Երևան
23 °C
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:
Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի խոսնակը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ եւ արգասաբեր գործունեություն մաղթել. «Վստահ եմ, որ Դուք կարեւոր ներդրում կունենաք եւ կնպաստեք երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»: Միրզոյանը շնորհավորել է դեսպանին երեկ՝ մայիսի 25-ին, Արգենտինայում նշվող ազգային տոներից մեկի՝ Մայիսյան հեղափոխության օրվա առթիվ:
ԱԺ նախագահի խոսքով՝ չնայած աշխարհագրական մեծ հեռավորությանը՝ երկու երկրների միջեւ հարաբերությունները բարեկամական են, առկա է կառուցողական քաղաքական երկխոսություն: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:
«Պարոն դեսպան, Դուք Հայաստանում եք մեզ համար չափազանց ծանր ժամանակահատվածում: Գիտեք, որ նախորդ աշնանը Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ եւ վարձկանների ներգրավմամբ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները, օգտագործելով արգելված զինատեսակներ: Արդյունքում թեեւ հաստատվեց հրադադարի ռեժիմ, բայց Ադրբեջանը շարունակում է մինչ օրս խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, Ժնեւյան կոնվենցիայի դրույթները՝ ազատ չարձակելով հայ ռազմագերիներին՝ կեղծ քրեական գործեր հարուցելով վերջիններիս նկատմամբ: Մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր միջազգային գործընկերները, առաջնորդվելով մարդասիրական մղումներով, պետք է անհապաղ իրենց ձայնը բարձրացնեն եւ միջամտեն այս հարցին»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:
Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը եւ ագրեսիվ հակահայկական հայտարարություններն ու գործողությունները, ինչը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը երբեւէ չի կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում. «Մեր համոզմամբ՝ ԼՂ-ի հայ բնակչության անվտանգությունը կարող է ապահովվել բացառապես նրանց ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ»:
Միրզոյանը նաեւ անդրադարձել է ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինվորների ներխուժմանը եւ դրա վերաբերյալ բազմաթիվ երկրների հայտարարություններին, ըստ որոնց՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը չի կարող կասկածի տակ դրվել, եւ ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարիանո Վերգարան նշել է, որ Հայաստանը Արգենտինայի համար կարեւոր երկիր է՝ հատկապես հաշվի առնելով մեծաթիվ հայկական համայնքի ներկայությունը: Դեսպանը վերահաստատել է Արգենտինայի դիրքորոշումն առ այն, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծվի բացառապես դիվանագիտական ճանապարհով. «Անպայման պետք է հարգել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, համապատասխան կոնվենցիայի դրույթները»:
Հանդիպման ավարտին դեսպանը Արարատ Միրզոյանին փոխանցել է Արգենտինայի նախագահի եւ արտաքին հարաբերությունների նախարարի ուղերձները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:
37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ
Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված
Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան
Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան
Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ
Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)
3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)
Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել
Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ
Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել
Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան
2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է
Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին
ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում
Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)
Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն
Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան
Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը
Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու
ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան
Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է
Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան
Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»
Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան
Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար
Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան
Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան
Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան
Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան
Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան
© 2024 Հայկական ժամանակ