնապահպանական խնդիրների լուծման վրա։

Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտի կառավարման քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պաշտպանությանը, բարելավմանը, վերականգնմանը և դրանց ռացիոնալ օգտագործմանը ՝ սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հավասարակշռման սկզբունքի պահպանությամբ։

Կողմերը բարձր են գնահատել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարության միջև համագործակցությունը և, այդ համատեքստում, քննարկել երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական և ինստիտուցոնալ կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրի համար․ ռուսական կողմի աջակցությամբ արդիականացվել է եղանակային կայանների 40%- ը։ Հայաստանի կառավարությունը հույս ունի շարունակել արդյունավետ համագործակցությունը՝ աջակցություն ակնկալելով Ռուսաստանի Դաշնությունից ծրագրի երկրորդ փուլի իրականացման գործում:

Անդրադարձ է կատարվել նաև անտառկառավարման ոլորտին։ Նախարարի պաշտոնակատարն իր ռուս գործընկերներին է ներկայացրել «10 մլն ծառ» նախաձեռնությունը և դրա շրջանակում Հայաստանի անտառածածկ տարածքներն ընդլայնելու հավակնոտ ծրագրերը։Նախաձեռնության շրջանակում համապատասխան գրություն է ուղարկվել նաև ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարություն՝ ակնկալելով աջակցություն տնկիների տրամադրման հարցում։

Շրջակա միջավայրի նախարարությունն աշխատում է ռուսական կողմի հետ կնքվելիք հուշագրի նախագի վրա։ Օգտվելով հնարավորությունից, երկու կողմերի փոխգործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի աշխուժացման համատեքստում նախարարի պաշտոնակատարն իր ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, որի ժամանակ էլ կկնքվի փոխադարձ հուշագիրը։

Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ հուշագրով սահմանված համագործակցային կետերից մեկի՝ դժվար վերամշակվող թափոնների շրջանառությունից դուրսբերման ծրագրերի շրջանակում Հայաստանում մեկնարկել է միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների և տարաների օգտագործման փուլային արգելքի գործընթաց։

Ռոմանոս Պետրոսյանը և Ալեքսանդր Կոզլովը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ, և պետք է գործնական քայլեր ձեռնարկել այն իրացնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարին ի հիշատակ և որպես երախտիք նվիրել է «Կովկասյան ընձառյուծի» արծաթե հուշադրամ և Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի օրինակ։

Տպել
987 դիտում

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել