Նոր աղմուկ. Արցախում պահանջում են հեռացնել Տատիկ-պապիկի արձանի կողքին տեղադրված հակահայկական քանդակը

Արցախում պահանջում են հեռացնել «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկի») հուշակոթողի տարածքում տեղադրված «Արցախի բանալին» անվանումով արձանը:

Մարդիկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստարկված դիտարկումներ են արել այն մասին, որ տեղադրված քանդակը հայկականության հետ որեւէ աղերս չունի, բացառությամբ նրա, որ ներքեւի մասում մեսրոպյան այբուբենն է (առանց ներկայիս այբուբենի վերջին 3 տառերի): Օգտատերերն ընդգծել են, որ քանդակի թե՛ վերեւի բազմաթեւ աստղը, թե՛ հուռութքը հոգեւոր խորհրդանիշներ են, բայց, միանշանակ, ոչ հայկական: Ավելին, ըստ հանրության ճնշող մեծամասնության կարծիքների, Ստեփանակերտի սրտում տեղադրված քանդակն ադրբեջանական տարրեր է պարունակում. աստղը Ադրբեջանի գերբն է, իսկ հուռութքը Մուհամեդ մարգարեի աղջկա «Ֆաթիմայի ձեռք» իսլամական ամուլետն է:

Արձանի նկարների մեկնաբանություններում միայն քննադատություն է, մարդիկ պահանջում են անհապաղ հեռացնել «կուռքը»՝ սպառնալով՝ այլապես իրենք դա կանեն ու շատ կոպիտ ձեւով:

Անհասկանալի սիմվոլիստիկայով արձանի մասին շատերն էլ կարծիք են հայտնել, թե տեղադրվածը սատանիստական է, մասոնական: «Փորձում են հանրության աչքը կամաց-կամաց վարժեցնել ամեն տեսակի զազրելիությունների՝ լինի դա մշակույթի ոլորտում, թե մարդկային հարաբերությունների»,- մտահոգություն է հայտնել ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:

Մարդիկ նաեւ հարցադրում են արել, թե ինչո՞ւ են այդ պատկերները տեղադրվել Արցախի ամենասուրբ վայրում՝ արցախահայության սիմվոլ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի մոտակայքում. «Ի՞նչ եք ուզում դրանով ասել, հանեք ու շպրտեք այդ սատանայական եւ իսլամական դավանանքի նշանակություն ունեցող պատկերը, մի պղծեք մեր սրբավայրը»:

Բազմաթիվ են նաեւ այն մեկնաբանությունները, որ Արցախի բանալին այլեւս արցախցու ձեռքերում չէ, իսկ իշխանությունները օր օրի ժողովրդին ավելի են համոզում իրենց անճարության եւ անթասիբության մեջ:

Հարցը բարձրաձայնած Արցախում ապրող լրագրող Բելլա Լալայանն էլ, մեկնաբանություններում թեգելով հոգեւոր հայր Տեր Ներսես Գարեգին Ասրյանին, հարցադրում է արել, թե արձանի վերեւի բազմաթեւ աստղը ու Հռութքը ինչքանո՞վ կապ ունեն մեր հավատի ու կրոնի հետ: Հոգեւորականն էլ շեշտել է. «Դրական իմաստով՝ ոչ մի: Բացի այբուբենից՝ մեզ հետ կապված այլ բան չտեսա: Ավելի շատ կախարդության եւ սնոտիապաշտության տիրույթից են»: Տեր Ներսեսը նաեւ հավելել է. «Չգիտեմ՝ ինչ մղում են ունեցել նախաձեռնողները, բայց առնվազն տարակուսանք հարուցող երեւույթ է»:

Ըստ դիտարկումների՝ քրիստոնեական եկեղեցին խստորեն մերժում է հուռութքների եւ հմայիլների օգտագործումն ու պաշտամունքը։ Իսկ ինչ վերաբերում է աստղին, ապա հայկական որեւէ եկեղեցու կամ խաչքարի վրա չկա 9 թեւանի աստղ:

Աղմուկից հետո «Արցախի բանալին» անվանումով քանդակի վրա փորագրված հայերեն այբուբենի եւ «Հուոռութ» գրված հատվածները ցելոֆանով փակել են:

Ստեփանակերտի քաղաքապետարանը նախորդ գիշեր նկարել է այն ու հայտարարություն տարածել՝ պարզաբանելով, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլեւս տեսանելի չեն, քանի որ դրանք նախագծով նախատեսված չեն եղել:

«Ինչ վերաբերում է կոնկրետ բանալուն, ապա նրա ճակատագիրը կորոշվի շուտով՝ մասնագիտական եզրակացությունից հետո»,- ասված է հայտարարության մեջ:

Ակնհայտ է, որ քանդակի տեղադրումից ու բացման արարողությունից գրեթե մեկ ամիս անց Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արված հայտարարությունը հանրության ճնշման ներքո է:

Լրատվամիջոցների հրապարակումներից տեղեկանում ենք, որ «Արցախի բանալին» տեղադրվել է ապրիլի 29-ին՝ հայր ու որդի Արկադի եւ Գոռ Գրիգորյանների նախաձեռնությամբ: Մտահղացումն էլ պատերազմից առաջ է եղել: Աշխատանքները սկսված են եղել տեղադրելուց մեկ ամիս առաջ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, ավագանու անդամների համաձայնությամբ, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի հովանավորությամբ:

Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամվել Ղուլյանը «Հայկական ժամանակին» հայտնեց՝ քանի որ արձանի նշանակության մասին հարցի շուրջ երկու բեւեռներ են առաջացել, այն ներկայացվել է հայաստանյան հետազոտական կենտրոններին, որպեսզի վերջնական եզրակացություն ստացվի: Ղուլյանը չցանկացավ մեկնաբանել առաջիկայում քանդակի հնարավոր ապամոնտաժման մասին տեղեկությունները:

Մեր տեղեկություններով՝ քաղաքապետարան են հրավիրվել նաեւ արձանի նախաձեռնողները: Այս պահին նրանց հետ եւս քննարկումներ են ընթանում: Հնարավոր է՝ քանդակը ձեւափոխման ենթարկվի:

Տպել
6600 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)