Որոշ տղամարդկանց համար ծխելը ինքնահաստատման միջոց է. մասնագետը ծխելը թողնելու և դրա բացասական ազդեցության մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու բոլոր երկրներն ամեն տարի մայիսի 31-ին նշում են Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ: Այս տարվա կարգախոսն է՝  «Ժամանակն է հրաժարվել ծխախոտի օգտագործումից»:

Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության՝ ամեն տարի ծխախոտը սպանում է մեր երկրի ավելի քան 5 500 բնակչի: Այդ մահերի 52%-ը 70 տարեկանից ցածր անձանց շրջանում է: Ծխող հասարակություն ունենալով Հայաստանն էլ տարածաշրջանում առաջատարներից է: Մեզ մոտ, ըստ  2019 թվականի վիճակագրական տվյալների, բնակչության 25,6%-ը կանոնավոր ծխող է, որից 52 %-ը տղամարդիկ են։ Ծխողների մեծ թիվը բնակչությանը դարձրել է հատկապես ավելի խոցելի` COVID-19-ի ծանր հետևանքների տեսանկյունից: Ըստ նախարարության՝ Հայաստանում 855 հազար անձանցից, ովքեր COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկի տակ են, մոտ 14%-ն ունի ուղեկցող հիվանդություններ, որոնք առաջացել են ծխախոտի օգտագործման հետևանքով: 

Այսինքն՝ ստացվում է, որ մեր  հասարակությունը լավ չի պատկերացնում ծխելու վտանգն ու վնասակարությունը: Ծխողները լուրջ չեն վերաբերվում ծխելու հետ կապված թե՛ առողջապահական, թե՛ սոցիալական խնդիրներին ու դրանց հետևանքներին: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանցի կարծիքով՝  ծխախոտի օգտագործումը մեր հասարակության մեջ կեղծ արժեհամակարգի բնույթ է կրում, այն բնորոշվում է նաև որպես ինքնահաստատման միջոց:

«Ցանկացած կախվածություն  ազդում է մարդու գլխուղեղի կոնկրետ համակարգի վրա, որոնք կարգավորում են մարդու ընդհանուր կենսագործունությունը: Այս պարագայում ծխախոտը ազդում է գլխուղեղում առկա նիկոտինային ընկալիչների վրա և առաջացնում կախվածություն: Եթե համեմատենք մնացած կախվածությունների հետ, ծխախոտը ավելի հասանելի է: Այդ պատճառով մեր բնակչության շրջանում դրա օգտագործումը շատ ավելի շուտ է սկսվում, քան, օրինակ, թմրամիջոցների օգտագտործումը: Ծխախոտը տղամարդկանց շրջանում ինքնադրսևորվելու ձև էլ է, մարդիկ մտածում են՝ ես ծխում եմ, ուրեմն տղամարդ եմ»,- մեզ հետ զրույցում նշեց մասնագետը:

Ըստ Նազինյանի՝ մեր երկրում ծխողների մեծամասնությունը կազմում են միջին տարիքի մարդիկ, բայց դեռահասները, ուսանողական տարիքում գտնվող երիտասարդները նույնպես ծխողների շարքում են, իսկ դրան նպաստում է նաև ընտանիքում այդ երևույթի նկատմամբ վերաբերմունքը: Մասնագետը շեշտում է հասարակության մեջ տարածվող հատկապես այն երևույթը, երբ շատ հայրեր իրենց դեռահաս տղաներին սովորեցնում են խմիչք օգտագործել կամ երկու–երեք տարեկան երեխային լուսանկարում են ծխախոտի հատիկը ձեռքին:

«Ծխախոտի օգտագործումը նպաստում է, որ մարդու մոտ առաջանա քաղցկեղ՝ թոքերի, կոկորդի: Բերանի խոռոչի ուռուցքների առացման դեպքում էլ դրա ազդեցությունը բավականին մեծ է: Ծխախոտի օգտագործումը կարող է նաեւ հանգեցնել սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրների: Ծխող մարդիկ այս ամենը պետք է նկատի ունենան»,- ասաց մասնագետը: Իսկ ինչպես հրաժարվել ծխախոտի օգտագործումից՝ հաշվի առնելով դրա բացասական ազդեցությունը: Ծխախոտից հրաժարվելու միջոցներն ու տարբերակները յուրաքանչյուր անձ ինքն է որոշում և նախընտրում: Ըստ Նազինյանի՝ չկա որևէ ուղեցույց, որը կօգնի անձին դադարել ծխելը, բայց նրան կարող են օգնել նաև հոգեբաները, ովքեր կկարողանան անձին պարզապես մոտիվացնել, որպեսզի նա չհրաժարվի ծխելը դադարեցնելու իր մտքից:

Կախվածությունների բուժման ազգային կենտրոն էլ այս տարվանից է նախապատրաստվել, որպեսզի այսուհետ կարողանա օգնություն տրամադրել այն անձանց, ովքեր ցանկանում են հրաժարվել ծխելուց: Անձը կարող է ծխելու դադարեցնելու համար ստանալ և հոգեբանական, և դեղորայքի միջոցով աջակցություն: Ծխելուց հրաժարվելու ընթացքում անձը զգում է գերազանցապես հոգեբանական դիսկոմֆորտ:

«Մարդը, ով ծխում է պետք է հստակ գիտակցված որոշում կայացնի: Ես, օրինակ, պնդում եմ, որ մարդիկ պետք է կտրուկ հրաժարվեն, քանի որ այդ դեպքում շատ հանգիստ են հրաժարվում, բայց խրոնիկակական շատ ծանր դեպքեր կան, երբ միանգամից դժվար է հրաժարվել, այդ դեպքում խորհուրդ է տրվում ծխախոտից հրաժարվել աստիճանաբար՝ ծխել երկու ժամը մեկ, երեք ժամը մեկ: Ընդհանրապես, առողջապահության բոլոր կազմակերպությունների և մասնագետների կարծիքով՝ մարդը, եթե գիտակցված որոշում կայացնի, որ ինքը պետք է հրաժարվի, կհրաժարվի առանց որևէ հոգեբանական բարդությունների»,- նկատեց Նազինյանն ու հավելեց՝ անձանց մոտ ծխախոտից հրաժարվելու դեպքում նաև չեն առաջանում ֆիզիկական բարդություններ: Օրինակ, եթե ալկոհից հրաժարվելու դեպքում որոշակի շրջանում մարդկանց մոտ ձեռքերի դող է նկատվում, ապա ծխախոտի դեպքում արտառոց ոչինչ տեղի չի ունենում:

Ծխախոտից հրաժարվելու դեպքում կարիք չկա նաև որևէ դեղորայքի միջամտության, շեշտում է առողջապահության ոլորտի մասնագետը: Ծխախոտ օգտագործողների մեծ մասը գերազանցապես չունի դեղորայքի կարիք, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա նկատմամբ կախվածությունը բավականին խորացած է: Նազինյանը նշում է՝ երբ անձը ցանկանում է դադարել ծխելը, բայց դժվարանում է, պետք է  կարևորի առաջին հերթին իր առողջությունը, իր ընտանիքի առողջությունը և իր ընտանիքի երջանկությունը:

Նշենք նաև, որ առողջապահության նախարարությունն այս տարվա հունվարից գործարկել է հակածխախոտային թեժ գիծ, որին կարող են զանգահարել այն անձինք, ովքեր ցանակնում են հրաժարվել ծխելուց: Թեժ գծի հոգեբանները հեռախոսային զանգերի միջոցով նրանց շաբաթվա ընթացքում 4-5 անգամ հոգեբանական աջակցություն են տրամադրում:  

«Առաջին զանգը ծանոթությունն է, զանգահարողի նախասիրությունների մասին տեղեկատվությունն է: Հետո արդեն պայմանավորվում են, որոշում են բուժման պլանը, ինչ աստիճանի է կախվածությունը: Հոգեբանները նրանց օգնում են, որ հաղթահարեն իրենց խնդիրները, այսինքն՝ դիմանալ ծխել ցանկանալու առաջին մի քանի ծանր վայրկյաններին: Այսինքն, որ զանգահարողը այդ պահին իրեն միայնակ չզգա»,- մեզ հետ զրույցում այս մասին մանրամասնեց ԱՆ հանրային առողջության աշխատակից Քրիստինե Գաստյանը:

Ըստ նրա՝ թեժ գծին այս ամիսների ընթացքում ծխելը դադարեցնելու համար դիմում են հիմնականում դեռահասները եւ տարեցները:

Մերի Խաչատրյան

Տպել
2459 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին