Տեղի է ունեցել Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը

27/05/2021 schedule12:48

ՀՀ կենտրոնական բանկում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը: Ծրագիրը, որը մեկնարկել է 2014 թվականին, վերանայվել է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը և 2019 թվականին իրականացված «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտության արդյունքները: 

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծրագրի իրականացման աշխատանքները համակարգել են ՀՀ կենտրոնական բանկը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Նիստին ներկա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առողջ ֆինանսներ ունենալու մշակույթը պետք է դրվի դեռևս վաղ հասակում:

«Դպրոցներում ֆինանսական կրթման բաղադրիչի ներդրումն առանցքային կարևորություն ունի հետագա սերունդների շրջանում ֆինանսական բարեկեցության համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և վարքագիծ ձևավորելու համար։ Ֆինանսական կրթության թեմաները ներառվել են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»: Այս տարի ֆինանսական կրթությունն արդեն կներդնենք ՀՀ բոլոր դպրոցներում»,- փաստել է փոխնախարարը։

Ծրագրի կարևորությունն ամփոփել է նաև հանձնաժողովի նախագահ, ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղարամանյանը. «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների ուժեղացումը համազգային խնդիր է, ուստի ԿԲ-ն կամ որևէ այլ կազմակերպություն չի կարող միայնակ հասնել ֆինանսական ունակությունների մակարդակի նշանակալի աճին: Հետևաբար, չափազանց կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը համախմբեն իրենց ջանքերը և աշխատեն համագործակցության ձևաչափում՝ աջակցելով 2021-25 թթ. գործողությունների ծրագրում ընդգրկված ֆինանսական կրթության միջոցառումների իրականացմանը»: 

Նիստին ազդարարվել է նաև «Իմ ֆինանսների ամիս» բազմամիջոցառում ծրագրի մեկնարկը: Համաճարակով պայմանավորված ՝ ծրագիրն իրականացվում է առցանց: Այն ներառում է մրցույթներ, առցանց սեմինարների շարք, ֆինանսատնտեսական խաղ-մրցույթ, փողի միջազգային շաբաթ և այլ միջոցառումներ:

Նշենք, որ 2014-2019 թթ. իրականացված «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի արդյունքում ֆինանսական կրթություն է իրականացվել 685 դպրոցում՝ ընդգրկելով հանրակրթական ուսհաստատությունների շուրջ 50%-ը: Ընդհանուր առմամբ՝ 220000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն, իսկ 4,951 ուսուցիչ՝ վերապատրաստվել: «Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակում սեմինարներ են կազմակերպվել Հայաստանի 10 մարզերի 158 գյուղական համայնքում, որոնց մասնակցել է 2518 անձ: «Իմ  ֆինանսների ամիս» ամենամյա ծրագիրը 5 տարիների ընթացքում ունեցել է շուրջ 15000 մասնակից: 

2021-25 թթ. ընթացքում շարունակվելու են ֆինանսական կրթման ծրագրերը՝ դպրոցականների, ուսանողների, աշխատողների, գյուղաբնակների, կանանց և ընտանիքների, միգրանտների և լայն հանրության համար։ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2022-2023 ուսումնական տարին ընդգրկելով հանրապետության բոլոր դպրոցները և 4 առարկաների ուսուցիչներին:  Կներդրվի նաև ուսուցիչների համար էլեկտրոնային ուսուցման հարթակ։ Արդյունքում՝ ՀՀ բոլոր մարզերի 1402 դպրոցների մոտ 10000 ուսուցիչներ հնարավորություն կստանան անհատական մոտեցմամբ շարունակաբար վերապատրաստվել, սովորել իրենց գործընկերներից և դասը մատուցել ժամանակին համահունչ մեթոդներով։

Ծրագիրն իրականացվում է բազմաթիվ գործընկերների համագործակցությամբ՝ պետական գերատեսչություններ և ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ ու միջազգային դոնոր ընկերություններ։ Դրանց թվում են՝ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների, Էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները, Կրթության տեսչական մարմինը, Երևանի քաղաքապետարանը, Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունները, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ավտոապահովագրողների բյուրոն, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ն, «ԱՅԲ» կրթական հիմնադրամը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնը», Գերմանական խնայողական բանկերի հիմնադրամը, «ԱՔՌԱ» վարկային բյուրոն, Հայաստանի ֆոնդային բորսան, Կենտրոնական դեպոզիտարիա «ԱՐՔԱ» ազգային վճարային համակարգը, Ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիան:

Տպել
677 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը