Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Վահրամ Դումանյանն այցելել է Ալ․ Սպենդիարյանի տուն-թանգարան

18/05/2021 schedule17:38

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ Վահրամ Դումանյանը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող ցուցանմուշներին: Այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն է, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։

Վահրամ Դումանյանն այդ համատեքստում ընդգծել է մեծահռչակ կոմպոզիտորի՝ համաշխարհային և, մասնավորապես, հայկական երաժշտարվեստում ունեցած անգնահատելի ներդրմանը ծանոթանալու և այն ինչպես հայ, այնպես էլ միջազգային հանրությանը ներկայացնելու կարևորությունը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ոչ միայն Թանգարանների միջազգային օրը, այլև մշտապես պետք է արժանին մատուցել մեր մեծերին, գնահատել նրանց ժառանգությունը և այն լավագույնս փոխանցել սերունդներին, որն էլ հենց թանգարանների առաքելությունն է:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշել է, որ հատկապես կրտսեր սերնդին առավել գրավիչ ներկայանալու համար մշակութային հաստատությունում օգտագործում են նորագույն տեխնոլոգիաներ. թանգարանի այցելուները, բացի կոմպոզիտորի կյանքին հաղորդակից լինելուց, կարող են մասնակցել «Ես դիրիժոր եմ» ինտերակտիվ խաղին՝ փորձարկելով իրենց դիրիժորական ունակությունները, իսկ «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից-Հայաստան» կրթական ծրագրի միջոցով ճամփորդել այն վայրերով, որտեղ տեղի են ունեցել կոմպոզիտորի կյանքի կարևորագույն իրադարձությունները:

Մարինե Օթարյանը և Վահրամ Դումանյանը քննարկել են նաև Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված ծրագրերը, որոնք, ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի հավաստմամբ, համատեղ ջանքերի շնորհիվ կիրականացվեն լավագույնս: 

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ միջազգային հանրությունը մայիսի 18-ը՝ որպես Թանգարանների միջազգային օր, նշում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրն իրականացվում են «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո:

Տպել
207 դիտում

Երևանում մեկնարկել է բազմամարդ երթ՝ ՔՊ կուսակցության ու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին Հրազդանում դիմավորել է Սասուն Միքայելյանը

Խաղի ժամանակ ուշագնաց լինելուց հետո հոսպիտալացված Էրիկսենը դեռ կմնա հիվանդանոցում (լուսանկարներ)

Մենք մեր նահատակների առաջ պարտք ենք և իսկապես դավաճանություն կլինի երկիրը թողնել կեղեքող էլիտային. Նիկոլ Փաշինյան

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

Կալանավորվել են «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանն ու Ջանֆիդայի բնակիչը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկում

Վրաստանում ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանին

Կոտայքում վստահաբար ապագա կա՛. Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել

Ամեն հնարավորը անելու ենք, որպեսզի հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացենք. Նիկոլ Փաշինյանն՝ Աբովյանում

Վրաերթի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 6-ամյա տղան մահացել է

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 15 անձանց հետ

Մենք պողպատյա մանդատով յուրաքանչյուրին ցույց ենք տալու իր արժանի տեղը. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Հաճնում

Թուրքիայի Սահմանադրական դատարանն ուսումնասիրում է քրդամետ կուսակցության փակման պահանջը

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները (տեսանյութ)

Եթե ժողովուրդը որոշի, որ մենք հեռանանք՝ կհեռանանք. եթե որոշի, որ պետք է մնանք՝ կմնանք. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Գեղիում

Վրաստանը 15 հայ ռազմագերիների վերադարձի համար բոլոր կողմերի հետ աշխատել է 3 ամիս. Զալկալիանի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

ԵԱՀԿ նախագահը ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք

Ոչ միայն 15 գերիներ են վերադարձել, այլև վերադարձի գործընթացը վերակենդանացել է. Փաշինյանը՝ քարտեզների փոխանցման մասին

Արագածոտնի մարզպետը հերքում է Թալինում ծեծի ենթարկվելու և միջադեպի մասին լուրերը

Բերդաշենում շչակ է գործարկվելու

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք. գրանցվել է 2 մահ

Մխչյան համայնքում ամբողջությամբ հրդեհվել է վագոն-տնակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը չի չեղարկվել. լուրերը կեղծ են

15 ռազմագերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ. Մ. Գևորգյան

Տեղ գյուղի 2 բնակիչ տրակտորներով հայտնվել են ադրբեջանական տարածքում. բանակցելուց հետո վերադարձվել են. ՊՆ

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի քայլերը ողջունում է․ կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին

Վարչապետը հրապարակել է գերությունից վերադարձած զինծառայողների անունները

Ադրբեջանում գտնվող գերիներից 15-ը վերադարձան Հայաստան

Ոմանք կերազեին, որպեսզի մեր գերեվարված եղբայրներից և ոչ մեկը մինչև ընտրություններ չվերադառնար հայրենիք. Տարոն Չախոյան

Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում. Հանրայինը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար

15 գերի է վերադառնում, նրանք ճանապարհին են. Փաշինյանը հայտարարել է Կարմիր գյուղում և լուսանկար է հրապարակել (տեսանյութ)

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը. ՀԱԿ-ը Գյումրիում քարոզարշավ անցկացրեց

Հադրութի շրջանում այսօր ևս 8 աճյուն է հայտնաբերվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փորձում է ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա. Իոաննիսյան

Հրդեհ Զովունիում. այրվել է խոտածածկույթ

Ինչ ունեցվածք ունի «Հայաստան» դաշինքի ցուցակի 18-րդ համար «Անռիվա» ընկերությունների հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանը

Ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի զարմիկը. shamshyan.com