Նունե Սարգսյանը հյուրընկալել է Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրենին

24/05/2021 schedule19:50

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, հյուրընկալել է Արաբական Միացյալ Էմիրությունների հեղինակավոր մշակութային հաստատություններից մեկի՝ Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամին։ Տեղեկացնում է նախագահի լրատվական ծառայությունը։

Տիկին Սարգսյանը երկու տարի առաջ այցելել էր Շարժայի ժառանգության ինստիտուտ, և դեռ այն ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել համատեղ մշակութային ծրագրեր մշակելու և իրականացնելու վերաբերյալ: Մասնավորապես, Հանրապետության նախագահի տիկինն առաջարկել էր ինստիտուտի ղեկավարությանը համագործակցել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի հետ՝ պատմելով ռեստավրացիոն լաբորատորիայի մասին ու ընդգծելով, որ հայ մասնագետները կարող են վերապատրաստել Շարժայի ժառանգության ինստիտուտի՝ հնագույն ձեռագրերի վերականգնմամբ զբաղվող աշխատակիցներին: Աբդուլազիզ ալ-Մուսալլամը հավանել էր գաղափարն ու որպես շարունակություն ԱՄԷ-ում տեղի ունեցած հանդիպման որոշում էր կայացրել այցելել Հայաստան:

Հայաստանում Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրենը եղել է տարբեր մարզերում, այցելել մշակութային ու գիտակրթական հաստատություններ: Աբդուլազիզ ալ-Մուսալլամը, մասնավորապես, տիկին Նունե Սարգսյանին է ներկայացրել Մատենադարան կատարած այցը, որտեղ ծանոթացել է ինչպես հայկական ձեռագրական ժառանգությանը, այնպես էլ գիտահետազոտական ինստիտուտում պահվող արաբական ձեռագրերի լավագույն նմուշներին, որոնք հայերեն ձեռագրերից հետո Մատենադարանի երկրորդ ամենախոշոր հավաքածուն են: Նա հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մատենադարանի և Շարժայի ժառանգության ինստիտուտի միջև աշխատակիցների ու ձեռագրերի փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Տիկին Նունե Սարգսյանը կարևորել է երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային կապերի խորացումն ու ընդլայնումը: «Մենք եղբայրական հարաբերություններ ունենք Միացյալ Արաբական Էմիրությունների հետ, և ուրախ կլինենք այդ հարաբերություններն ամրապնդել մշակութային փոխանակման ծրագրերի միջոցով: Ցանկացած հարաբերությունների հիմքը մշակույթն է»,- ասել է Նունե Սարգսյանը: Որպես երկկողմ ջերմ հարաբերությունների լավագույն օրինակ՝ նա մասնավորապես նշել է տարիներ առաջ Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ Հաղարծնի վանական համալիրի վերանորոգման իրականացումը:

Աբդուլազիզ ալ-Մուսալլամը հանդիպմանն առաջարկել է Շարժայում ամեն տարի կազմակերպվող «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի շրջանակում 2022 թվականին հրավիրել Հայաստանին՝ որպես փառատոնի պատվավոր հյուր: Ողջունելով գաղափարը՝ նախագահի տիկին Նունե Սարգսյանը ևս առաջարկել է, որ Հայաստանում կազմակերպվի Շարժայի մշակութային շաբաթ: Երկուստեք կարևորվել է նաև երկկողմ մարզական միջոցառումների անցկացումը, մասնավորապես քննարկվել է սեղանի թենիսի պատանիների մրցումներ կազմակերպելու հնարավորությունը:

Տպել
570 դիտում

Արամ Սարգսյանը հոդված է հրապարակել՝ դիտարկելով, թե ինչ նպատակ են հետապնդում Իլհամ Ալիևի գործողությունները

Հայ-ադրբեջանական սահմանային դրությունը սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից արձակված մեծ քանակի պարկուճներ, կա զոհ, վիրավոր

Վլադիմիր Պուտինը ստորագրել է զինծառայության վերաբերյալ փոփոխությունների փաթեթը

«Արմենիա տոբակոյի» աշխատակիցներին ազատել են աշխատանքից՝ «Հայաստան» դաշինքի հավաքին չգնալու համա՞ր. ինչ է ասում ՍՊԸ-ն

Սեպտեմբերի 13-ին գերեվարված հայերը ընտանիքների հետ կապ են հաստատել․ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նրանց

Արցախի որոշ շրջաններում կանխատեսվում է քամու ուժգնացում

Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ ու աներկբա կանգնած է պետականության կողքին․ ՀՀ նախագահ

ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանի ընտրանին զիջեց Սլովակիայի հավաքականին

Բացառիկ երևույթ, գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ Անդրեասյան

Օդի ջերմաստիճանը կփոխվի․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ

Արցախից ոչ մի ջոկատ Ջերմուկ չի ժամանել․ ՊՆ

Վայոց ձորի մարզ Է այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը

Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն

Հրդեհ Վերին Դվինում

Արգելանք է կիրառվել Վանաձորի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության հողամասի նկատմամբ

Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում ադրբեջանական նոր ագրեսիաների համար․ Արարատ Միրզոյան

Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մարվել է

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

Անգնահատելի է ՍԴՀԿ-ի ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում. ՀՀ վարչապետ

«Հյուսիս-հարավ»-ի շրջանակում Մեղրիի որոշ տարածքներ ճանաչվել են հանրային գերակա շահ․ կմեկնարկի հողերի օտարման գործընթացը

18-ամյա արտաշատցին օդաճնշիչ ատրճանակով մեքենաներ է վնասել

ՀՀ վարչապետի հետ ունեցանք լավ հանդիպում, քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը. Բլինքեն

Գյումրիում ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքները

Վերջին կարճատև պատերազմի ժամանակ թշնամին մեծ անակնկալների է եկել ու ջախջախվել. Դավիթ Սանասարյան

Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին․ Քյուրքջյան

Ադրբեջանական ստորաբաժանումն այս գիշեր փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՊՆ

Արշակունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել

Անցնող ամեն օրը նշանավորվում է մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով․ Արցախում այսօր նշվում է Ստեփանակերտի օրը

Սյունիք գյուղում անասնագոմ է հրդեհվել

Եղեգնաձորի մի քանի թաղամասերում 9 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)

Վարչապետը Շառլ Միշելի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը

Ինֆորմացիոն դիվերսիան կառավարվում է մեկ հստակ կենտրոնից․ Վահագն Ալեքսանյան

ՀՀ վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին (տեսանյութ)

Հանրային տոկունությունը մարտահրավերներին դիմակայելու համար մեկ զենքն է․ Վիլեն Գաբրիելյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու կոչի վերաբերյալ

Քաղաքագետի կարծիքով՝ դժվար չէ կռահել՝ կաթողիկոսն ու ՀՀ-ի և Արցախի կառավարումը ժամանակին ստանձնած անձինք ինչ են քննարկել

ՀՀ վարչապետը Քսավյե Բեթթելին մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ (տեսանյութ)

Զինվորի տանը վիրաբուժական բաժանմունք է բացվել