ՀԱՊԿ-ի արագ արձագանքը պետք է ոչ միայն Հայաստանին, այլ անդամ ամեն մի պետության. վարչապետի գլխավոր խորհրդական

Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի, ՀԱՊԿ-ից սպասելիքների, այդ ֆոնին ներքաղաքական շահարկումների շուրջ զրուցել ենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի հետ.

- Պարոն Հարությունյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Անվտանգության խորհրդի  մայիսի 17-ի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ: Եթե ունեք տեղեկություններ՝ խնդրում եմ պարզաբանել, ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ իրավիճակ է հիմա:

- Այդ հայտարարության պատճառ էր հանդիսացել այն, որ ադրբեջանական դիրքերի կողմից դեպի մեր դիրքերը եղել էր փոքր շարժ կամ սադրիչ փոքր գործողություններ, որոնք մեր ուժերի կողմից կանխվել էին:

- Ադրբեջանի զինված ուժերի մի քանի հարյուր ներկայացուցիչներ արդեն 5 օր է՝ ՀՀ տարածքում են՝ 3 տարբեր ուղղություններով: Ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար, ինչպե՞ս է հնարավոր եղել ՀՀ տարածքով անարգել առաջանալ 3.5 կմ:

- Կարծում եմ, որ պատասխանատվության հարցը Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի ուշադրության կենտրոնում է, պարզապես այս պահին պետք է ավելի շատ շեշտը դնենք առկա խնդրի կարգավորման վրա, առկա լարվածության վերացման վրա, այնուհետեւ Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումները կպարզեն, թե ով է իրական պատասխանատուն այս ամենի համար, արդյոք դրա համար կայի՞ն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, եւ ըստ դրա որոշումներ կկայացվեն: Իրականում այս պատճառների վերհանումը եւ պատասխանատվության վերհանումը անհրաժեշտ է, որ մենք հետագայում նմանատիպ իրավիճակներ չունենանք:

- Ընդդիմադիր որոշ շրջանակներ, այս դեպքում կոնկրետ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ ուրիշներ, վերջին 2 օրերին տարատեսակ տեղեկություններ են շրջանառում՝ սկսած «Մեղրիի միջանցքի» վերաբերյալ համաձայնությունը տալուց, վերջացրած ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականների ինչ-որ քանակի տեղակայումից ու որոշ գյուղերի հանձնումից: Այսպիսի տեղեկություններ տարածելու նպատակն, ըստ ձեզ, միայն ընտրություններին ընդառաջ դիվիդենտ շահե՞լն է, թե՞ այլ նպատակներ էլ կան:

- Քաղաքական թիմի անդամները երեկ ընդդիմադիր դաշտի որոշ չստացված քաղաքական գործիչների հայտարարությունների վերաբերյալ հրավիրել են մեր հանրության, ինչու չէ՝ նաեւ համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը: Անկասկած այս ամենի մեջ նախընտրական փուլին բնորոշ գործողություններ կան, բայց, այնուամենայնիվ, համապատասխան գերատեսչությունները պետք է ավելի ուշադիր լինեն, որովհետեւ նախկինում արվել են հայտարարություններ, որոնց հաջորդել են Ադրբեջանի կոնկրետ գործողություններ, որոնք եղել են այդ հայտարարությունների տրամաբանության մեջ:

- Ընդհանրապես, ձեր կարծիքով, սահմանային իրավիճակն ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակը որքանո՞վ են փոխկապակցված: Ինչպե՞ս է մեկը մյուսի վրա ազդում:

- Կարծում եմ, մեկը մյուսի հետ անմիջական եւ ուղիղ առնչություն ունի, որովհետեւ Ադրբեջանի գործողությունները հետեւել են Հայաստանում Կառավարության հրաժարականին եւ երկու անգամ վարչապետ չընտրելուն:  Ըստ էության, հիմա Կառավարությունում բոլորը ժամանակավոր են զբաղեցնում այդ պաշտոնները,  եւ Ադրբեջանը փորձում է օգտվել դրանից: Բայց առավել շատ դրանից օգտվում են քաղաքական ուժեր, մասնավորապես, երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի դաշինքի անդամները, եւ այստեղ շատ լուրջ մտածելու տեղ կա: Պատահական չէ, որ մամուլում վերջերս շրջանառության մեջ դրվեց այն թեզը, որ գուցե որոշ օղակների միջոցով երկրորդ նախագահի թիմին կամ անձամբ երկրորդ նախագահին հաջողվել է կապ հաստատել մեր հարեւան թշնամի պետության ղեկավարի հետ եւ կոորդինացնել գործողությունները: Ես այստեղ փոխադարձ խաղի մեջ որոշակի տրամաբանություն տեսնում եմ:

- Չե՞ք կարծում, որ պետական մարմինների տեղեկատվական համակարգերի վատ աշխատանքի կամ թերացման արդյունքում է, որ քաղաքական որեւէ ուժի կամ որեւէ անձի հաջողվում է ցանկացած տեղեկություն կամ ապատեղեկատվություն տարածել: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետեւ վերջին օրերին բոլորը գիտեին, որ սահմանին բանակցություններ են, բայց պաշտոնական որեւէ տեղեկություն չկար դրանց արդյունքի կամ գոնե դրա բացակայության մասին: Այս վակուումը չէ՞ նաեւ իշխանությունների մատնանշած «մեդիատեռորի» առիթը:

- Այս հարցի մեջ ճշմարտության որոշակի հատիկներ կան: Մեր իշխանության ոչ ուժեղ կողմերից է եղել կատարված աշխատանքի ցուցադրումը: Շատ հաճախ մենք կենտրոնանում ենք աշխատանքի վրա եւ մոռանում ենք դա պատշաճ կերպով լուսաբանել եւ ներկայացնել, որովհետեւ մեր թիմի համար աշխատանքը առավել կարեւոր է, քան դրա ցուցադրությունը: Այնուամենայնիվ, ուզում եմ համաձայնել ձեզ հետ, որ այո՛, որոշ առումով այդ հաղորդակցությունը պետք է լինի պատշաճ մակարդակի: Կոնկրետ այս դեպքում կուզեմ ասել, որ մենք առավել եւս շեշտը դրել ենք արդյունքի վրա, քան դրա մասին տեղեկություն տարածելու, որովհետեւ բանակցությունները բավականին բարդ են ընթանում, կոնկրետ արդյունքներ չեն արձանագրվում, եւ որոշակի արդյունքի մասին խոսելը կարող է շատ ուղիղ ազդեցություն ունենալ հետագա բանակցությունների վրա: Մենք այստեղ պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք անվտանգային խնդիրների հետ:

- Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ելույթում շատ կոշտ բնութագրեց ապատեղեկատվության հեղինակներին՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Որքանո՞վ է այս արձանագրումը բավարար խնդրի լուծման համար:  Չե՞ք կարծում, որ այս ամենի պատճառն այն է, որ պատերազմից հետո տարածվող ահռելի ապատեղեկատվական հոսքի համար գոնե մեկ մարդ պատասխանատվության չի ենթարկվել: Կամ եթե ենթարկվել է՝ դրա մասին ոչ ոքի հայտնի չէ:

- Կարծում եմ, վարչապետն իր կոշտ գնահատականները հնչեցնելով Անվտանգության խորհրդում, դրանով շատ կոնկրետ հանձնարարականներ է տվել Ազգային անվտանգության ծառայությանը եւ մյուս իրավապահ օղակներին: Այս առումով գործողություններ կարվեն, եթե առկա օրենսդրական կարգավորումների սահմաններում ոմանց կարգի հրավիրելը հնարավոր է, ապա պետք է արվի դրա շրջանակում, որովհետեւ նրանց հայտարարությունները շատ ուղիղ ազդում են ազգային անվտանգության վրա: Եթե կան օրենսդրական բացեր, ապա պետք է համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալ եւ լուծումներ տալ, որովհետեւ մենք այլեւս չենք կարող հանդուրժել վահեհակոբյաններ, գառնիկիսագուլյաններ, հրանտբագրատյաններ, նաիրազոհրաբյաններ:

- 3 օր է դիմել ենք ՀԱՊԿ-ին: Փորձագետները նշում են, որ Հայաստանի դիմումից հետո ՀԱՊԿ-ը պետք է 3 օրվա ընթացքում արագ արձագանքման ուժեր ծավալեր Հայաստանին սահմանին: Նման գործընթաց սպասվո՞ւմ է:  Շատերը նշում են, որ սա անարդյունավետ գործիք է՝ հաշվի առնելով, որ այդ կառույցի ներսում Ադրբեջանի բարեկամ երկրներն ավելի շատ են, քան Հայաստանի:

- Պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի տարածք ուղիղ ագրեսիա է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրի նկատմամբ, եւ յուրաքանչյուր երկիր, որ մաս է կազմում ՀԱՊԿ-ին՝ պետք է համապատասխան արձագանք տա, որովհետեւ համապատասխան փաստաթղթերում ամրագրված է, որ ագրեսիան անդամ մեկ երկրի նկատմամբ ագրեսիա է անդամ մյուս երկրների եւ կազմակերպության նկատմամբ: Այս պատճառով է նաեւ, որ Հայաստանը դիմել է անվտանգային այս կառույցին՝ դիտելով, որ այն ագրեսիան, որն իրականացվում է Հայաստանի նկատմամբ, կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ եւ հետագայում տարածաշրջանային լրջագույն խնդիրներ ստեղծել: ՀԱՊԿ-ի կողմից արագ արձագանքը պետք է բխի ոչ միայն Հայաստանի շահերից, այլեւ անդամ յուրաքանչյուր երկրի շահերից, եւ արագ արձագանքմամբ պետք է շահագրգռված լինի, օրինակ, Տաջիկստանը, որը լրջագույն խնդիրներ ունի իր սահմանի մոտ՝ կապված Աֆղանստանի հետ: 90-ականներին Աֆղանստանում առկա լարված իրավիճակը ազդել է Տաջիկստանի վրա, եւ կարծում եմ, որ Տաջիկստանի քաղաքացին եւ Տաջիկստանի ղեկավարությունը՝ նրա նախագահ Էմոմալի Ռահմոնը շատ ուշադիր հետեւում են եւ ջանք են տանում, որ ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիային: Ոչ պատշաճ եւ ոչ ժամանակին արձագանքումը կարող է, օրինակ, Տաջիկստանի հարեւան երկրներին թույլ տալ նմանատիպ ագրեսիա իրականացնել Տաջիկստանի սահմանների նկատմամբ, այլ երկրները՝ Ղրղզստանի  նկատմամբ եւ այլն:

Ուզում եմ ասել, որ ՀԱՊԿ-ի յուրաքանչյուր անդամ երկիր, որի անվտանգային կարեւորագույն բաղադրիչը ՀԱՊԿ-ին անդամակցությունն է, պետք է շահագրգռված լինի արագ արձագանքմամբ եւ Հայաստանին համապատասխան աջակցության ցուցաբերմամբ ու Ադրբեջանի ագրեսիայի կանխմամբ: Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ սանձազերծում է եւ թույլ է տալիս այլ երկրներին նմանատիպ գործողություններ իրականացնել ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամի նկատմամբ:

- Պարոն Հարությունյան, օգտվելով առիթից, խնդրում եմ ասել նաեւ՝ հնարավո՞ր է հունիսի 20-ի ընտրությունները չեղարկվեն կամ հետաձգվեն սահմանային իրավիճակի պատճառով:

- Արտահերթ ընտրությունների չեղարկման քննարկումներ այս պահին չկան եւ մեր իշխանությունը շահագրգռված է արտահերթ ընտրությունների անցկացմամբ, որովհետեւ այն ժամանակ, երբ որ մենք այս ամենը նախաձեռնեցինք, սրանով հստակ ցույց տվեցինք, որ Հայաստանի հետագա զարգացման համար եւ ներքաղաքական իրավիճակը որոշակի առումով հարթելու համար նոր մանդատի վերահաստատումը մեզ համար շատ կարեւոր է, եւ մենք շահագրգռված ենք արտահերթ ընտրությունների անցկացմամբ: Շատ մեծ հույս ունեմ, որ սահմանի վրա լարվածությունը չի մեծանա եւ մենք ստիպված չենք լինի այլ գործիքներ կիրառել, որոնք կհանգեցնեն ընտրությունների չեղարկմանը: Մենք այդ հարցը չենք քննարկել:

Տպել
5713 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ