Առողջապահության նախարարությունն ու «Վեոլիա ջուրը» տարբեր պնդումներ են անում. ինչու է Սիսիանում աղիքային վարակ բռնկվել

Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակի դեպքերի թիվը հասել է 445-ի. մայիսի 15-17-ը աղիքային վարակ հայտնաբերվել է եւս 43 հիվանդի մոտ: Հոսպիտալացվել է 5 հիվանդ, 3 հիվանդ դուրս են գրվել, բուժումը դեռեւս շարունակում է 11 պացիենտ: Բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժումով: Ջրի նմուշատումները շարունակվում են, հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, բայց որոշ կետերում այն դեռ չի համապատասխանում սահմանված նորմին: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Սակայն թե իրականում որն էր զանգվածային բռնկումով աղիքային վարակի պատճառը՝ Առողջապահության նախարարությունն ու «Վեոլիա Ջուրն» ունեն տարբեր տեսակետներ: Ըստ Առողջապահության նախարարության՝ Սիսիանից վերցրած խմելու ջուրը, համաձայն մանրէաբանական ցուցանիշների, չի համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին:  «Վեոլիա Ջուրը», սակայն, հայտարարում է, որ իրենց լաբորատորիայում կատարված հետազոտությունով ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ և որակին ներկայացվող պահանջներին անհամապատասխանություն չի արձանագրվել:

«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինչպես յուրաքանչյուր տեղ, այնպես էլ Սիսիանում ամենօրյա ստուգումներ են իրականացվում, համակարգում որեւէ թերություն չկա եւ այսօրվա դրությամբ էլ բնակիչների կողմից ոչ մի բողոք չկա:

«Մեզ համար մի փոքր տարօրինակ էր նախարարության հայտարարությունը, որ ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ կան, որովհետեւ մայիսի 11-ին մենք տարբեր թաղամասերում նախարարության հետ համատեղ վերցրել ենք ջրի փորձանմուշներ ու ստուգել ենք: Եվ մեր լաբորատորիայում ստուգումների արդյունքում որեւէ  շեղում չենք հայտնաբերել, որովհետեւ ջրի որակն ապահովող ամենակարեւոր գործոնը մնացորդային քլորի առկայությունն է, որը, ըստ մեր հետազոտության, եղել է 0,4 մգ մեկ խորանարդ դեցիմետրի մեջ, իսկ քլորը նրա համար է, որ սպանի ցանկացած հարուցիչ»,- ասաց նա:

Ըստ Մուրադ Սարգսյանի՝ հարցը «Վեոլիա Ջրին» եւս հուզում է, սակայն նրանք կրկին այդ խնդրին կանդրադառնան, երբ կոնկրետ նշվի, թե նմուշները ինչով չեն համապատասխանում ջրին ներկայացվող պահանջներին:

«Երբ կոնկրետ կասեն, թե ջրի մեջ ինչ են հայտնաբերել, մենք  այն ժամանակ մեկ անգամ եւս կանդրադառանանք հարցին: Հաշվի առնելով, թե ջրային ցանցը քանի տարվա է, հազար բան կարող է լինել, բայց մենք վերահսկում ենք իրավիճակը: Հիվանդների մեծ մասը երեխաներ են՝ հիմնականում երկու մանկապարտեզների, հետեւաբար հնարավոր է այնտեղ օգտագործված ջրի մասին խոսք գնա: Եթե ցանցի միջոցով լիներ բակտերիաների տարածումը, քաղաքում շատ մեծ բռնկում կլիներ»:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը չցանկացավ անդրադառնալ «Վեոլիա Ջրի» հերքմանը եւ նշեց, որ խմելու ջրի մեջ իրենք հայտնաբերել են տարբեր տեսակի մանրէներ, որոնք  ունակ են առաջացնելու հիվանդների կողմից նշված սիմպտոմները՝ փսխում, թուլություն, որոշակի ջերմություն, ինքնազգացողության լավացում համապատասխան բուժումից հետո:

«Չեմ ուզում անդրադառնալ Վեոլիա ջրի հերքմանը կամ հաստատմանը, հաշվի առնելով որ որպես  ջրամատարակարող կազմակերպություն, նա էլ իր տեսանկյունից բնականաբար պետք է հանդես գա: Մեր հետազոտությունն էլ է հայտնաբերել, որ նորմայի սահմանում է քլորի քանակը, բայց երբեմն դեպքեր են լինում, երբ մեծ աղտոտման դեպքում տվյալ քլորը ի վիճակի չէ վարակազերծել վիրուսները: Ուղղակի ընդամենը ունենք ջրի աղտոտում, մեծ քանակությամբ հիվանդներ, եւ որեւէ այլ գործոն, բացի ջրից, տվյալ կարճ ժամանակահատվածում նման խնդիր դժվար թե կարողանա առաջացնել, որովհետեւ հիվանդների սեռատարիքային կազմը, բնակության վայրը, ապրելակերպը իրարից տարբերվում են. բացի խմելու ջրից որեւէ  այլ ընդհանուր բան չունեն այդ հիվանդները»,- ասաց Գրիգոյանը:

«Մենք ամսի 11-ից սկսած ամենօրյա մշտադիտարկում ենք իրականացնում Սիսիան քաղաքի ջրի որակի նկատմամբ, տվյալները փոխանցում ենք վերահսկողություն իրականացնող մարմնին՝ աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմնին»,- հավելեց ՀՎԿԱԿ Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետը:

Նրա խոսքով՝ շատ հնարավոր է՝ մանրէները խմելու ջրին են խառնվել ջրամակատարարակարման ինչ-որ մի, մասնավորապես՝ գլխամասային հատվածում.

«Վերցված անալիզների պատկերը՝ ըստ  հասցեականության, հենց ամսի 11-ին է ցույց տալիս, որ քաղաքով մեկ կա ջրի խնդիր, հետո աստիճանաբար ջուրը սկսում է մաքրվել: Մայիսի 14-ի տվյալներով՝ համեմատության կարգով 11 նմուշից 2 նմուշում է շեղում հայտնաբերվել: Ջուրը գիտեք որ ունի ինքնամաքրման մեծ պոտենցիալ, հնարավոր է՝ ջուրը քիչ է հոսել, հնարավոր է տվյալ կազմակերպությունում խողովակային ներքին խնդիրներ լինեն, որովհետեւ այդ կազմակերպության հարակից տարածքներում էլ է նմուշառում արվել, այնտեղ  ջուրը մաքուր է եղել, այսինքն՝ մենք արդեն գործ ունենք մի փոքր ներքին խնդրի հետ, ընդհանուր, համատարած ասել՝ այս պահի դրությամբ ջուրն աղտոտված է, չի կարելի»,- նշեց մասնագետը:

Ռուբեն  Գրիգորյանը նշեց նաեւ, որ վարակվածների հիմնական մասը, ճիշտ է,  Սիսիանի երկու մանկապարտեզների երեխաներ են, բայց կան նաեւ այլ թաղամասերից տարբեր տարիքի մարդիկ.

«Եթե միայն լինեին նշված մանկապարտեզների երեխաներ, հակառակ թաղամասում ջրամատակարարման աղբյուրից օգտվող մեծահասակը նման խնդիր չէր ունենա, այսինքն՝ եթե մանկապարտեզի ու դպրոցի առումով դիտարկենք, լրիվ այլ թաղամասում ապրող եւ խմելու ջրից օգտվող մեծահասակ բնակիչը չէր ունենա նույնպիսի սիմպտոմներ»,- ասաց Ռուբեն Գրիգորյանը:

Տպել
1414 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը