Երևան
12 °C
ՀՀ ոստիկանությունն առաջարկում է մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գողության դեպքերը կանխելու համար զույգ համարանիշների կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնել:
Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել:
Ներկայիս գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից եւ ստիպված է ստանալ հերթական կամ մեծ պահանջարկ ունեցող նոր՝ այլ թվերի եւ տառերի համադրությամբ համարանիշ՝ վճարելով համապատասխան գումար:
Նշված կարգավորումները պատճառ են դարձել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների եւ դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար։
Նախագծով առաջարկվող նմանօրինակ լուծում տրվել է նաեւ Հոլանդիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների կողմից։
Ոստիկանությունը որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալում է, որ կկանխվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունները։
Նշենք, որ վերջին շրջանում ավտոմեքենաների համարանիշերի գողության, այնուհետեւ դրանք մեքենայի տիրոջը վաճառելու դեպքերը շատացել են: ՀՀ դատախազության կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020 թվականին եւ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում միայն Երեւան քաղաքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության 306 դեպք: Արձանագրված դեպքերից 261-ով որոշումներ են կայացվել՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3 դեպքով նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է:
Միեւնույն ժամանակ, արձանագրված 306 դեպքերից քրեական գործեր են հարուցվել միայն 42-ով, այն էլ այն դեպքում, երբ հափշտակված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում է պահանջվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱննա Հակոբյանը շրջայց է կատարել Qatar Foundation-ում
Նեթանյահուն պատրաստվում է Գազայի հատվածը հանձնել ԱՄՆ-ին. ինչ է ներառում Թրամփի պլանը և ինչու է բարդ իրագործելը
Աշոցքի, Արթիկի, Գորիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
«Իմ քայլը» հիմնադրամի և «Կատարի Սոցիալական Աշխատանքի Հիմնադրամի» միջև հուշագիր է ստորագրվել. տեսանյութ
Բաքուն միայնակ չի կարող հարձակվել. Ալիևը վախենում է տետ ա տետ ՀՀ-ի դիմաց կանգնելուց. Դալլաքյան. տեսանյութ
Տաքսու վարորդը 30 հազար դոլար չվճարած տուգանք ունի և ակնկալում է «անհույս վարկերի» նման մի ծրագիր. Փաշինյան
Վրաստանը հունվարին երկրից արտաքսել է 37 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների
Շահումով խաղերի ոլորտը շարունակում է բարգավաճել, բայց դա ոչ թե տնտեսական աճ է, այլ դեգրադացիա. Սարգսյան
Տարհանվել է 11 խոշոր եղջերավոր, 30 ոչխար, 20 թռչուն, 1-ական խոզ և գոճի. անասնագոմի հրդեհը մարվել է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
ՀՀ-ում վարակների բարձր ակտիվության շրջան է, մեծ է վարակված երեխաների թիվը. մասնագետը զգուշացնում է. տեսանյութ
Լենինգրադի նավահանգստում նավթատար նավ է խորտակվել. հետաքննվում է շարժիչի պայթյունի վարկածը
Բախվել են «Մերսեդես»-ն ու մոպեդը. հնդիկ մոպեդավարը հոսպիտալացվել է
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ֆրանսիացի նոր կուրսանտ ունի
Գյումրիի սպորտային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել. իրականացվել են քանդման աշխատանքներ
Աննա Հակոբյանը շրջել է Քաթարի մտավոր սահմանափակումներ և աուտիզմ ունեցող անձանց հատուկ կրթության կենտրոնում
Էմմա Մանուկյանը նշել է ծննդյան տարեդարձը. դերասանուհին նոր ֆոտոշարք է հրապարակել
Կցրտի 2-5 աստիճանով, առանձին շրջաններում ձյան տեղումներ են սպասվում
Պեսկովը ոչ հաստատել, ոչ հերքել է Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը
Վահան Տերյանի 140-ամյակի կապակցությամբ Ժաննա Անդրեասյանը ծաղիկներ է խոնարհել բանաստեղծի հիշատակին
Անընդունելի է. ԶՊՄԿ-ն` ընկերության գործունեությունը խոչընդոտելու կոչերի մասին
Ստեփանավանում քննարկվել են Աշոտաբերդ թաղամասի խոշոր հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
«Մերսեդես»-ը «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել
Ի՞նչ կլինի թոշակառուների արձագանքը, եթե ՀՀ Կառավարությունը նրանց համար բիզնես ծրագրեր նախաձեռնի. վարչապետ
Ինչպիսին են ծառայության կազմակերպումը և պայմանները ՌՈ կայազորային կարգապահական վաշտերում. տեսանյութ
Լիբանանում ձևավորված նոր կառավարության նախարարներից մեկը հայ է
ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի բազմաթիվ ավտոճանապարհներ կան
ՀՀ տարբեր հատվածներից մեկ օրում 28 ավտոմեքենա է արգելափակումից դուրս բերվել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Երևանի փողոցներից մեկում կայանված «Լեքսուս»-ից գողություն է կատարվել. տեսանյութ
Նախարարի հրամանով՝ Մինասյանի բուժման ֆինանսական հարցերով զբաղվում է առողջապահության նախարարությունը
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները նամակ են հղել պետքարտուղար Ռուբիոյին. բովանդակությունը հայտնի է
Ստեփանավանի հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մասին է հայտնել
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Քատարա արաբական ձիերի միջազգային փառատոնի» փակման արարողությանը. լուսանկարներ
Հիմա էլ փորձում են դավադրություն գտնել վարչապետի՝ ավտոբուս նստելու մեջ. Գալջյանը՝ տարածվող պնդումների մասին
Կապի մեջ ենք Օհանի հարազատների հետ և մեր ուժերի շրջանակներում կփորձենք աջակցել բուժման իրականացմանը. Թորոսյան
«Քատարա» հիմնադրամը հանդիսավոր կերպով բացել է հայկական մշակութային անկյունը. լուսանկարներ
Ստեփանավանի հրդեհից տուժածներին ըստ հրատապության կտրամադրվի անհրաժեշտ օգնություն. անցկացվել է խորհրդակցություն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT