Հայտարարագրերում ակնհայտ կեղծ տվյալներ են մտցվել. պետությանը պատճառվել է 3 միլիարդ դրամից ավելի վնաս (տեսանյութ)

Իրավապահները բացահայտել են ՍՊԸ-ներից մեկի կողմից պետությանը պատճառված 3 միլիարդ դրամից ավելի վնասը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, որում ասված է.

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության տնօրինությունը, հանքարդյունաբերական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում 2017 թվականի օգոստոսին, աճուրդային հանձնաժողովի եզրակացությամբ, սեփականության իրավունքով ձեռք է բերել 5 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք:

Այնուհետ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից 2017 թվականի օգոստոսի 16-ին նույն հողատարածքում գտնվող Արտենիի օբսիդիանի հանքավայրի երրորդ տեղամասում լեռնահատկացման ակտով տրամադրված 4,5 հեկտար մակերեսով տարածքի հաշվեկշռային պաշարներն օգտագործելու՝ 4 տարի ժամկետի համար ստացել է ընդհանուր 105 հազար տոննա օգտակար հանածոյի պաշարների մարման ժամանակավոր տիրապետման ու օգտագործման իրավունք, իսկ 2017 թվականի օգոստոսի 29-ին ընդերքօգտագործման պայմանագրով էլ՝ օգտակար հանածոյի արդյունահանման հատուկ թույլտվություն։

Նման պայմաններում ընկերության տնօրինությունը, օրինական գործունեություն ծավալելու փոխարեն, հատուկ թույլտվությամբ իրեն փաստացի տրամադրված հանքավայրի տեղամասում 2017-2021 թթ. հաշվետու ժամանակահատվածում կազմակերպել և իրականացրել է հանքարդյունաբերական ձեռնարկատիրական գործունեություն, որի ընթացքում արդյունահանած՝ փաստացի 11 հազար 589 խորանարդ մետր կամ 27 միլիոն 141 հազար 438 կիլոգրամ օբսիդիանի պաշարների մարված քանակության վերաբերյալ հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր հաշվարկ-հաշվետվություններում և հայտարարագրերում ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել՝ դիտարկվող ժամանակահատվածում իբր 286 խորանարդ մետր կամ 672 հազար 100 կիլոգրամ  օբսիդիանի պաշարների մարված քանակության վերաբերյալ և այդ կերպ խուսափել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3 միլիարդ 427 միլիոն 754 հազար դրամի հարկային պարտավորություններից:

Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն»:

Տպել
1102 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում