Քավոր-սանիկ լինելու փաստը շատ է շահարկվում, բայց մոռանում են՝ որպես թիմ ինչ հալածանքներ ենք կրել. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը համոզված է՝ իշխանության թեւը հաղթելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

«Հայկական ժամանակ»-ը Տավուշի մարզպետի հետ խոսել է իր մարզպետ նշանակվելու, այդ առաջարկի մասին երկար մտածելու, քաղաքապետի ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու, ու սահմանին տիրող խնդիրների շուրջ:

- Պարոն Ղալումյան, ապրիլի 8-ին նշանակվեցիք Տավուշի մարզպետ, հասցրե՞լ եք արդեն ծանոթանալ մարզի խնդիրներին:

- Ժամանակահատվածը կարճ է իհարկե, սակայն այս ընթացքում փորձել եմ ավելի շատ ծանոթանալ այն խնդիրներին, որոնք առաջնահերթ լուծում պահանջող են: Դրանցից են համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, քանի որ  ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 6-ն է, եւ որոշակի թերի ծրագրեր կան, որոնք աշխատում ենք շուտ ավարտել եւ ներկայացնել կառավարություն: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է 33 ծրագիր: Լուրջ ծրագրեր ենք նախատեսում նաեւ «Հովնանյան» բարեգործական հիմնադրամի հետ, որով կիրականացվեն խմելու եւ ոռոգման ջրագծերի ցանցերի վերակառուցում: Սա տնտեսապես լուրջ փոփոխություններ կբերի: Եթե մենք Տավուշի մարզում շեշտը դնում ենք գյուղատնտեսության ու զբոսաշրջության զարգացման վրա, ապա միանշանակ կարեւոր է մարզի ճանապարհների կառուցումը, գյուղատնտեսական խնդիրների լուծումը: Եթե չլիներ կորոնավիրուսն ու դրան հաջորդած պատերազմը, ապա մարզում լուրջ առաջընթաց կգրանցեինք: Մենք մի բան պետք է հաշվի առնենք, որ 90-ական թվականներին պատերազմը նաեւ Տավուշում է տեղի ունեցել, ու մեր բնակչությունը նորից վերապրեց պատերազմը, այսօր նաեւ  ներդրողներն են խուսափում, բայց համոզված եմ` որոշկի ժամանակահատված հետո կանցնի այդ ամենը: Նախնական բանավոր զրույցներից պարզ է դառնում, որ այո՛, մարդիկ ուզում են ներդրումներ անեն, բայց որոշակի ժամանակ է պետք:

- Պարոն Ղալումյան, սահմանամերձ համայնքների պաշտպանվածությունն ու սահմանամերձ համայնքների ներկայիս վիճակը շատ է քննարկվում: Ի՞նչ գնահատական կտաք:

- Մեր մարզի ու տարածաշրջանի ամրության համար ինչ անհրաժեշտ է, արվել է: Հատկապես հուլիսյան դեպքերից հետո մեծ գործեր են արվել ոչ միայն պետական միջոցներով, այլ նաեւ բարերարների ջանքերով: Ես չգիտեմ մի դեպք, երբ ինչ-որ բան է անհրաժեշտ եղել սահմանին ու չի արվել: Ես վստահեցնում եմ, սահմանամերձ համայնքների խնդիրները գտնվում են այսօրվա իշխանության ուշադրության կենտրոնում: Գուցե մի քիչ -քիչ է արվում, բայց դա էլ կախված է մեր այսօրվա հնարավորություններից:

- Խոսվում է Տավուշի մարզից որոշ գյուղերր կամ տարածքներ հակառակորդին տալու մասին: Որքանո՞վ են հավաստի այս խոսակցությունները:

- Բազմիցս հերքվել են այդ լուրերը, ես համոզված եմ,  համենայնդեպս այս պահին չի քննարկվում նման բան: Այո, այդ խոսկացություններն էլ են ազդել ներդրողների հոգեբանության վրա: Այստեղ նաեւ այդ հարցը տարբեր քաղաքական կուսակցություններ սկսեցին շահարկել, քննարկել, դիվիդենտներ շահել, բայց պաշտոնապես քանիցս հերքվել է:

- Ձեզ հետ երբեւէ նման հարց քննարկվե՞լ է:

- Ոչ, չի եղել նման բան, չի քննարկվել ոչ մի բան:

- Դուք որպես մարզի ղեկավար, ու նաեւ որպես տավուշցի, ի՞նչ կարծիք ունեք` տարածքներ կփոխանցվե՞ն հակառակորդին, մտավախություն չունե՞ք:

-Համենայնդեպս չեմ ուզում հավատալ դրան, չեմ պատկերացնում, որ նման բան կլինի:

-Ավելի քան 2 տարի Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար էիք: Ձեր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ հասցրեցիք անել համայնքի համար:

-Ես իմ տեսակով արդարամիտ մարդ եմ, ու աշխատել եմ բոլոր խնդիրներին արդար մոտենալ: Աշխատել եմ մեր լեզվով ասած մարդկանց մատից փուշ հանել, սուտ չեմ խոսել, ոչ էլ սուտ խոստումներ եմ տվել: Օգտագործել եմ իմ բոլոր հնարավորությունները` անձնական կապերը, արտերկրի իմ ընկերների հնարավորությունները` համայնքի համար ամեն ինչ անելու  համար, գնահատականը թող իջեւանցիները տան:

- Ո՞րն էր ձեզ համար ավելի նախընտրելի՝ քաղաքապետի՞, թե՞ մարզպետի պաշտոնը:

- Դե իհարկե ծանրաբեռնվածության աստիճանը այստեղ մի քանի անգամ ավելի է, չնայած ես դրանից չեմ խուսափում: Համոզված եմ` կկարողանամ նույն ձեւ պիտանի լինել արդեն նաեւ մարզին: Աշխատելով նախկինում տարբեր տեղերում, հասցրել եմ շփվել գրեթե բոլոր համայնքապետերի հետ, բազմաթիվ մարդկանց հետ, ծանոթ եմ նրանց խնդիրներին:

- Այս տարի ՏԻՄ ընտրություններ կլինեն նաեւ Իջեւանում: Կմասնակցե՞ք որպես համայքի ղեկավար:

- Չեմ կարող հիմա պատասխանել, բայց դժվար:

- Ինչո՞ւ:

- Նախ ես ինքս ինձ թույլ չեմ տա մեկ քայլ հետ դառնալ՝ մարզպետից նորից քաղաքապետ, ու դա ոչ թե որ ես ինչ-որ ամբիցիաներ ունեմ, այլ ուղղակի որպես մարդ հետքայլ կհամարեմ: Համենայնդեպս, ժամանակը ցույց կտա, այս պահին բացասական պատասխան կտամ:

- Մինչ Ձեր`մարզպետ նշանակվելը, կարծես հստակ էր, որ մասնակցելու եք քաղաքապետի ընտրություններին:

- Այո, ամբողջ իմ աշխատանքի տրամաբանական ավարտը եղել է դրան հասնելը, ու ես համոզված էի, որ կմասնակցեմ:

- Այսինքն վարչապետի` Ձեզ մարզպետ նշանակելը խառնեց Ձեր պլանները:

- Գլոբալ առումով` այո:

- Իսկ ինչո՞վ էր պայմանավորված ներկայիս պաշտոնում կոնկրետ ձեր թեկնածությունը:

-Չգիտեմ,  քաղաքական որոշում էր:

-Երբ Ձեզ առաջարկեցին մարզպետի պաշտոնը, կարծիք չհարցրի՞ն: Այդ ժամանակ չասացի՞ք, որ այլ պլաններ ունեք:

-Առաջարկը որ եղավ, ես երկար եմ մտածել, եւ հետո, քանի որ լրատվամիջոցներով շատ է շահարկվում իմ ու վարչապետի` քավոր-սանիկական հարաբերությունները, ես ունեմ մի հստակ դիրքորոշում, որ ընտանիքը սրբություն է, եւ այդ դաշտ մտնելը` անթույլատրելի, բայց իմ այստեղ նշանակվելը քավոր-սանիկ լինելու հետ կապ չունի, բոլորը պետք է հասկանան, որ կա քաղաքական թիմ, ու այս երկար տարիների պայքարը ոչ մեկ չի հիշում, չեն հիշում նաեւ, թե տարիներ շարունակ ինչ զրկանքներ ենք կրել մենք մեր քաղաքական հայացքների համար: Ես պաշտոնից կառչող մարդ չեմ, ոչ նախին պաշտոնից եմ կառչել, ոչ էլ ներկա պաշտոնից: Ես կարող եմ աշխատել ամեն տեղ ու նաեւ այլ բնագավառներում:

-Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ի՞նչ արդյունքներ եք ակնկալում:

-Տոկոսային չեմ ցանկանա ասել, բայց համոզված եմ, որ իշխանության թեւը հաղթելու է: Իմ անձնական վերլուծությամբ` չենք պարտվի:

-«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» համամասնական ցուցակում որպես պատգամավորի թեկնածու ձեր անունը տեղ չի գտել. ինչու՞.

-Ոչ, չեմ առաջադրվել,  նման քննարկում ու առաջարկ էլ չի եղել: Եթե լիներ էլ` ես կխուսափեի, ճիշտ չեմ համարում, որ եղբայրս լինի ԱԺ պատգամավոր, ես էլ լինեմ ԱԺ-ում, իսկ եղբայրս, ցուցակում կա: 

Տպել
1493 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին