Խուճապ չկա, տարհանել ենք միայն փոքրիկներին. Խոզնավարի գյուղապետը՝ դեպի գյուղ առաջացած ադրբեջանցիների մասին

Չնայած Հայաստանի տարածքը լքելու վերաբերյալ հայկական կողմի պահանջին՝ 30 ադրբեջանցի երեկ առաջացել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ:

Համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է:

«Առաջին փորձից հետո այլևս այլ փորձ չի եղել: Մեր տղաները կանգնած են: Խուճապ չկա: Տարհանել ենք միայն փոքրիկներին՝ ապահովության համար: Մարդիկ էլ սովորական, իրենց առօրյա գործին են»:

Հարցին՝ ստեղծված իրավիճակը գյուղացիների մոտ վախի մթնոլորտ չի՞ ստեղծել, կա՞ն բնակիչներ, ովքեր այս օրերին լքել են իրենց տները, համայնքապետն ասաց.

«Կա վախի մթնոլորտ, մարդիկ մտածում են՝ բա ինչ է լինելու հետո, բայց գյուղը լքողներ չեն եղել: Ամեն բան գնում է իր բնականոն հունով»:

Գրիգորյանը նկատեց՝ Սև լիճ 3 կմ առաջ գալուց բացի, ադրբեջանցի զինվորները դեպի իրենց գյուղ էլ ձորերի միջով 1,5 կմ փորձել են առաջ գալ. «Հանդիպել են մեր անասնապահներին, նրանց սկզբում թվացել է, թե մերոնք են: Գյուղացիներին ասել են՝ գնացեք էստեղից, նոր հասկացել են, որ ադրբեջանցիներ են: Դե, պատճառաբանությունն էլ նույնն է՝ հողերը մերն են, սա մեր տարածքն է»:

Հարցին՝ ադրբեջանցիները լքե՞լ են առաջ եկած տարածքները, գյուղապետը նշեց, որ տարածքը հարթ չէ, սարեր-ձորեր են, հստակ ասել չեն կարող.

«Մարդիկ կան, տեսել են, որ նրանք հետ են գնում»:

Վարո Գրիգորյանը հավելեց, որ գիշերը հանգիստ է անցել, միջադեպեր էլ չեն գրանցվել.

«Զինվորների հետ մեր գյուղի տղաներն էլ են կանգնած հսկում տարածքները: Բայց դե իրենք միշտ չեն կարող հսկել: Անասնապահությամբ զբաղվող մարդը չի կարող համ իր գործն անել, համ սահմաններ հսկել: Բայց սահմանները հսկող զինվորների մոտ բարձր տրամադրություն է: Ասում են՝ հենց հրաման տան, բոլորին բռնենք, լցնենք բերդերը»,- եզրափակեց գյուղապետը:

Նշենք, որ շուրջ 400 բնակիչ ունեցող գյուղը սահմանամերձ է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի Քաշաթաղի շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Տպել
1351 դիտում

Կորոնավիրուսային իրավիճակն ավելի է վատթարանում. երեկ հաստատվել է 1066 նոր դեպք, գրանցվել՝ 23 մահ

Էդուարդ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից

Միրզոյանը Բոռելի հետ հանդիպմանն ընդգծել է գերիների հայրենադարձման խնդրի քաղաքականացման անընդունելիությունը (տեսանյութ)

Հատուկ ծրագիր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում

Շենաթաղում բռնկված հրդեհն ինքնամարվել է

Երևանի մի քանի փողոցում և 4 մարզի որոշ համայնքներում լույս չի լինի

Ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդես

Սուրեն Պապիկյանը մասնակցել է կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացված առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը

Ովքեր են Մեղրիի համայնքապետի թեկնածուները և ինչ կենսագրություն ունեն նրանք

Մեղադրանք է առաջադրվել հրապարակում սեպտեմբերի 21-ին պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու համար․ ՔԿ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը

Համատեղ ուժերով գտնել լուծումներ. Ավանեսյանը հանդիպել է բուժհաստատությունների ղեկավարների հետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց

Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը կբերի տարածաշրջանում հարատև խաղաղության․ վարչապետի ելույթը ՄԱԿ-ում

Մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը

Արարատ համայնքում ընթանում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ

Քննարկվել է Կովկաս-Փոթի երկաթգծի վերագործարկման, ինչպես նաև կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը

Երբ հայտարարեցին անունս, մտքումս ասացի՝ ես արեցի դա. «Միսս Տիեզերք Արմենիա 2021»-ի հաղթող

Համագործակցության հուշագիր է ստորագրվել ԱՍՀ նախարարության և Ամունդի-ԱԿԲԱ ընկերության միջև

Վահան Քերոբյանը հանդիպել է IEO տնտեսագիտության միջազգային օլիմպիադայում մեդալներ նվաճած հայ դպրոցականների հետ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. վիրավորները հոսպիտալացվել են. shamshyan.com

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ

Սկսվեց շան հաչոցից ու գարեջրի շշի պարունակությունը նրա վրա լցնելուց․ ավարտվել է սպանության փորձի գործով նախաքննությունը

Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ. Արցախի ՄԻՊ

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

Արշակ Կարապետյանը Ջոն Գալագերին է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրադրությունն ապակայունացնելուն միտված գործողությունները

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ. ՊԵԿ

Տեղի է ունեցել պահեստազորայինների մարտական հերթապահության հերթափոխ

Ոստիկանության բարեփոխումների գործընթացը մտադիր ենք ամբողջապես իրականացնել. խորհրդակցություն վարչապետի գլխավորութամբ

23-ամյա ուջանցու մեքենայում զենք-զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց համայնքների խոշորացման մասին օրենքի նախագիծը

Պատվաստվելու հետևանքով չհիղանալու մասին լուրերը միֆ են. մասնագետ

Մշտադիտարկումներ են իրականացվել Երևանի երկաթուղային կայարանի և Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտի նկատմամբ

E-labor համակարգի ներդրման դեպքում Հայաստանը կլինի ԱՊՀ երկրների շրջանում նման էլեկտրոնային գործիք ունեցող առաջին երկիրը

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն. որոնումներ այսօր չեն իրականացվել

Մենք խելամիտ ենք համարել համայնքների խոշորացումը հիմա անել, որպեսզի ֆինանսապես ավելորդ ծախս չանենք. նախարար

Նա իր երկրի ու ժողովրդի նվիրյալ զավակն էր. նախագահի աշխատակազմը ցավակցում է Համլետ Գասպարյանի ընտանիքին

Արման Եղոյանն ու Արսեն Թորոսյանը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորների հետ