Երևանում «Բաքսյոր Վաղոյի» ուղղությամբ կրակոցներ արձակած անձը ոստիկանություն է ներկայացել

Երեկ ոստիկանություն է ներկայացել 33-ամյա Նարեկ Ս.-ն, որը հետախուզվում էր մայիսի 13-ին Երևանի Նար-Դոսի փողոցում հնչած կրակոցներից հետո։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 13-ին «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ: Կրակոցների հեղինակը փորձել էր սպանել երիտասարդին:

Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակ է արձակել 23-ամյա երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ավտոմեքենայի ապակու բեկորներ և փամփուշտի գնդակ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Վիրավոր երիտասարդը Երևանում հայտնի է «Բաքսյոր Վաղո» մականվամբ :

Տպել
388 դիտում

Երեւանում տասնյակից ավելի ապօրինի շինություններ են քանդվել. ինչ հերթականությամբ ու սկզբունքով է գործընթացն իրականացվում

Վերահաշվարկի արդյունքում ավելացած ու պակասած քվեներ, նոր անվավեր քվեաթերթիկներ

Ռուսաստանը պնդում է, որ կրակ է բացել բրիտանական Defender կործանիչի ուղղությամբ. Բրիտանիան հերքում է

Արմեն Չարչյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի. պաշտպան

Չտարածեք իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որ այս ամենը արեցիք դուք․ ավագանու անդամը՝ քաղաքապետարանին

Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Հայ խաղաղապահները մասնակցել են զորավարժության (լուսանկարներ)

ԿԸՀ-ն վերահաշվարկել է 65 տեղամասերի քվերակության արդյունքները․ ներկայացվում է կողմ ձայների փոփոխությունները

Հրդեհ է բռնկվել հեռուստաաշտարակի մոտակայքում․ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ

Արմեն Չարչյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Խնդրում ենք ընտրողների ցուցակների շուրջ արհեստականորեն չստեղծել կեղծիքի և անճշտությունների պատրանք․ ոստիկանություն

Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից ձորից փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել տղամարդու դի․ Shamshyan

Ձեր առջև բազմաթիվ խոյացած խնդիրներից երեքն ամենակարևորն են․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տիգրան Խզմալյանի հետ

Նախարարությունը խորհրդատվությունների իրականացման գործընթաց է սկսում բուժաշխատողների համար

Ինչո՞ւ վերընտրվեց իշխանությունը եւ ինչպե՞ս վերադարձան նախկինները. քաղաքական մեկնաբանը 2 պատճառ է առանձնացնում

Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» դատի է տվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին

Նախագահը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից

Միասնական քննությունների ավարտից հետո են ուսումնասիրվելու բողոքարկման դիմումները. ԳԹԿ

Հայ երկու բռնցքամարտիկ կպայքարի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալի համար

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

14-րդը. ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատեց Ֆերդինանդ Կարապետյանի օլիմպիական ուղեգիրը

Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայկ Չոբանյանին

Կինոյի տան շենքը ենթարկվում է անօրինական զավթումների․ Կինեմատոգրաֆիստների միությունն ահազանգում է (լուսանկարներ)

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Կերժակովի հետևից. Արտյոմ Սիմոնյանը կհամալրի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկի կազմը

էլեկտրահարված տղաներից մեկը շնչում է արհեստական սարքի միջոցով. մյուսի կյանքի համար բժիշկները պայքարել են 5 օր

Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ներգրավված սուբյեկտների քայլերին՝ դատախազությունը նախաձեռնելու է գործընթաց

Պետք չէ ստեղծել տպավորություն, թե ընտրությունները համակարգված կերպով կեղծվել են․ Դավիթ Խաժակյան

«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը դատի է տվել ԿԸՀ-ին

Նիդերլանդների խորհրդարանի թուրքական խմբակցությունը միացել է հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու պահանջին

Հարգում ենք ժողովրդի մեծամասնության ընտրությունը․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը բաց է համագործակցության համար

Շենգավիթում կատարված սպանության փորձը բացահայտվել է. հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ)

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

Մաթեմատիկայի միասնական քննությունից անբավարար է ստացել դիմորդների 22.5 տոկոսը. հայտնի են նախնական արդյունքները

Ես մեր քաղաքացիներին ասում եմ մոլորյալներ. Արթուր Վանեցյան

Հանցագործության համար պատիժը պետք չէ մեկնաբանել որպես քաղաքական հետապնդում. Տիգրան Ավինյան

Անչափահասների մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել (տեսանյութ, լուսանկարներ)