Քոչարյանը վախենում է, որ լրագրողը կհարցնի՝ «Պապլավոկում» Պողոս Պողոսյանը ինչպե՞ս սպանվեց. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

«Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ մի զավեշտ պատմել»: Այսօր ԱԺ հերթական նիստին այսպես սկսեց իր ելույթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Որտե՞ղ է ընթանում՝ ես էլ չգիտեմ, չգիտեն նաև լրատվամիջոցները, որոնք Քոչարյանի կլանի, նրա նեղ ընտանեկան տիրույթում չեն տեղավորվում: Գիտեք՝ ինչու չգիտեն: Չգիտեն, քանի որ իրեն երկրի միակ տղամարդ հռչակած այս անձնավորությունը քրոնիկ վախ ունի իրեն ուղղվելիք ազատ խոսքից, ենթադրում եմ՝ անհարմար հարցերից: Վախ ունի, որ կարող է հանկարծ ինչ-որ մի լրագրող ինչ-որ մի պահի հարցնի՝ լավ, բա վերջը «Պապլավոկում» Պողոս Պողոսյանը ինչպե՞ս սպանվեց: Վախ ունի, որ ինչ-որ մի լրագրող կարող է հանկարծ հարցնել՝ տեսել ենք՝ դու ինչպես ես եկել, Հայաստանում պաշտոն ստանձնել, նաև տեսնում ենք քո հարստությունը»:

Ըստ Ալեքսանյանի՝ այդ վախը Քոչարյանին թույլ չի տալիս և չի կարող թույլ տալ կանգնել և լսել այն հարցերը, որոնք կտային ազատ լրատվամիջոցները․ «Երկու օր առաջ էլ ինչ-որ հանդիպման ժամանակ մոտավորապես ասել է, թե երկիրը պետք է մեխանիզմի նման աշխատի։ Սա ասել է մի մարդ, ում Կառավարության և նախագահության օրոք ՀՀ-ում ժամացույցի պես աշխատած միակ մեխանիզմը քաղաքական սպանությունների մեխանիզմն էր, ժողովրդի հարստահարման, ունեզրկման մեխանիզմն էր: Այլ մեխանիզմ նրա օրոք ժամացույցի պես չի աշխատել»։

Խոսելով Քոչարյանի՝ հնարավոր ընտրակեղծիքներ լինելու հայտարարության մասին՝ «Իմ քայլ»-ի պատգամավորը նկատեց.

«Սա ասում է մի մարդ, ում նախագահության օրոք, օրինակ՝ Տավուշի մարզի մեր սիրելի բնակիչները, կարող են պատմել, թե քանի քվեատուփ է դատարկվել Աղստև գետը՝ ընտրությունների արդյունքները չամփոփած, քանի ընտրատուփ է փոխվել: Այս մարդը փորձում է մեզ նմանեցնել, նույնացնել իր հետ ու մեզ վերագրել ընտրակեղծիքներ՝ դրանով էլ արդեն փորձելով ալիբի ստեղծել հետագա հետընտրական, իր պատկերացրած՝ պրոցեսների համար: Ուզում եմ՝ հստակ լինի գնահատականը, ուզում եմ, որպեսզի այստեղ միասին արձանագրենք, որ ընտրակեղծիքների մեջ մեզ մեղադրելը չունի բացարձակապես ոչ մի հիմք, բացի այդ՝ մարդու արդեն իսկ այդ քրոնիկ վախից, որը նրա մոտ վերջերս է ձևավորվել՝ գալիք ջախջախիչ պարտության վախից»,- եզրափակեց պատգամավորը: 

Տպել
1636 դիտում

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ