Դա գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առեւանգում ՀՀ տարածքից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ Գեղարքունիքի սահմանային հատվածից ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի գերեվարման դեպքին:

«Այսօր առավոտյան միջադեպ ենք ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, եւ ես կարեւոր եմ համարում տեղեկացնել, թե ինչ է տեղի ունեցել: ՀՀ զինված ուժերի 6 զինծառայողներ ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել պետական սահմանի կահավորման աշխատանքներ: Իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ: Այսինքն՝ դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել, զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ տարածքի ականապատ լինելու վերաբերյալ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանի խոսքով՝ այս գործողություններն իրականացվել են՝ մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով. «Իհարկե, հետագայում արդեն եղել է այն տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են, գերեվարման հանգամանքները, իհարկե, պետք է պարզվեն, բայց մի բան հստակ է, որ դա, ըստ էության, գերեվարում չէ: Տեղի է ունեցել մեր զինծառայողների առեւանգում ՀՀ տարածքից»:

Նա հիշեցրեց, որ այդ տարածքներում մայիսի 12-ից գտնվում են նաեւ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներ, եւ հարցը հենց այս համատեքստում է. «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար, ու այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի առկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ դեպքի առավել մանրամասն հանգամանքները կպարզվեն, բայց պետք է արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել մեր տարածքում, եւ 6 զինծառայողները ունեցել են ինժեներական խնդիր, սահմանի կահավորման խնդիր, որը, ըստ էության, շարունակաբար տեղի է ունենում ամբողջ սահմանի երկայնքով եւ պետք է տեղի ունենա մեր սահմանների ամրապնդման տեսակետից:

«Շատ կարեւոր եմ համարում այս դեպքի առիթով նույնպես ընդգծել, որ հարցը ամենեւին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով: Ընդ որում, կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը՝ բանակի եւ զինված ուժերի դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետեւ զինծառայողները, զինվորները, բանակը կատարում են Հայաստանի սահմանները պահպանելու, պաշտպանելու իրենց գործառույթը»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ միանշանակ է, որ արդեն վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերը արձանագրում են, որ սա ամենեւին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից. «Սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, եւ սա այն պարագան է, որ ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները՝ իրադրությունը շտկելու եւ կարգավորելու համար, եւ մենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք»:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այստեղ շատ կարեւոր է նաեւ, որ հստակ տեղեկատվություն տրվի տեղի ունեցած դեպքի մանրամասների եւ համատեքստի մասին, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի, այդ թվում՝ հայկական լրատվական տիրույթում:

«Ես կարծում եմ, որ մեր հանրությունն այսօր առավել եւս պետք է համախմբված լինի մեր բանակի, մեր զինված ուժերի շուրջ, պետական ինստիտուտների շուրջ, որպեսզի մենք այս իրադրությունը հետեւողական եւ հանգիստ հաղթահարենք: Ուզում եմ ընդգծել նաեւ հետեւյալը. պետք է հակառակորդի 2 նպատակներն արձանագրել եւ կառավարել այդ նպատակները: Նպատակներից մեկն այն է, որ իրադրությունը զարգացնեն այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես ինքնին ենթադրվող եւ սովորական բան: Իսկ երկրորդ սցենարի մասին ես մի քանի անգամ խոսել եմ. հրահրել ռազմական բախում՝ իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այս 2 նպատակներից որեւէ մեկին տուրք չպիտի տան. «Առաջինը՝ հստակ է մեր պահանջը, որ Ադրբեջանի զինված ուժերը անվերապահորեն պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Երկրորդը՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց եւ սադրանքների կառավարումը պիտի իրականացնենք առավել շրջահայացորեն: Կրկնում եմ՝ զինված ուժերը պիտի շարունակեն կատարել ՀՀ սահմանների պահպանության եւ ամրության, ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց գործառույթները:

Ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնում, ներվային եւ չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները, կեցվածքները այստեղ ամենեւին տեղին չեն»:

Տպել
1687 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում