Մարտահրավերներով հանդերձ՝ անառիկ պահել երկրի սահմանները. Ձորակապում ի հիշատակ 3 հերոսների խաչքար է բացվել (լուսանկարներ)

Սևակ Մուշեղի Սաղաթելյան

Արտյոմ Համլետի Սաղաթելյան

Ռուբեն Մնացականի Գալստյան

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի հերոսացած քաջերն են: Սևակը կամավոր էր, Արտյոմն ու Ռուբենը՝ ժամկետային զինծառայողներ: Երեքն էլ հայրենասիրության, արժանապատիվ ապրելու, գլուխը բարձր մեռնելու, հանուն հայրենիքի անգամ կյանքը չխնայելու լավ դասեր էին առել: Միայն հարազատներին տրված խոստման տերը չեղան. չդարձան տուն:

44-օրյա պատերազմում Ձորակապը երեք թանկ կորուստ ունեցավ: Երեքն էլ գյուղում հարգված երիտասարդներ էին, նրանցից փոքրերը սովորել-ընդօրինակելու դեռ շատ բաներ ունեին:

Ռուբենը միշտ ժպտում էր, Արտյոմին աչքերի անսովոր ու լուսավոր փայլն էր մյուսներից առանձնացնում, Սևակը հայրենասեր ընտանիքի հայրենասեր զավակ էր: Երեքն էլ տարբեր նպատակներ ու ձգտումներ, կյանքից իրենց պահանջներն ու սպասելիքներն ունեին: Պատերազմում, սակայն, բոլոր նահատակների նման նրանց մեկ գաղափար համախմբեց ու դարձրեց բռունցք՝ պայքարել ու եթե պետք է զոհվել հանուն մայր հողի:

Սևակին, Արտյոմին ու Ռուբենին ևս մեկ ընդհանրություն համախմբեց: Տղաների ընկերների նախաձեռնությամբ գյուղում հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար, դպրոցում էլ հիշատակի անկյուն բացվեց:

Հիմա նրանք ֆիզիկական բացակայությամբ առավել քան ներկա են իրենց պարտավորեցնող գոյությամբ, երիտասարդ կյանքը հանուն խաղաղ լուսաբացի զոհելու գինն ամեն օր հիշեցնող պատմություններով:

«Արտյոմը սեպտեմբերի 27-ի լուսաբացից էլ մարտի դաշտում է եղել, Ջաբրայիլում էին, էդ օրերին զորավարժության էին, որ պատերազմը սկսվեց: 22 օր պայքարեց, նշանառու էր: Ինքը՝ կյանքից, մենք իրենցից շատ սպասելիք ունեինք: Տղեքը հիմա չկան, անորոշ վիճակ է, ո՛չ ներկա կա, ո՛չ ապագա, ո՛չ անցյալ»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Արտյոմի հայրը՝ Համլետ Սաղաթելյանը:

Արտյոմին 4 ամսից սպասում էին, որ ուրախությամբ դիմավորեին ծառայությունն ավարտած, հայ զինվորի պատիվը բարձր պահած իրենց զավակին: Պատիվը բարձր պահեց, բայց հարազատներին ուրախություն պարգևել չհասցրեց: Տխրությանն ու կորստի ցավին գումարվեց հպարտություն միայն:

Ձորակապի վարչական ղեկավար Գագիկ Պողոսյանը համագյուղացիներին լավ էր ճանաչում, կամավորական Սևակի հետ դասընկերներ էին նաև: Իրականության հետ մտքով փորձում է համակերպվել, սիրտն է ընդդիմանում: «Անմահություն տղաներին, արժանի լինենք նրանց սխրանքին ու այս հողի վրա ապրելուն»,- ավելին ասել չի կարող Պողոսյանը:

44-օրյա պատերազմում Շիրակի մարզը, ըստ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի, 100-ից ավելի զոհ է ունեցել: Նրանց ու բոլորին մշտապես հիշելը յուրաքանչյուր հայի պարտքն է:

«Այդ անհատների միջոցով է, որ մենք այսօր կարողանում ենք գիտակցել հայրենիքի արժեքը, հայրենի հողի զորությունը, և յուրաքանչյուր օր մեր մատաղ սերնդին նրանց մասին պատմություններով պետք է դաստիարակել: Մենք պետք է կարողանանք այսօրվա մարտահրավերներով հանդերձ՝ անառիկ պահել երկրի սահմանները»,- նշեց Բաղդասարյանը:

«Սա ամենաքիչն է, որ կարող ենք անել՝ նրանց սխրանքը գնահատելու համար (Նկատի ունի խաչքարի ու հիշատակի անկյան բացումը -խմբ.): Մեր հարգանքն ու խոնարհումը ցույց ենք տալու մեր աշխատանքով, երկիրը շենացնելով: Երբ հզոր ու կայուն երկիր ունենանք, նոր կկարողանանք ասել, որ արժանացանք նրանց հերոսությանը»,- նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Խաչքարի ու հիշատակի անկյան բացումից հետո նաև ծաղիկներ են խոնարհվել հերոսների շիրիմներին:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»

Տպել
1372 դիտում

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան