Աննախադեպ ակտիվ երկխոսություն, տնտեսական կապերի հաջող զարգացում. Լավրովը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կասկած չունի, որ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ոգուն համապատասխան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Լավրովը հայտարարել է «Аргументы и Факты»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հաջողվել է արդյոք Ռուսաստանին պահպանել ջերմ հարաբերությունները Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունում նրա համար անբարենպաստ ելքը:

«Մեր երկիրը միշտ պատրաստ է ձեռք մեկնել եղբայրական հայ ժողովրդին: Դրա վկայությունն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը ռազմական գործողությունների դադարեցմանը, գործարկել տարածաշրջանում իրադրության կարգավորման գործընթացը:

Այսօր, կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի իրենց հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են: Դա վերաբերում է մասնավորապես հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Ռուսական աջակցությունը բարձր է գնահատվում հայ ընկերների կողմից»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտաքին գործերի նախարարը նաև ընդգծեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով: Ռուսաստանի և Հայաստանի միջև կա աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն բարձրագույն և այլ մակարդակներում։

«Միայն այս տարի մեր ղեկավարները հանդիպել են երկու անգամ, բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել: Մայիսի սկզբին տեղի ունեցավ իմ այցը Երեւան: Իրականացվում են միջխորհրդարանական փոխայցելություններ:

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման նպատակով Ռուսաստանը Հայաստան է մատակարարել մի քանի տասնյակ հազար դեղաչափ «Սպուտնիկ V» պատվաստանյութ: Քննարկում ենք հետագա աջակցության հարցը։ Հաջողությամբ զարգացնում ենք առևտրային և տնտեսական կապերը, ինչին նպաստում են տնտեսական համագործակցության հարցով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները»,- եզրափակել է Լավրովը:

Տպել
1147 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն