Հեշտ է փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել. Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին կսպասեմ ուղիղ եթերում. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում է:

Նրան ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Արմավիրի մարզպետ Դավիթ Գևորգյանն ու այլ կուսակցականներ:

Նիկոլ Փաշինյանը կուսակիցների ու քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոսել է ծրագրերից, որոնք արդեն կյանքի են կոչվել և աշխատանքներից, որոնք սպասվում են:

Նա նշեց, որ շատերին է հետաքրքրում հարցը, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ներկայիս կառավարությանն ինչպես հաջողվեց մնալ տեղում: պատասխանելով այդ հարցին, Նիկոլ Փաշինյանը խոսեց նոյեմբերի 10-ի հայտնի դեպքերի մասին, որին հաջորդել է զինծառայողների ուղերձը, այնուհետ՝ քաղաքացիների դիրքորոշումը, որն ավելի շատ հարցեր է լուծում, քան մնացած ամեն ինչ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ հունիսի 20-ին ՀՀ ամեն մի քաղաքացու քվեն տեղ է հասնելու և այսօրվա իշխանությունը՝ ինչպես ընդդիմադիրներն են ասում, չունի ընտրակեղծարարի անուն: Ըստ նրա, ընտրակեղծիքներ գործած բոլոր իշխանությունների ներկայացուցիչներն այժմ մասնակցում են այս ընտրություններին և պետք է այժմ արդեն հստակ գնահատական տրվի այդ ամենին՝ քվեների տեսքով:

Նա ներկայացրել է անասնապահության, այգեգործության ոլորտում առկա խնդիրներին առաջարկվող լուծումները: Փաշինյանը հիշեցրել է, որ արդեն մի քանի օր է՝ ղարաբաղյան հակամարտության պատմության ու ընթացքի մասին ինքը փաստեր ու տվյալներ է ներկայացնում ու որևէ հստակ ժխտում դրան չի եղել, ինչը հավաստում է խոսքերի իսկությունը:

Բանակցային փաթեթն ընդամենը մի քանի էջ է, բայց այնտեղ այնքան նրբություններ կան, որոնք քաղաքացին պետք է պատկերացնի: Ընտրությունների նախորդ օրը տեղի է ունենալու բանավեճ և նրանք ստիպված են լինելու պատասխանել այդ նրբությունների մասին հարցերին: Ես և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին այդ հարցերը կուղղեմ հունիսի 18-ին, ուղիղ եթերում, որովհետև շատ հեշտ է փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել:

«Կգաք, դեմ-դիմաց կկանգնենք և կխոսենք: Ես Ռոբերտ Քոչարյանին կհարցնեմ՝ ինչու՞ է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնվել ու այդպիսով դարձել տարածքային վեճ կողմերի միջև: Այստեղից է ի հայտ գալիս նաև Մեղրին Ադրբեջանին հանձնելու դավադիր և դավաճանական ծրագիրը, որը Քոչարյանն է տարել ու Անվտանգության խորհրդի նսիտում քննարկել: Այս փաստն արձանագրված է այդ նիստին ներկա եղած անձանց կողմից, այդ թվում՝ նաև այդ օրերին ՀՀ պաշտպանության նախարար եղած Վաղարշակ Հարությունյանի խոսքերով: Այս ամենին կետ առ կետ պետք է տրվեն պատասխաններ»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տպել
6629 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին