Ստորագրվելիք փաստաթղթով ՀՀ-ից որևէ տարածք չի զիջվելու. Ռուբեն Ռուբինյան

«Կարող եմ վստահեցնել՝ ստորագրվելիք փաստաթղթով ՀՀ-ից որևէ տարածք չի զիջվելու»: ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե գյուղերի վերադարձի մասին գրառում էր կատարել Միքայել Մինասյանը՝ ասելով, թե կա բանավոր պայմանավորվածություն դրա վերաբերյալ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց.

«Սուտ էր ասել: Բանավոր որևէ քննարկում որևէ տարածքի հանձնման կամ փոխանակման վերաբերյալ չի եղել»,- ասաց Ռուբինյանը։

Ռուբինյանը, անդրադառնալով մամուլում տարածված փաստաթղթին, հաստատեց, որ դա այն է, ինչ կողմերը քննարկում են:

«Երեկ ընդդիմությունը տարածել է փաստաթղթի ամբողջական տարբերակը, որը հաստատում եմ՝ հենց այդ տարբերակն է, և այն երեկ հաստատվել է նաև վարչապետի պաշտոնակատարի կողմից: Նաև հաստատվել է, որ դրան ոչ մի կից փաստաթուղթ չկա, ոչ մի գաղտնի կետ չկա: Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որպեսզի հստակ լինի. հայկական կողմն ասել է, որ այս փաստաթղթի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ելման դիրքեր վերադառնալու դեպքում»,- նշեց Ռուբինյանը:

Հարցին՝ Հադրութի, Շուշիի և հայկական մյուս տարածքների հարցը ինչպե՞ս է լուծվելու, Ռուբինյանն ընդգծեց՝ եթե այս փաստաթուղթը ստորագրվի, և նման հանձնաժողով ստեղծվի, խոսքը լինելու է ՀՀ և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին և ոչ Ադրբեջանի և Արցախի Հանրապետության սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի:

«Այսինքն՝ այս գործընթացը, կամ այս հանձնաժողովը որևէ կապ չեն ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե  Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղը, իշխանական պատգամավորը նշեց, որ նոր է ծանոթացել այդ հայտարարությանը: 

«Այդպես չի կարող լինել: Արցախյան հակամարտությունը լուծված չէ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չի եղել, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ հղում չի եղել Արցախի այս կամ այն կարգավիճակին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները ֆիքսել են իրենց դիրքորոշումն առ այն, որ Արցախի կարգավիճակի որոշման հարցը մնում է բաց, հետևաբար իր հայտարարածը տեղի չի կարող ունենալ: Կարող է և պետք է տեղի ունենա հետևյալը. ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված սահմանները, և միջազգային մեր գործընկերների դիրքորոշումը այս առումով նույնական է մեր դիրքորոշմանը»:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է՝ որոշ գյուղեր անցնեն Ադրբեջանի վերահսկողության ներքո և հակառակը, պատգամավորը պատասխանեց՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանն ունեցել է անկլավ.

«Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում, այդ դելիմիտացիայի շրջանակում, կարող են չդառնալ, բայց կարևոր է տարբերակել՝ պետք չէ ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն, և այդ հանձնաժողովը ստեղծվի, դա նշանակելու է, որ տեղի ունեցավ դելիմիտացիա և դեմարկացիա: Դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում և վերջ»:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում ՀԱՊԿ-ի պահվածքին, քանի որ արդեն մեկ շաբաթ է անցել, որ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն արձագանք չկա, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց.

«Կան մեխանիզմներ, դրանք գործարկված են: Գործընթացները տեղի չեն ունենում այն արագությամբ, որը մենք կուզեինք տեսնել, բայց Հայաստանը փոխկապակցված է միջազգային ներդաշնակցային պայմանավորվածություններով: Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները աջակցելու են մեզ»,- եզրափակեց պատգամավորը:

Տպել
498 դիտում

Առանց մասսայական հավաքների, զարդ ու զարդարանքների, բայց՝ ներկայանալի. նշվեց Գյումրու օրը (լուսանկարներ, տեսանյութ)

Հայաստանի ազգային գրադարանում բացառիկ ցուցահանդես կբացվի

44-օրյա պատերազում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի համար առանձնատուն է կառուցվում. Արեն Մկրտչյան (լուսանկարներ)

Հավերժացնել Արցախյան հերոսների հավաքական սխրանքը. հայտարարություն` ուղղված համայնքապետերին

Որևէ մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը. Ալեն Սիմոնյան

Գյումրիում ազդարարվեց «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկը. բացվեց վերակառուցված կենտրոնը (լուսանկարներ)

«Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. ԱՀ ԿԳՄՍ նախարար

ՃՈ պետն ու ՏԿԵ նախարաի տեղակալն աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել

Հագեցած հանդիպումներով օրակարգը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը. Վաղարշակ Հակոբյան

Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել

Մրգաշեն գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է

COVID-ի պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանությունը չի կարող վերսկսել վիզաների հետ կապված ծառայությունների մատուցումը

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին այլևս վճռական քայլերով առաջ է շարժվում, Գնել Սանոսյան

Այդ որոշումը ես եմ կայացրել. Ալեն Սիմոնյանը՝ Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ տալու մասին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին

Հայտնի են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարները (լուսանկարներ)

Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ. Փաշինյան (տեսանյութ)

Պարգևատրվել են 44-օրյա պատերազմի մասնակիցները (լուսանկարներ)

Սեպտեմբերի 21-ին Նոյեմբերյանի Ազատության հրապարակում տեղի կունենա զորահանդես

Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը

«Գրականությունը լավ էլ հետաքրքիր առարկա է». Հայաստանում նոր՝ խոսող դասագրքեր են հրատարակվել (տեսանյութ)

Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի, պետք է ձեռքերով պահենք, որ հանկարծ չմարի. Արցախի ԱԺ նախագահ

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի»մասնակիցներին հրավիրել է «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին» (տեսանյութ)

Կորոնավիրուսի թվերն աճում են. մեկ օրում հաստատվել է 1011 նոր դեպք

«Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

Այսօր հայրաքաղաքի բնակիչների, աշխարհով մեկ սփռված գյումրեցիների սիրտն ու միտքը ծննդավայր քաղաքի հետ է. Սամվել Բալասանյան

Սահմանի ամբողջ երկայնքով մեկնարկել են ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները (տեսանյութ)

Վերակառուցվում է Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը

Պարզ վեհության, միաժամանակ խորհրդավոր պարզության քաղաք է Գյումրին. Շիրակի մարզպետ

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը հեռանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Երևանում որոշ թաղամասերում և 7 մարզում լույս չի լինի

Հրդեհ Ելփինում. այրվել է անասնակեր, անկել են կենդանիներ

Մենք երկուստեք դատապարտված ենք ունենալ հաջողութուն․ Գնել Սանոսյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

ԱԱՏՄ տեսուչներն այսօր Շենգավիթում ուսումնասիրել են ուղևորափոխադրում իրականացնող 85 տրանսպորտային միջոց

Զինծառայողը կալանավորվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու մեղադրանքով

ԵՊՀ նախկին դասախոս, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանն ԱԺ է գնում մոտ 100 000 դոլարանոց նոր մեքենայով․ civic

Կողբ գյուղի «Ղիասի քար» կոչվող հանդամասում մոտ 25 հա խոտածածկույթ է այրվել

Անդրանիկ Փիլոյանը և Անդրեա Վիկտորինը բարձր են գնահատել իրականցվող ծրագրերի ընթացքը

Ծնողը պիտի կոշիկ գնի երեխայի համար, բայց գումարը վատնում է տոտալիզատորի վրա. Պապոյանը՝ խաղադրույքների գովազդների մասին