Մեքենաների համարանիշեր գողացող բանդա է գործում. քաղաքացիները քնելուց առաջ հանում են համարները

Մայրաքաղաքի բակերում վերջին ամիսներին հաճախ կարելի է հանդիպել առանց համարանիշերի ավտոմեքենաների: Սա ոչ թե նոր թրենդ է, այլ հանցավորության դեմ կիրառվող հակընդդեմ հնարք: Բանն այն է, որ վերջին շրջանում թանկարժեք համարանիշերը հայտնվել են հանցավոր խմբերի թիրախում, եւ տուժողի կարգավիճակից խուսափելու համար շատերը սկսել են դիմել ինքնապաշտպանական մեթոդների՝ քնելուց առաջ հանելով մեքենաների համարանիշերը:

Հանցագործները համարանիշերը գողանալուց հետո տուժողի մեքենայի վրա թողնում են «Տելեգրամյան» ալիքում գրանցված հեռախոսահամար, որի միջոցով տուժողները պետք է իրենց հետ կապ հաստատեն եւ ավելի մատչելի գնով փորձեն ձեռք բերել իրենց իսկ համարանիշը: Գրության մեջ նրանք չեն մոռանում բարեկրթություն ցուցաբերել եւ նշել՝ «Հայցում ենք Ձեր ներողամտությունը»: Տելեգրամյան ալիքը, բնականաբար, անանուն է, եւ ոստիկանների համար բավականին բարդ է դուրս գալ նրանց հետքի վրա:

Այստեղ խնդիրն այն է, որ օրենքով 2 համարանիշերի կորստի դեպքում քաղաքացին չի կարող կրկնօրինակը ստանալ ոստիկանությունից եւ միայն 1 համարանիշի կորստի դեպքում է հնարավոր տուրք վճարել եւ 1 օրինակ ստանալ: Հակառակ դեպքում քաղաքացին ստիպված է կա՛մ  պետական տուրքը վճարել հերթական համարանիշ ձեռք բերելու համար, կա՛մ իր ուզած համարանիշի համար դարձյալ մի կլորիկ գումար վճարել:

Այսինքն, եթե մարդն ունի, օրինակ, 1 մլն դրամանոց համարանիշ եւ դրա գողության դեպքում նրանից պահանջում են 300 հազար դրամ, նա իր համարանիշը հետ ստանալու համար ստիպված վճարում է հանցագործներին: Ընդ որում, այն վճարվում է ոչ սովորական հաշվեհամարների: Կարող է պահանջ լինել գնել թվային արժույթ (ենթադրենք բիթքոին) վերոնշյալ գումարի չափով եւ այն փոխանցել մեկ այլ հաշվեհամարի: Իսկ գումարը վճարելուց հետո քաղաքացուն ուղարկում են քարտեզով այն հասցեն, որտեղ գտնվում են գողացված համարանիշերը:

Համացանցում նույնիսկ լուսանկարներ կան տարածված, թե ինչպես են տուժողները բանակցում հանցագործների հետ եւ շատ դեպքերում նաեւ գին «գցում»:

Խնդրի լուծման համար այս պահին միանգամից 2 նախագիծ է շրջանառության մեջ դրված: Մի նախագծով դատախազությունն առաջարկում է համարանիշերի գողությունը քրեականացնել, իսկ մյուսով՝ ոստիկանությունն առաջարկում է պահանջարկ ունեցող համարանիշերի գողության դեպքում կրկնօրինակը տրամադրել: Սրանք, սակայն, դեռ քննարկման փուլում են:

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ համարանիշերի գողությունները նորություն չեն աշխարհում: Դա համարվում է հեշտ գումար ստանալու աղբյուր:

«Ոչ մեծ ռեսուրսներ ծախսելով՝ հնարավոր է հասնել փոքրիկ «հաջողությունների»: Գողերը գումարները փորձում են ստանալ տարբեր մեսինջերների համարների միջոցով, որոնք գտնելը ժամանակատար է եւ հիմնականում անարդյունք: Համարանիշերի գողության դեպքերը Ռուսաստանում է ավելի տարածված եւ այնտեղ հիմնականում աշխատում են ոչ թե ռուսական համարանիշերի ուղղությամբ, այլ Ռուսաստանում բնակվող օտարերկրյա հաշվառման համարանիշեր ունեցող մեքենաների»,- մանրամասնեց նա: Ասաց՝ այս գողություններն ինչ-որ առումով կապ ունեն անպատժելիության մթնոլորտի հետ, եւ թույլ վերահսկողությունը հանցագործներին ազատություն է տվել. «Բացի այդ, երկրում տեղի ունեցող իրադարձությունները ուժային կառույցներին թույլ չեն տալիս կենտրոնանալ իրենց բուն պարտականությունների վրա: Հիմնականում գողերի թիրախում մեծ պահանջարկ ունեցող «գոլդ» համարանիշերն են»:

ՀԿ համահիմնադիրն ընդգծեց, որ որոշ վարորդներ մեխանիկական լարերով կամ այլ դետալներով փորձել են ամրացնել համարանիշերը, որ հեշտ չլինի այն գողանալը, իսկ որոշ դեպքերում համարանիշերի համար նախատեսված պլաստմասայից շրջանակի մեջ են դնում:

Նա նշեց, որ համարանիշերի գողության դեպքերը շատ դժվար է բացահայտել, քանի որ 99 տոկոս դեպքերում տեսախցիկ էլ չկա այն հատվածներում, որտեղ դա կատարվում է:

Խոսելով դատախազության ներկայացրած նախագծի մասին, Ղահրամանյանն ասաց, որ հնարավորության դեպքում նախ պետք է կանխել այդ գործողությունը, բացահայտել, հետո նոր այն խստացնել կամ քրեականացնել. «Այսօր մարդասպանության համար կամ կարմիր լույսի ժամանակ վարելու համար պատիժ է սահմանված հստակ, իսկ այս դեպքում հստակություն չկա»:

Հարցին՝ իսկ ոստիկանության ներկայացրած նախագիծը, կկանխարգելի՞ այս դեպքերը, Ղահրամանյանը պատասխանեց, որ լավագույն լուծումը չէ, բայց ամեն դեպքում չեղած լուծումից լավ է. «Առաջարկվում է թանկարժեք համարանիշի գողության դեպքում կրկնօրինակը ստանալու համար վճարել 12 հազար դրամ տուրք, այս դեպքում արդեն համարանիշի վրա արաբական թվերով կգրվի, թե որերորդ անգամ է թողարկվում, որը հնարավորություն կտա իմանալ եւ հստակ տարանջատել»:

ՀԿ համահիմնադիրը նշեց, որ ամեն դեպքում քաղաքացին 12 հազար դրամ տուրք է վճարելու եւ գուցե պետք էր դա անվճար դարձնել, որպեսզի հանցագործը առհասարակ շահագրգռվածություն չունենա գողություն անելու: Ըստ նրա՝ այս որոշման դեպքում մեծ քանակի գողություններ կկանխվեն:

Նրա կարծիքով՝ հանցագործն այս որոշումից հետո այլեւս հետաքրքրված չի լինի համարանիշ գողանալ. «Օրինակ, 2 մլն դրամանոց համարանիշերի գողությունից հետո սեփականատերը կարող է 12 հազար դրամով նորը վերցնել: Հանցագործը հո 2-3 հազար դրամ չի՞ պահանջելու այդ համարանիշերի դիմաց: Արդեն ռեսուրս չեն տրամադրի դրա համար»:

Հարցին՝ հանցագործները միշտ ստանո՞ւմ են այն գումարները, որը պահանջում են, Ղահրամանյանը պատասխանեց, որ դեպքերը տարբեր են. «Եղել ենք դեպքեր, երբ սովորական համարանիշ են գողացել եւ 3-4 հազար դրամ են պահանջել: Կան դեպքեր, երբ 80 հազար, 100 հազար դրամ են պահանջում: Լինում են դեպքեր, երբ մարդիկ վճարում են, լինում են դեպքեր՝ ոչ»:

ՀԿ համահիմնադիրն ասաց, որ 2019 թվականին եւս նման դեպքեր են եղել եւ շուրջ 1 տասնյակ մարդիկ են այդ ամենին մասնակցություն ունեցել. «Չեմ կարող ասել խմբավորում է, թե ոչ, բայց նույնիսկ նույն շենքի բնակիչը կարող է այդ համարանիշերը գողանալ: Դա վայրկյաններ է տեւում: Տանում են դա ինչ-որ քարի տակ են դնում, հետո երբ տուժողը կապ է հաստատում արդեն գումարը ստանալուց հետո՝ ասում են համարանիշերի տեղը»:

ՀԺ-ն զրուցել է նաեւ հանցագործությունից տուժած քաղաքացու հետ, որը չցանկացավ ներկայանալ: Նա նշեց, որ իր մեքենայի համարանիշերը սովորական էին՝ 36 հազար դրամ արժեքով: Մեքենան բակում կանգնած է եղել, իսկ տարածքում տեսախցիկ չկար:

«Իմ մեքենայի համարանիշերի գողությունից հետո կոնտակտ էին թողել «Տելեգրամ»-ով կապ հաստատելու, սակայն ես չեմ պարզել նրանց պահանջը: Չեմ ցանկացել վերադարձնել այդ համարանիշերը, պարզապես նրանց մի քանի բան գրել եմ այդ հանցագործությունն անելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ օտարերկրյա հեռախոսահամար էին թողել +44-ով սկսվող:

Հարցին՝ ոստիկանություն դիմե՞լ է, նա դրական պատասխանեց՝ նշելով, որ բողոքելու փոխարեն, պարզապես նոր համարանիշ է ձեռք բերել: 

«Հայկական ժամանակ»-ը հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ պարզելու, թե ավտոմեքենաների համարանիշերի գողության դեպքերով քանի՞ քրեական գործ է հարուցվել, ինչ ընթացք են ստացել դրանք: Ըստ այդմ՝  ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը մեր հարցմանն ի պատասխան նշել է, որ 2020թ. հունվարի 1-ից մինչ 2021թ. մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի գողության 587 դեպք:  Արձանագրված 587 դեպքերից 110-ով հարուցվել է քրեական գործ, 423 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ 54-ը գտնվում են նյութերի նախապատրաստման փուլում: 423 դեպքերից՝ 3-ը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 390-ը՝ հանցակազմի բացակայության, իսկ 30-ը՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով:

Արմեն Մկրտչյանը հավելել է, որ արձանագրված 587 դեպքերից բացահայտվել է 40-ը: Ոստիկանությունից հետաքրքրվել էինք նաեւ՝ հանցավոր խո՞ւմբ է գործում, թե՞ առանձին անհատներ են գողանում համարանիշերը: Ի պատասխան ոստիկանության շտաբի պետը նշել է, որ բացահայտված 40 դեպքերից 34-ը կատարվել են 1 խմբի (4 անձ) կողմից, իսկ 6-ը՝ տարբեր անձանց կողմից:

Տպել
7255 դիտում

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան