ՀՀ քաղաքացին թուրքին օգնել է տեղադրել տեղեկատվություն փոխանցող ծրագիր. նախաքննությունն ավարտվել է

Երևանի 30-ամյա բնակիչը, որը տիրապետել է թուրքերեն լեզվին ու աշխատել բուքմեյքերական գրասենյակում, թուրքական ընկերության ներկայացուցչի համար համակարգչում ծրագրեր է տեղադրել՝ օգնելով նրան ստանալ համակարգիչներում առկա տեղեկատվությունը:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Երևանի 30-ամյա բնակիչը, 2018թ. կեսերից մինչև դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկի վաճառքի բաժնի մասնագետ, տիրապետելով թուրքերեն լեզվին, նշված ընկերության կողմից արտադրված ապրանքների վաճառքի շուրջ բանակցություններ է վարել բուքմեյքերական ոլորտում գործունեություն ծավալող թուրքական ընկերությունների հետ, որի ընթացքում հարաբերություններ ստեղծելով նշված ընկերություններից մեկի՝ ազգությամբ թուրք աշխատակցի հետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել վերոնշյալ բուքմեյքերական  ընկերության համակարգչային համակարգում առկա տեղեկատվությունը պատճենահանելու նպատակով վնասաբեր ծրագիր ներբեռնելու շուրջ:

Հասկանալով, որ նշված ծրագիրն անհրաժեշտ է ներբեռնել ընկերության կոնկրետ աշխատակցուհու կողմից օգտագործվող աշխատանքային համակարգչում, սակայն չունենալով վերջինիս համակարգչին հասանելիություն ստանալու հնարավորություն՝ 30-ամյա տղամարդը, դիմելով ընկերոջը՝ նույն ընկերության մեկ այլ աշխատակցի, որն աշխատանքային նամակագրություններ է վարել նշված աշխատակցուհու հետ, տեղեկացել է, որ վերջինս առանց կասկածի գործարկում է նոր աշխատակիցների տվյալները պարունակող էլեկտրոնային ֆայլեր և այդ մասին տեղեկացրել է ազգությամբ թուրք աշխատակցին:

Այնուհետև վերջինիս կողմից օգտագործվող «Skype Google» անվամբ հաշվից նույն համակարգի իր անվամբ անհատական հաշվին ստացել է վնասաբեր ծրագիր պարունակող «nor.ashxatoxner.xls.xls.xls» անվամբ էլեկտրոնային ֆայլը, որից հետո այն փոխանցել է ընկերոջը և խնդրել ուղարկել վերոնշյալ աշխատակցուհու կողմից շահագործվող համակարգի անհատական հաշվին՝ չտեղեկացնելով էլեկտրոնային ֆայլի պարունակության մասին:

Վերջինս, 2018թ. դեկտեմբերի 5-ին ստանալով նշված ֆայլը և կարծելով, որ այնտեղ առկա են ընկերության աշխատակիցների վերաբերյալ տեղեկություններ, գործարկել է այն, որից հետո Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված «Trojan» տեսակի վնասաբեր ծրագիրը ներբեռնվել է ընկերության համակարգում՝ այդ կերպ հնարավորություն տալով տղամարդուն և ազգությամբ թուրք աշխատակցին՝ ապօրինի տիրանալ բուքմեյքերական ընկերության համակարգչային համակարգում առկա տեղեկատվությանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է  առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու, տարածելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Տպել
1482 դիտում

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի