Առաջին դասարանցիների ընդունելութան գործընթացը հնարավոր է կազմակերպել նաև արտասահմանից. ԿՏԱԿ-ի տնօրեն

24/05/2021 schedule14:14

Այս տարի եւս ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Մայիսի 24-ից ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների տվյալների ստուգման, հայտագրման կայքերը հասանելի կլինեն նաև արտասահմանում:

Հայտագրման առաջին փուլը կսկսվի հունիսի 1-ից եւ կավարտվի հունիսի 10-ին։ Այս փուլում, սակայն, կարող են հայտագրվել այն երեխաները, որոնք տվյալ ուսումնական հաստատությունում աշխատողների երեխաներ են կամ էլ նույն դպրոցում ունեն սովորող հարազատ քույր կամ եղբայր։ Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։

Առցանց հայտագրումը, սակայն, չի տարածվելու այն համայնքների կամ բնակավայրերերի վրա, որտեղ դպրոցների թիվը մեկն է։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ stugum.emis.am համակարգում արդեն բացվել է առաջին դասարան ընդունվող երեխաների հայտագրման համակարգում տվյալների ստուգման հնարավորությունը:

«Մինչև մայիսի 31-ը ծնողները անպայման պետք է իրենց առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները ստուգեն`հավելյալ խնդիրներից խուսափելու համար: Իսկ խոչընդոտ կարող է լինել, որ երեխայի կամ ծնողի փաստաթուղթը կարող է թվայնացված չլինել, եւ այդ պարագայում համակարգը թույլ չի տա երեխային առաջին դասարան հայտագրել: Սա արված է այն նպատակով, որպեսզի, այսպես կոչված, չարաշահումներից զերծ մնանք. որեւէ քաղաքացի չվերցնի միայն իր փաստաթղթով փորձի մի շարք երեխաների արագ-արագ գրանցել: Այսինքն՝ մինչեւ համակարգը չփորձի գտնել, որ կա ծնող-երեխա կապ, այն թույլ չի տալու երեխային հայտագրել»,- ասաց նա, ապա հավելեց.

Կայքում բացվելու է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» պատասխան, ապա նրան առաջարկվելու է համապատասխան կոճակը սեղմելու միջոցով տվյալները փոխանցել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, որպեսզի դրանք թվայնացվեն։ Ստուգումը խորհուրդ ենք տալիս անպայման իրականացնել ծնողներին, որպեսզի տվյալների ճշգրտում իրականացվի, «ծնող-երեխա կապը» հայտնաբերվի, եթե ինչ-որ խնդիր կա տվյալների հետ կապված, դա ուղղվի, որպեսզի բուն հայտագրման պրոցեսում ծնողները խոչընդոտի չհանդիպեն»,- ասաց նա:

Արտակ Պողոսյանի խոսքով՝ hayt.emis.am համակարգի միջոցով բուն հայտագրման գործընթացը կսկվի հունիսի 1-ից՝ արտոնություն ունեցող ծնողների համար, իսկ արդեն հունիսի 11-ից ից համակարգը կբացվի մնացած բոլոր ծնողների համար եւ բաց կլինի ամբողջ ուսումնական տարվա ընթացքում:  Իսկ այն ծնողները, ովքեր չեն հասցրել հայտագրել երեխաներին մինչև հունիսի 10-ը, որեւէ խնդրի առաջ չեն հայտնվի, որովհետեւ մյուսների հետ հավասար կարող են հայտագրել հունիսի 11-ից:

 Հարցին՝ եթե տվյալ դպրոցում լրացվել են տեղերը, ծնողներն ի՞նչ պետք է անեն, ԿՏԱԿ-ի տնօրենը պատասխանեց, որ այդ դեպքում ծնողը պիտի դիմի մեկ այլ դպրոց, այնտեղ, որտեղ ինքը կորոշի. համակարգը որեւէ դպրոց ծնողին չի պարտադրում:

Արտակ Պողոսյանը նշեց նաեւ, որ 2015 թվականի ծնվածների թիվը մոտ 40 հազար է, սակայն, թե առաջին դասարան քանի երեխա այս տարի կհաճախի դպրոց, հնարավոր կլինի ասել հուլիս-օգոստոս ամիսներին: Նա նշեց նաեև, որ ծնողի իրավունքն է այդ տարի երեխային դպրոց տանել, թե ոչ:

ԿՏԱԿ-ի տնօրենը հավելեց նաեւ, որ ինչպես անցյալ տարի, այս տարի եւս համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ չեն եղել. համակարգը աշխատում է շատ լավ եւ մշտապես այդպես աշխատելու է, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի:

«Արմենպրեսում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ էլ Արտակ Պողոսյանը նշեց, որ հայտագրման էլեկտրոնային եղանակի անցնելու նպատակը եղել է տարիներով ուսումնասիրված խնդրի լուծման անհրաժեշտություն, երբ դպրոցում տեղ չլինելու պատճառով ծնողները չէին կարողանում իրենց երեխաներին գրանցել դպրոցում:

«Մեր ծնողները նույնիսկ նախորդ տարվա դեկտեմբերին արդեն սկսում էին դժգոհել, որ դպրոցում այլևս տեղ չկա, որպեսզի երեխաներին դպրոց ընդունեն: Էլեկտրոնային հայտագրումը լուծում է նաեւ սոցիալական արդարության խնդիրը. չկա միջանձնային հարաբերությունների պատճառով որեւէ ծնողի մերժելու կամ խրախուսելու գաղափարը, այս դեպքում բոլորը հավասարապես հնարավորություն ունեն փորձելու հայտագրել իրենց երեխաներին այն դպրոց, որտեղ իրենք ցանկանում ենբոլորը հավասարապես հնարավորություն ունեն փորձելու հայտագրել իրենց երեխաներին այն դպրոց, որտեղ ցանկանում են: Այս միջոցով լուծվում է նաեւ լիցենզիաների հետ կապված խնդիրը. եթե ժամանակին դպրոցները կարող էին չհետեւել լիցենզիայով սահմանված քանակից շատ աշակերտ ընդունել, ապա այս համակարգը հնարավորություն չի տալիս ի սկբանե խախտել լիցենզավորման կարգը՝ դրանով բացառել նաեւ կոռուպցիոն ռիսկը:

Նախորդ երկու տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ Երեւան քաղաքում կամ քաղաքային դպրոցներում կա գերծանրաբեռնված դպրոցների բեռնաթափում և այն դպրոցները, որտեղ շատ թերբեռնված էին, հիմա արդեն սկսել են բեռնվել երեխաներով: Այսինքն՝ փոխվում է այն մտածելակերպը, որ ծնողները  նպատակահարմար կհամարեն՝ երեխաներին տանել իրենց բնկավայրին շատ մոտ դպրոց, ոչ թե տանել այսպես կոչված «պրիստիժ» դպրոց: Բացի դրանից հիմա նախարարությունում այս ծրագիրը ներդնելուց հետո քննարկվում է մնացած դպրոցների որակի ապահովման հարցը, որպեսզի բոլոր դպրոցները դառնան հավասարապես գրավիչ»,- ասաց նա:

ԿՏԱԿ-ի տնօրենը նշեց նաեւ, որ մայիսի 24-ից ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների տվյալների ստուգման, հայտագրման կայքերը հասանելի կլինեն նաև այլ երկրներում, սակայն ասաց, որ օնլայն գրանցելուց հետո անհարաժեշտություն կլինի դպրոց գնալու՝ դիմումները գրելու, ստորագրելու, ինչպես նաեւ փաստաթղթերը ներկայացնելու համար:

«Եթե դրսում եք, կարող եք ձեր տվյալները փոխանցել Հայաստանում գտնվող ձեր ծանոթին, և նա ստուգի երեխայի տվյալները: Բացի դրանից, կայքերը հասանելի կլինեն դրսում գտնվող ծնողների համար: Կարող են ե՛ւ տվյալները ստուգել, ե՛ւ հայտագրել սահմանված ժամկետներում: Թեպետ այստեղ մի բան կցանկանայի ընդգծել ու դիմել արտերկրում գտնվող ծնողներին: Եթե վստահ չեք, որ մինչև սեպտեմբեր կգաք Հայաստան, ապա խնդրում եմ, մի հայտագրեք երեխաներին, որովհետև հետո մեծ խնդիրներ է առաջացնում դպրոցի տնօրենի համար: Տնօրենը չգիտի ինչ անել այդ տվյալների հետ, հրամանագրել երեխային առաջին դասարան, չհրամանագրել»,- ասաց ԿՏԱԿ-ի տնօրենը:

Տպել
3259 դիտում

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի