Ինչպե՞ս կառավարել անձնական բյուջեն, կատարել խնայողություններ. ԿԲ-ն դպրոցներում, գյուղերում կշարունակի դասընթացները

Հայաստանը բնակչության ֆինանսական ունակությունների առումով միջին մակարդակ ունեցող երկրների խմբում է:

2019 թվականին անցկացված «Ֆինանսական ունակությունների գնահատում» հարցումը պարզել է, որ Հայաստանում շատերը չունեն անձնական և ընտանեկան ֆինանսների արդյունավետ կառավարման գիտելիքներ և հմտություններ, իսկ ոմանք՝ պատասխանատու վերաբերմունք և վարքագիծ:

Կենտրոնական բանկի մշակած ֆինանսական կրթության ազգային ծրագրի շրջանակում 2021-2025 թթ. տարբեր պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների, գյուղաբնակների, աշխատողների, միգրանտների և լայն հանրության համար։ Ծրագրի շրջանակներում նրանք կիմանան՝ ինչպես անձնական և ընտանեկան բյուջեն արդյունավետ կառավարեն, կատարեն խնայողություններ, արդյունավետ կառավարեն վարկերը և պարտքերը, անվտանգ օգտվեն ֆինանսական գործիքներից (այդ թվում՝ խուսափեն ֆինանսական զեղծարարություններից և խարդախություններից):

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է դեռեւս 2014 թվականից: Դասընթացների արդյունքում Հայաստանի ֆինանսական ունակությունների ինդեքսում նկատվել է ցուցանիշի որոշակի բարելավում (2014 թ.՝ 44.5%, 2019 թ.՝ 46.8%):

ԿԳՄՍՆ և ԿԲ-ի միջև համագործակցության արդյունքում 2021 թվականի մայիսի դրությամբ վերապատրաստվել է 7,001 ուսուցիչ, ֆինանսական կրթությունն իրականացվել է 1021 դպրոցում. ընդհանուր առմամբ, շուրջ 330,000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն` ընդգրկելով հանրակրթական բոլոր դպրոցների շուրջ 75%-ը։ Մինչև 2023 թթ. նախատեսվում է ծրագիրն իրականացնել հանրապետության բոլոր դպրոցներում:

Նշենք, որ վերապատրաստված ուսուցիչները ֆինանսական գրագիտության թեմաները ներառում են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»:

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը իրականացվում է տարին մեկ անգամ՝ 3+2 ֆորմատով. օգոստոս ամսին եռօրյա դասընթացների միջոցով ուսուցիչներին տրվում են տեսական գիտելիքներ, իսկ արդեն աշնանային արձակուրդի ժամանակ երկօրյա դասընթացի շրջանակում նրանք քննարկում են պրակտիկ հարցեր:

Ֆինանսական կրթության ազգային ծրագրի շրջանակում վերապատրաստված Ակունքի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Սիմոնյանը, ով նաև «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի մաթեմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացավարն է, մեզ հետ զրույցում նշեց, որ վերապատրաստումների արդյունքում ուսուցիչներն իսկապես ձեռք են բերում ֆինանսական գրագիտության մեծ պաշար, և ստացած գիտելիքներն էլ դասերի շրջանակում փոխանցում են աշակերտներին:

«Մենք մեր դասերի ժամանակ տվյալ դասի թեմային համապատասխան ֆինանսական կրթության սահուն, ներդաշնակ ինտեգրում ենք անում: Արդյունքում՝ տարրական դպրոցների աշակերտները սովորում են անձնական ֆինանսները կառավարելու ունակություններ՝ անջատել սենյակի լույսը, երբ այն այլեւս պետք չէ, մտածել, թե ինչպես է ձեռք բերվել բուֆետի համար իրենց տրված գումարը։

6-րդ դասարանում, երբ ուսումնասիրում ենք տոկոս թեման, այնպիսի խնդիրներ կարող ենք դիտարկել, որոնք իրենց մեջ կրում են ֆինանսական համատեքստ, օրինակ՝  զեղչերի ճկուն համակարգի վերաբերյալ և այլն: Այդ ընթացքում մենք ոչ միայն ուղղակի ֆինանսական համատեքստով խնդիր ենք տալիս, այլ այդ խնդիրները կարող են պարունակել ֆինանսական գրագիտության բաղադրիչներ, օրինակ՝ սովորողը կարող է իմանալ, որ եթե ամսական մարումների չափը գերազանցում է եկամուտների 30 տոկոսը, ապա՝ ըստ համաշխարհային ընդունված կարծիքի՝ դա այդքան էլ լավ չէ, դրանից կյանքի որակը տուժում է:

Ուսուցչուհին նշեց նաև, որ ավելի բարձր դասարաններում հարկերի դերի ու կարևորության մասին են խոսում.

«Երեխաները սկզբում նույնիսկ քննադատում են, թե ինչու են մեծ հարկեր վճարում մարդիկ. Նրանց մոտ զարմանք, երբեմն վրդովմունք կա՝ ինչու ես պետք է իմ աշխատավարձից հարկ վճարեմ: Երբ երեխաների ուշադրությունը սևեռում ես հստակ թիրախավորված թեմաների վրա, օրինակ՝ պետությունը անվճար կրթություն է ապահովում, հոգում է բանակի, սոցիալապես անապահով ընտանիքների, մեծահասակների կարիքները և այլն, նրանց վերաբերմունքը փոխվում է անմիջապես, եւ նրանք հասկանում են, որ հարկեր վճարելը շատ կարևոր է»,- ասաց Գայանե Սիմոնյանը, ապա հավելեց, որ դասերի ժամանակ ֆինանսական կրթության ինտեգրումը նպաստում է նրան, որ նույնիսկ պասիվ աշակերտներն են սկսում ակտիվ մասնակցել դասերին. կարծիք են հայտնում կամ իրենց կարծիքի օգտին փատարկներ բերում»,- նշեց Գայանե Սիմոնյանը:

Մաթեմատիկայի ուսուցչուհին ասաց նաև, որ քիչ չեն դեպքերը, որ երեխաները դասարանում քննարկածը խորհուրդ են տվել ծնողներին:

«Օրինակ՝ շատ քչերը գիտեն, որ եթե դու վարկ ես վերցրել, սակայն պայմանագրում այնպիսի պայմաններ կան, որոնք քեզ հարմար չեն, կարող ես 7 օրվա ընթացքում հրաժարվել պայմանագրից՝ առանց որեւէ տույժ-տուգանք կրելու: Սա շատ կարևոր գիտելիք է, որը նույնիսկ ուսուցիչներս չգիտեինք: Այդ գիտելիքները հնարավորություն են տալիս, որ ապագայում ֆինանսապես ավելի գրագետ հասարակություն ունենանք, որոնք նաև կարողանան ցանկացած իրավիճակում իրենց ֆինանսների վերաբերյալ պատասխանատու որոշումներ կայացնել»:

Գայանե Սիմոնյանն ընդգծում է, որ ֆինանսական կրթության մեջ կարևոր սկզբունք է չվնասելը առարկային, այլ ընդհակառակը՝ ֆինանսական բաղադրիչի ինտեգրումը այնպիսին պետք է լինի, որ օգնի նաև առարկան յուրացնելուն:

«Նաև մի շատ կարևոր սկզբունք կա, որ մենք՝ ուսուցիչներս, պետք է զերծ մնանք ֆինանսական խորհրդատուի դերը ստանձնելուց, մենք պարզապես աշխատում ենք բարձրացնել նրանց ֆինանսական գրագիտությունը, իսկ որոշումները պետք է կայացնեն սովորողները»,- ասաց նա:

Նշենք, որ երկօրյա դասընթացներ իրականացվել եւ իրականացվելու են նաեւ գյուղական համայնքներում, քանի որ ըստ ֆինանսական ունակությունների գնահատման՝ գյուղաբնակ բազմաթիվ անձինք սեփական ֆինանսների կառավարման հարցում բախվում են լրացուցիչ մարտահրավերների՝ պայմանավորված իրենց եկամուտների սեզոնային բնույթով և միջոցները պլանավորելու ու տնտեսելու անհրաժեշտությամբ՝ ծախսերը նվազեցնելու և հաջորդ գյուղատնտեսական սեզոնի համար ներդրումներ կատարելու նպատակով (սերմացուի, պարարտանյութերի ձեռքբերում և այլն):

Ծրագրի մասնակից, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակչուհի Նարինե Քոչարյանը մեզ հետ զրույցում նախևառաջ կարևորեց վարկային գործարքների մասին ստացած գիտելիքները: Ինչ վերաբերում է խնայողություններ կատարելուն, բնակչուհին անկեղծացավ, որ իրենք շատ լավ պատկերացնում են խնայողությունների անհրաժեշտությունը, սակայն այս բարդ ժամանակահատվածում չեն կարողանում մեծ խնայողություններ կատարել:

«Հիմա բարդ ժամանակաշրջանում ենք ապրում: Պիտի լինի, որ եղածից խնայես, չնայած չնչին բանից էլ կարելի է խնայել, բայց մեր պայմաններն այնպիսին են, որ մի քիչ դժվար է խնայելը: Հույս ունենք, որ մեր պայմանները այնքան կբարելավվեն, որ առօրյայում բոլորս կկիրառենք նախկինում անցածը»,- նշեց նա:

Նարինե Քոչարյանը հավելեց նաև, որ դասվար է, և ստացած գիտելիքները փոխանցում է աշակերտներին:

«Քանի որ մեր երեխաները գյուղական բնակավայրից են, իրենք ծնողներին օգնում են բնամթերք վաճառելու ժամանակ, իրենց մասնակցություն են ունենում այդ աշխատանքներին: Ուստի ֆինանսական կրթությունը դասերի ժամանակ կապում ենք առօրյայի հետ, և երեխաները ավելի դյուրին են յուրացնում ֆինանսական գիտելիքները: Առավելապես ես և շրջակա աշխարհը, մաթեմատիկա առարկաների ժամերին տարատեսակ խաղային մեթոդներով կամ խմբակային աշխատանքների ժամանակ ենք խոսում ֆինանսական գրագիտության մասին»,- ասաց նա:

Հավելենք, որ ընտանեկան ֆինանսների կառավարման դասընթացներ կանցկացվեն նաև ընտանիքներին և հատկապես խոցելի ընտանիքներին աջակցության ցուցաբերելու համար: Մատուցվող ֆինանսական կրթությունը հիմնականում կունենա խաղային և ինտերակտիվ բնույթ:

Տպել
2057 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում