Երկքաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է 9000 ԱՄՆ դոլար

24/05/2021 schedule19:35

ՀՀ և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձից հաղորդում է ստացվել այն մասին, որ բնակարան գնելու պատրվակով իրենից 9000 ԱՄՆ դոլար գումար է խարդախությամբ հափշտակվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ քաղաքացին 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում որոշել է Արցախից Երևան տեղափոխված փախստական որևէ ընտանիքի տեղավորելու նպատակով բնակարան գնել:

Տեսնելով օնլայն գնումների հարթակում՝ https://erevan.unibo.ru/m19080814/dvuh-komnatnaya-ne-dorogo.htm կայքում, տեղակայված Երևանի Սարյան փողոցում 18.000 ԱՄՆ դոլար արժողությամբ երկու սենյականոց բնակարանի վաճառքի մասին հայտարարություն՝ հեռախոսով կապ է հաստատել «բնակարանի սեփականատիրոջ»՝ «Վլադիմիրի» հետ: Վերջինս հայտնել է, որ բնակվում է Պորտուգալիայում և գնորդից պահանջել, որ նա իր իսկ հաշվեհամարին փոխանցի բնակարանի արժեքի կեսը՝ 9000 ԱՄՆ դոլար գումարը, կտրոնը նկարի և ուղարկի իրեն, որպեսզի համոզվի, որ այն գնելու համար գնորդն ունի անհրաժեշտ գումարը:

Պայմանավորվածության համաձայն՝ գնորդը հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղից 2020թ. հոկտեմբերի 15-ին 9.000 ԱՄՆ դոլար գումար է փոխանցել «MoneyGramm» փոխանցման համակարգի իր հաշվեհամարին, որից հետո կտրոնը նկարել և ուղարկել է բնակարանն իբր վաճառող անձին: Մի քանի օր անց վերջինս կրկին հաղորդագրություն է ուղարկել գնորդին՝ մնացած 9.000 ԱՄՆ դոլար գումարն ուղարկելու պահանջով, ինչին նա չի համաձայնել: Կասկածելով, որ հնարավոր է խաբեության զոհ է դարձել, գնորդը ցանկացել է հետ ստանալ իր հաշվեհամարին փոխանցված գումարը, սակայն բանկից տեղեկացել է, որ ողջ գումարը ՌԴ Սարատովի մարզում իր իսկ անունով կանխիկացվել է:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է խարդախության մեխանիզմը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև հիշյալ անձի կողմից նույն տարբերակով մեկ այլ անձի հետ գործարք կատարելու փորձ վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ «Վլադիմիր» անվամբ ներկայացած անձի ինքնությունը պարզելու, նրա գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Վարույթն իրականացնող մարմինը հորդորում և զգուշացնում է քաղաքացիներին լինել զգոն՝ խարդախությունների զոհ չդառնալու համար, միաժամանակ խնդրում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր, հնարավոր է, տուժել են վերը նկարագրված անձի գործողություններից, դիմեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին կամ ՀՀ ոստիկանության մոտակա բաժին»:

Տպել
1101 դիտում

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը