ԱՄՆ իշխանություններն Աֆղանստանից զորքերի դուրս բերման դեպքում վատագույն սցենար ևս կանխատեսում են

Աֆղանստանից ամերիկյան զորախմբի դուրսբերման գործընթացն ընթացքի մեջ է, այն իրականացվել է արդեն շուրջ 13-20%-ով: Այս մասին ասվում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) կողմից  այսօր  տարածված հայտարարության մեջ:

 «Նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Աֆղանստանից զորքերը հետ կանչելու որոշումից հետո Պենտագոնը հանել է այնտեղից  մոտ 115   C-17 ռազմական տրանսպորտային ինքնաթիռների ծավալին համարժեք բեռ, ավելի քան 5000 կտոր սարքավորումներ էլ փոխանցվել են Պաշտպանության նախարարության լոգիստիկ գործակալությանը՝ ոչնչացման համար », - ասվում է զեկույցում:

CENTCOM- ը նշել է, որ զորքերի ու զենքի դուրսբերման գործընթացն իրականացվում է փուլային, այն ընթացքի մեջ է:

Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո իրավիճակն Աֆղանստանում պարտադիր չէ, որ զարգանա ըստ ամենավատ սցենարի, ԱՄՆ-ը հույս ունի երկրում խաղաղություն և անվտանգություն հաստատել: Այս մասին այսօր հայտարարել է Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:

Նրա խոսքով,  Վաշինգտոնը հասկանում է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը վտանգի տակ է դնում այն աֆղաններին, ովքեր համագործակցել են ամերիկյան ուժերի հետ, ուստի նրանց անվտանգության ապահովման տարբեր տարբերակներ են քննարկվում: «Միևնույն ժամանակ, մենք չպետք է ենթադրենք, որ իրադարձությունների զարգացման վատագույն սցենարն անխուսափելի է: Մեր նպատակը պետք է լինի Աֆղանստանը, որում երկրի բոլոր մարդիկ կարող են ապրել խաղաղության և անվտանգության մեջ», - ասել է Խալիլզադը:

Նա շեշտել է, որ եթե «Թալիբան» -ը փորձի «ռազմական ճանապարհով գալ իշխանության», «դա կհանգեցնի մեկուսացման, տարածաշրջանային և միջազգային ընդդիմության և պատժամիջոցների»: Բացի այդ, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կշարունակեն աջակցել Աֆղանստանի անվտանգության ուժերին: 

Հատուկ բանագնացը նշել է, որ «մինչ այժմ զորքերի դուրսբերումը ընթանում է առանց լուրջ միջադեպերի», և Վաշինգտոնը հույս ունի, որ այդ միտումը կշարունակվի: «Այնուամենայնիվ, վատահույն սցենարի դեպքում մենք պատրաստ ենք պատասխանել ուժի կիրառմամբ», - հավելել է Խալիլզադը:

Նա կարծիք է հայտնել, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանը կկանգնի կամ ձգձգվող քաղաքացիական պատերազմի, կամ հակամարտության քաղաքական կարգավորման առաջ:

«Թալիբները վախենում են ձգձգվող պատերազմից: Եվ եթե նրանք ձգտեն ռազմական հաղթանակի, ապա դա, իմ կարծիքով, կհանգեցնի երկարատև պատերազմի, քանի որ Աֆղանստանի անվտանգության ուժերը դուրս են գալու պայքարի, հարևանները օգնության կգան տարբեր ուժերի: Եվ նրանք ասում են, որ ցանկանում են խուսափել դրանից», - շարունակել է նա:

«Երկու տարբերակ կա. ես կանխատեսում եմ կամ ձգձգվող, երկարաժամկետ պատերազմ, որը աֆղանցիներից ոչ մեկը չի ցանկանում, ինչպես իրենք են ասում, կամ քաղաքական համաձայնություն: Ես հասկանում եմ, որ դա հեշտ չէ, բայց անհրաժեշտ է,-եզրակացրել է Խալիլզադը:

Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ որոշում է կայացրել դադարեցնել գործողությունները Աֆղանստանում, որը դարձավ ամերիկյան պատմության մեջ ամենաերկար արտասահմանյան ռազմական արշավը: Ակնկալվում է, որ ամերիկյան ռազմական զորակազմը Աֆղանստանից կհեռանա մինչև սեպտեմբերի 11-ը: Գործողությունների գագաթնակետին՝ 2010-2013 թվականներին, Աֆղանստանում արևմտյան ուժերի թիվը գերազանցում էր 150 հազարը: 2014-ին Աֆղանստանից դուրս բերվեցին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հիմնական մարտական ստորաբաժանումները:

Աֆղանստանից զորքերի դուրսբերման ժամկետները որոշ շրջանակների մոտ ընդունվել են ոչ միանշանակ: Ինչպես հաղորդում է TOLONews- ը, առաջին հերթին արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք համարում են, թե Վաշինգտոնի որոշումը՝ արտասահմանյան զորքերը Աֆղանստանից դուրս բերել մինչև սեպտեմբերի 11-ը, այլ ոչ թե մինչև մայիսի 1-ը`Միացյալ Նահանգներում ավելի վաղ ձեռք բերված համաձայնության խախտում է:

Այս տարի ԱՄՆ-ի  պետքարտուղարը Քաբուլում հանդիպում էր անցկացրել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանիի հետ: Ըստ The Wall Street Journal- ի ՝ պետքարտուղարը զրույցի ընթացքում ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Քաբուլի հետ գործընկերությանը:

«Թալիբան» շարժման մասին Բլինկենը ևս այնտեղ խոսել է: Նա նշել է, որ խմբավորումը երբեք չի ստանա լեգիտիմություն կամ չի մնա իշխանության, եթե փորձի բռնի ուժով ղեկավարել Աֆղանստանը:  «Չափազանց կարևոր է, որ« Թալիբանը» ընդունի, որ դա երբեք օրինական չի լինի և ինքը չի մնա իշխանության, եթե մերժի քաղաքական գործընթացը և փորձի երկիրը բռնի կերպով վերցնել:  Հակամարտությունը ռազմական լուծում չունի Աֆղանստանում, և բանակցություններն ու փոխզիջումը ներկայացնում են արդար և տևական խաղաղության միակ ճանապարհը »,-հայտարարել է պետքարտուղարը:

Ըստ Բլինկենի, Աֆղանստանում  մեկնարկել է անցումային շրջան, և յուրաքանչյուր նման անցումային շրջան ուղեկցվում է «անորոշությամբ, մտահոգությամբ ու մի շարք հարցերով»:

Տպել
1161 դիտում

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ կնոջ մորը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը