Նման իրավիճակներում մենք պետք է հստակ ցույց տանք, որ մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Կութ գյուղ: ՀՀ զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀՀ ԶՈՒ գործողությունները։

Մանրամասները ներկայացնում է վարչապետի լրատվական ծառայությունը:

Վարչապետի պաշտոնակատարը Կութ գյուղում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է ստեղծված իրավիճակում անելիքների հետ կապված մի քանի կարևոր շեշտադրումներ. «Առաջինը և ամենակարևորը ՝ մեզ պետք է այս իրավիճակում համախմբվել: Ինչո՞ւ, որովհետև ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու, ավելի է ոգևորվում ու ակտիվանում: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից՝ ներսում ինչ տարաձայնություններ կան և այլն, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը: Սա շատ կարևոր է: Ընդհուպ՝ ես ուզում եմ ասել, որ այս հարցին մենք այս ընթացքում բավարար չափով ուշադրություն չենք դարձրել: Եվ այստեղ մենք, մեր բոլոր զոհերի ընտանիքները, մեր բոլոր գերեվարված հայրենակիցների ընտանիքները, մեր սահմանապահ գյուղերի բոլոր բնակիչները, Երևանի կենտրոնից մինչ համայնքներ, գյուղամեջ, մենք բոլորս մի ընտանիք ենք և մի օջախ և պետք է այս տրամաբանությամբ առաջնորդվենք: Որևէ սասանում այս առումով պետք է չլինի:

Երկրորդը՝ սթափությունը. պարզ է, որ շատ նյարդային և հուզական է իրավիճակը, բայց պետք է մենք մեր սթափությունը չկորցնենք: Եվ նաև հավասարակշռությունը չկորցնենք, որովհետև եթե սթափությունն ու հավասարակշռությունը կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել, ճիշտ կողմնորոշվել և ճիշտ որոշումներ կայացնել:

Հաջորդ ամենակարևոր խնդիրը՝ տեղեկատվությունների մեջ թացը չորից կարողանալ տարբերելն է, չգնալ ամեն տեղեկատվական հնարքի, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալ և չդարձնել մեզ:

Դարձյալ ուզում եմ ասել, այս համայնքում եմ ասում, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով եմ ասում՝ հանկարծ խնդրում եմ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունն ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ է, ինչ-որ դավադրությունների մեջ է, այդպիսի բան լինել ի բնե չի կարող: Ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով ասում եմ՝ դա բացառված բան է:

Հաջորդը՝ մեր հաստատակամությունը չկորցնելն է: Այս գյուղում ապրելով, այս համայնքներում ապրելով, դուք առանց այն էլ հերոս մարդիկ եք, ես ձեզ չպետք է ասեմ, հերոս ժողովուրդ եք: Մենք բոլորս մեր հաստատակամությունը պետք է չկորցնենք, և հստակ պետք է կանգնենք մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր քաղաքացիության դիրքերում: Սա շատ կարևոր արձանագրում է, սա շատ կարևոր հանգամանք է: Եվ այս իրավիճակում, իհարկե, մենք մեր Հայրենիքի նկատմամբ էմոցիոնալ սիրով լցված ենք, բայց մենք էմոցիոնալ քայլեր պետք է չանենք: Պետք է հստակ վերլուծենք՝ ինչ է տեղի ունենում, պետք է հասկանանք ՝ ինչ է տեղի ունենում: Եվ քայլ-քայլ գնանք այս խնդիրների լուծմանը:

Հիմա ի՞նչ է տեղի ունենում: Շատ են հարցնում, ասում են՝ տեղի է ունենում այն, ինչ-որ տեղի է ունեցել: Ոչ մի նոր բան չկա՝ մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեզնից ուզում են խլել մեր պետությունը, մեզնից ուզում են խլել մեր Հայրենիքը:

Ղարաբաղի հարցը, ժողովուրդ ջան, մինչև հիմա ինչո՞ւ չի կարգավորվել: Հետ գնանք մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը, որովհետև ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնվել է Հայաստանը, այդ պահից սկսած Ադրբեջանն էլ չի համաձայնվել: Այսինքն՝ ասվել է լավ, հանուն խաղաղության, եկեք մի հատ սենց ինչ-որ մի զիջում անենք: Երբ այդ զիջումը, դե յուրե չէ, Հայաստանը պատրաստակամություն է ցուցաբերել անել, հաջորդ իսկ պահին Ադրբեջանը դա դադարեցրել է, անընդունելի է համարել՝ փորձելով ավելի մեծ զիջումներ կորզել:

Հիմա այսօրվա իրավիճակը: Այսօրվա իրավիճակը հստակ է, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Այստեղ որևէ տեսակետ, կարծիք լինել չի կարող: Եվ այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող: Որովհետև հասկանո՞ւմ եք, եթե մենք մեր սահմանը զիջենք, դա, ընդհակառակը, նրանց ավելի է ոգևորելու: Մենք ասում ենք հստակ. միջազգային իրավունքի համաձայն՝ սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զինված ուժերը միանշանակ պետք է մեր տարածքից դուրս գան: Եվ այստեղ է, որ մեր հաստատակամությունը պետք է հստակ երևա:

Բայց մյուս կողմից՝ մենք չպետք է թույլ տանք, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս գա: Եվ մենք այսօր առաջինը՝ դիվանագիտական եղանակներով պետք է այս օրակարգն առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ ձևակերպենք: Այսօր Միացյալ Նահանգներն ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Ֆրանսիան ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Հնդկաստանը և այլ երկրներ: Եվրամիության խորհրդարանն ընդունեց բանաձև, որտեղ այս փաստը հստակ արձանագրեց: Ռուսաստանի Դաշնությունը հստակ ընդունում է, որ սա մեր տարածքն է: Եվ այստեղ մենք պետք է մեր հետևողական, հավասարակշռված, հաստատակամ, ոչ նյարդային քայլերով հասնենք այս տարածքից նրանց դուրս գալուն:

Եվ այստեղ, կրկնում եմ, հանկարծ, խնդրում եմ, չհավատաք որևէ դավադրության տեսության: Այն, ինչ որ մենք մտադիր ենք, այն, ինչ-որ կա մեր մտքում, այդ ամեն ինչը մենք ձեզ ասում ենք: Եվ մենք հետևողական պետք է գնանք: Եվ ակնհայտ այսօրվա դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ. մենք սահմանին միշտ էլ, նախկինում էլ ինժեներական աշխատանքներ ենք արել, և ինժեներական աշխատանքների սահմանի կահավորման գործն ավարտելուց, ես չգիտեմ հանգամանքներն ավելի մանրամասն պետք է պարզաբանել, թե ինչ է եղել, բայց հստակ է, որ մեր 6 զինծառայողները գերեվարվել են մեր տարածքում, և նրանք պետք է անհապաղ վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը: Սա մեր հստակ և աներկբա դիրքորոշումն է: Սա է մեր ասելիքը, իմ ասելիքը, սիրելի ժողովուրդ»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Վարդենիսի քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարների հետ։

Տպել
987 դիտում

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան