Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի ռենտգեն սարքը կարող է ծառայել որպես պատմական ցուցանմուշ. Գյումրիում էր Անահիտ Ավանեսյանը

Հայաստանը կորոնավիրուսի 3-րդ ալիքի նվազման փուլում է, սակայն ասել, որ հիվանդությունը հաղթահարված է կամ չենք սպասում նոր ալիքի, ճիշտ չէ: Ներկա պահին էլ դեռ հանրապետությունում գործող Քովիդ բաժանմունքները սպասարկում են պացիենտներին, կան ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներ:

Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Այս պահին առաջնայինը երկրում պատվաստումային գործընթացի արագ ու սահուն կազմակերպումն է: Շիրակի մարզ կատարած այցի հիմնական նպատակն, ըստ նախարարի պաշտոնակատարի, հենց այդ գործընթացի մոնիտորինգը, տեղում դիտարկումն ու առկա հարցերի քննարկումն էր:

Թվերի այս պահի նվազումը ոսկե պատուհան է, որն, ըստ Ավանեսյանի, պետք է կարողանալ պահել՝  դրանց աճի փոխարեն անընդհատ նվազում գրանցելով, ինչը հնարավոր է միայն պատվաստման միջոցով:

«Անդրադառնալով Շիրակին, պիտի ասեմ, որ պարոն մազպետի գլխավորությամբ, մարզը բավական լավ ցուցանիշներ ունի, սա հիմնականում բուժաշխատողների հետ է կապված, նաև պատասխանատուների. երբ որ նրանք պատվաստվում են, արդեն մարդկանց մոտ վերաբերմունք է փոխվում»,- ասաց նա:

Հանրապետությունում փաստացի կատարված պատվաստումները քիչ են, թվերը գոհացուցիչ չեն, բայց տենդենցը դրական է գնահատվում: Ամեն օր, ըստ պատասխանատուի, ավելի շատ են պատվաստվում, և սա շատ կարևոր է: Այժմ քննարկվում է «կանաչ», «կարմիր» գոտիները դիտարկել պատվաստումային գործընթացի լույսի ներքո։ Եթե մենք էլ այս գործընթացը ավարտենք, հույս ունեմ, որ ճամփորդությունների մշտական «կանաչ» գոտում կլինենք և՛ մեր երկիր եկող, և՛ մեր երկրի քաղաքացիների համար:

Արդեն 20.000-ից ավելի պատվաստված քաղաքացի կա: Մինչ օրս հետպատվաստումային անբարենպաստ դեպք չի գրանցվել: «Այս հարցում գերուշադրություն կա»,- վստահեցրեց Ավանեսյանը:

«Ո՞ր պատվաստանյութն են նախընտրում» հարցին պատասխանելով՝ նախարարի պաշտոնակատարն ասաց. «Հիմնականում «Sputnik-V»-ն դե պահանջվածն է,  սակայն վերջին շրջանում շեշտակի փոխվել է մարդկանց վերաբերմունքը նաև «AstraZeneca»-ի նկատմամբ: Չինական պատվաստանյութի նկատմամբ էլ կա նորմալ վերաբերմունք»: Ավանեսյանն ասաց՝ աշխատանքներ են տարվում մնացած տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ ևս: Բայց թե երբ դրանք կլինեն Հայաստանում, հստակ ժամկետ նշել չի կարող:

«Ամբողջ աշխարհն այս պահին պատվաստանյութի դեֆիցիտի մեջ է, երկրները մրցավազքի մեջ են: Ամենակարևորն այն է, որ մենք ունենք բավարար չափով պատվաստանյութ, որը համապատասխան է որակի, անվտանգության, արդյունավետության չափանիշներին, և մեր պատվաստումային գործընթացի համար որևէ խոչընդոտ չկա»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ առողջապահության նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև մարզի տարբեր բժշկական կենտրոններ։ Գյումրու Բեռլին թիվ 2 պոլիկլինիկայում Ավանեսյանը ծանոթացել է շենքային վատ պայմաններին։

Նախարարի պաշտոնակատարն ասաց՝ կարևորում է  մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացումը և քայլ առ քայլ խնդիրներին լուծում կտրվեն։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ ընդգծեց, որ ուժերի ներածին չափով ամեն ինչ արվելու է խնդիրների փուլային լուծման համար: Որպես ասվածի ապացույց, մատնանշվեց  օրերս թիվ 2  պոլիկլինիկային նախարարության կողմից տրված թվային ռենտգեն նորագույն սարքավորումը:

«Ես այստեղ տեսա և նոր սարքը, և ռենտգեն հին սարքը, որը կարելի է ասել պատմական ցուցանմուշ կարող է ծառայել ցույց տալու համար, թե ժամանակին ինչով են ախտորոշել ու բուժել, բայց ոչ այսօր»,- կատակեց Ավանեսյանը:

Տպել
1127 դիտում

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)